Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ տնտեսական կայացումը…  ժամանակի հույսի՞ն

01/04/2022
- 01 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանյան առօրյան, եթե մեղմ գնահատենք, խնդիրների գերխնդիրների վերածվելու շրջափուլում է գտնվում: Անվտանգային ու պարենային հարցերի շարանին կարծես վերջ չկա, որն էլ հայ հանրությանն անորոշության է մատնում: Եվ հարցը` ի՞նչ անել, հնչում է յուրաքանչյուր պահի, քանզի վտանգներն այնքան են ահագնալի, որ երբեմն թե հաճախ չարագուշակ եզրահանգումների են հասցնում, որոնք չարժե բարձրաձայնել, վիճակն առավել խուճապայինի չվերածելու նպատակով:

Բայց դրանից մեր մտահոգությունները մասամբ իսկ չեն նվազում, քանզի դրանք ընդամենը առօրյա պարզ հարցերի ու խնդիրների լուծմանն են վերաբերում, տնտեսվարում կոչվածին: Օրվա իշխանությունը միանշանակ պնդում է, որ ՀՀ տնտեսությունում դրական տեղաշարժ ապահովելու համար հարկ է արտահանմանն ուղղված գործընթացներ ծավալել, երկիր արտարժույթ բերել: Առերեւույթ առարկություն չընդունող մոտեցում է, փաստերն էլ` ամենատարբեր կայացած երկրների վիճակագրությունը, սկսած հրեական պետությունից մինչեւ Ճապոնիա ու Չինաստան: Բայց չէ՞ որ կան զարգացող ու գերզարգացած շատ այլ երկրներ, ուր ներմուծումները մասամբ թե զգալիորեն գերազանցում են արտահանումներին, հիշենք Իսրայելի տարբեր տարիների վիճակագրությունը: Թուրքիայի առեւտրային վերջին տարիների հաշվեկշիռը բացասական է 50-60 մլրդ դոլարի չափով, Մեծ Բրիտանիայինը ամբողջ 150-160 մլրդ դոլար է կազմում: Վերջին 40 տարիներից 36-ում բացասական է ԱՄՆ-ի տնտեսության հաշվեկշիռը, 1981-ի 79 մլրդ դոլարից 2020-ին հասնելով 1 տրիլիոն դոլարի, 4 տրիլիոն դոլար բյուջեի պարագայում: Եվ հարցը` տնտեսվարման ո՞ր գործընթացներին նախապատվություն տալ, որը չգիտես ինչու նաեւ քաղաքականություն է որակվում, հնչում է պարբերաբար ու նաեւ մշտապես:

Տարիներ առաջ ասպարեզում հաճախ երեւացող որոշ տնտեսագետներ, առավելապես գիտական կոչումներով, նշում էին Շվեյցարիայի Դավոս բնակավայրում յուրաքանչյուր տարի անցկացվող տնտեսական համաշխարհային հավաքի օրինակով հայկական նմանատիպ միջոցառման անցկացման անհրաժեշտությունից: Դժվար է ասել ինչ ընթացք ունեցավ այն, քանզի 4-5 տարի անց էլ որեւէ արձագանք չկա, եթե նկատի չունենանք բուն Դավոսում մերոնց մասնակցությունը, որը տասնյակ հազարավոր դոլարների ծախսի է հանգեցնում: Թե ի՞նչ անել, որ այդ ծախսը քննարկման նյութ չդառնա, այլ նպաստի ՀՀ տնտեսության կայացմանն ու զարգացմանը, կարծես նշում ու հուշում են համանման հավաքների բազմաթիվ մասնակիցներ: Ասենք, նորզելանդացիներն իրենց երկրում առաջնահերթություն են համարում… կենդանական ծագման արտադրանքի թողարկումը, հատկապես կարագի տեսքով, որի զգալի քանակներ տեսնում ենք ՀՀ առեւտրային ցանցում, մինչդեռ հրեից երկրում նախապատվությունը տալիս են թռչնի մսին, 1 բնակչի տարեկան սպառումը հասցնելով 70 կգ-ի, երբ մեր առեւտրային ցանցը ողողված է ներկրված խոր սառեցված թռչնամսով: Իսկ ահա հյուսիսային երկիր Դանիայում վերջին տասնամյակներում գերադասում են… խոզի մսի ահռելի քանակներ արտադրել, յուրաքանչյուր տարի 1,6-1,7 մլն տոննա: Սիրողական մակարդակով արված հաշվարկների համաձայն, նշված քանակների 1,2-1,3 մլն տոննաների վերամշակումից ու արտահանումից Դանիայի տնտեսությունը ամեն տարի 5-6 մլրդ դոլարի եկամուտ է ստանում, երբ մեր հանրահայտ ծիրանի արտահանումը թերեւս 20-25 մլն դոլարի սահմանում է, իսկ մեր ողջ արտահանումը` հազիվ 2 մլրդ դոլար: Ահա ձեզ ու մեզ համեմատաբար փոքր տարածք ու բնակչություն ունեցող կայացած երկրների օրինակներ: Եվ հարցը` ի՞նչ կտա հենց թեկուզ ծիրանի այգիների, ասենք անհավանական 10-ապատկումը, հնչում է ինքնաբերաբար, եթե անգամ այդ պտղի վերամշակումից չրեր ու հյութեր պատրաստվեն: Չենք պնդում նման մոտեցման անառարկելիության վերաբերյալ, որի շուրջ տարօրինակորեն կարծիք կամ տեսակետ չի հայտնում նաեւ ՀՀ տնտեսվարական միտքը, որքանով որ այն կա: Այն մասամբ ցուցադրում է ՀՀ էկոնամիկայի նախարարությունը, որը նույնպես միանշանակ չի ընդունվում, քանզի նախարարը սիրում է … կատակել, ոլորտի ռազմավարության բացակայության պայմանում:

Որ ՀՀ տնտեսությունում, առանց նոր հեծանիվ հայտնագործելու գայթակղության տրվելու, անհրաժեշտ է թե՛ մանկական հեծանիվ արտադրել, թե՛ կենցաղին ու էլեկտրական տեխնիկա, թե՛ սարքեր ու սարքավորումներ, վայելքի ու պերճանքի առարկաներ, այն, ինչ պարտադրում է ինքնաբավությունը, հայերիս ցանկությունների ու հնարավորությունների սահմաններում է: Թե երբ դրանք գործնական տեսք կստանան, կտեսնենք առաջիկայում:

Վերադառնալով հայկական Դավոսի կազմակերպման գաղափարին, նշեմ, որ խնդիրն առաջ մղող մի քանի ջատագովների հետ զրույցներից լավատեսության նշաններ չուրվագծվեցին: Նրանք տարօրինակ էին գտնում, որ նախարարներից ոմանք որոշ դեսպանների հետ իրենց անցկացրած հանդիպումների ընթացքում քննարկում են տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կամ որ` ՀՀ կառավարության հեռարձակվող նիստերում չափից հաճախ է օրենքի ուժ ստացած բյուջեից վերաբաշխում իրականացվում: Տպավորություն է՝ փորձ է արվում ստեղծել, որ նախարարներն իրենց ճյուղային ոլորտներում բավարարից լավագույն արդյունքներ ապահովել են, իսկ կառավարությունը մարզին հատկացված մի քանի միլիոն դրամով ինչ-որ հոգս է թեթեւացնում: Ավաղ, կառուցված սպանդանոցներում խոստացված սպանդ գրեթե չի իրականացվում, խելացի անասնագոմերում կովերի կաթնատվությունը չի ավելանում, որի արդյունքում ՀՀ առեւտրային ցանցում վաճառվող կաթնամթերքը պիտակավորվում է որպես կաթ պարունակող արտադրանք: Այդպես էլ չի հաջողվում ցելոֆոնե տոպրակների փոխարեն բազմակի օգտագործման կտորե տոպրակներով փոխարինումն ու այլեւայլ՝ ձեռքի հետ լուծվող խնդիրների կարգավորումը:

ՀՀ-ում ժամանակը սպասվածից արագ է անցնում. սա է իրողությունը:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

29.03.2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վլադիմիր Գասպարյանը լքել է Հայաստանը. «Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Պատերազմից խուսափելու միայն մեկ ձեւ կա. «Հրապարակ»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Պատերազմից խուսափելու միայն մեկ ձեւ կա. «Հրապարակ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական