Ուրբաթ, Սեպտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ առօրյան՝ անցանկալիից անդին միջավայրում

Գեղամ Քյուրումյան
26/09/2025
- 26 սեպտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
2
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ցորենի փոխարեն կիվի, ատոմակայանի փոխարեն՝ արեւային կայան…

Շփոթվածի ու շփոթմունքի միջավայր է հիշեցնում հայաստանյան իրականությունը: Մի բան է, եթե այն ստեղծում են փողոցներում հարցախույզներ անցկացնողները եւ բոլորովին այլ՝ երբ այն ասպարեզ են նետում պետական այր ներկայացողները: Եթե առաջինները հարցից անակնկալի եկած 70-80-ամյաներ են, պահի տակ շփոթահարվածներ, նույնն անհարմար է մտածել երկրորդների պարագայում, քանզի նրանց խոսույթը հիմնականում ու բացառապես իրենց առօրյայի շուրջ է: Ասենք, ինչ էր նշանակում նախարարներից մեկի այն հայտարարությունը, ըստ որի Գյումրին դառնալու էր չոր նավահանգիստ: Կարծես պահի տակ արված արտահայտություն էր, որից ոչ նախարարը պատկերացում ուներ, ոչ էլ այն իրականացնելու կոչվածները, քանզի չոր նավահանգիստս ո՞րն է:

Արտառոց էր Տաուշի մարզպետներից մեկի այն հայտարարությունը, ըստ որի նախատեսում էր իրեն պահ տրված տարածքը դարձնել… կիվի մշակաբույսի այգեստան, քանզի այն միջազգային շուկայում մեծ պահանջարկ ունի: Պարզ չէր ինչո՞ւ ոչ բանանի, որը հաջողությամբ իրականացնում են մարզի առանձին ֆերմերային տնտեսություններ, որի պահանջարկը շատ ավելի մեծ է, հատկապես փոքր տեսակների պտուղների: Հիմա ընդհանրապես մարզի կողմնորոշման մասին որեւէ զրույց չկա, եթե բացառենք տնամերձերում սալորի այգիներ հիմնելու կառավարական ծրագիրը: Ծավալներն աննշան են, ոգեւորությունը՝ ահռելի: Որ երկու անձից բաղկացած ընտանիքի ճաշին անհրաժեշտ մի քանի ցողուն կանաչու համար հարկ կլինի շուկա գնալ, դա ոչինչ, ինչպես եւ… ձմռան նախապատրաստման խնդիրները՝ ոչինչ:

Ոչինչների շարքը կարելի է շարունակել, քանզի ըստ ՀՀ նախագահի մի հայտարարության, երկրում փողի խնդիր չկա: Արդեն հիշատակված ճաշի համեղությանն անհրաժեշտ կանաչին գնելու համար կենսաթոշակը բարձրացնելու նպատակով փող չկա, քանզի պետական պարտքի տոկոսադրույքը մարելուն անհրաժեշտ 1 մլրդ դոլարի ժամկետն է մոտենում, խաղ ու պար չէ, այլ՝ միջազգային պարտավորություն: Եթե հիշյալ գումարը հաջողվեր մի 200 մլն դոլարով նվազեցնել, կարելի կլիներ թե՛ խոստացված մանկապարտեզների ու դպրոցների շահագործման հարցը լուծել, թե՛ ուսանողներին կրթաթոշակներ սահմանել, մի գումար էլ առողջապահության անհետաձգելի ֆինանսավորումներին հատկացնել: Բայց չէ, թող դրամային ու դոլարային ավանդներն ավելանան, պահուստային ու կենսաթոշակային ֆոնդերն աճեն եւ ուռճանան, հանկարծ ու դրանցով առաջնահերթ անհրաժեշտ ծրագրեր ասպարեզում չհայտնվեն, ներմուծողները խնդիրներ չունենան:

Ախ այդ ներմուծողները: Ցորենի անհրաժեշտ նվազագույն ծավալներն ինչ է, որ չենք կարողանում արտադրել, սերմերի մասին հիշելն էլ անիմաստ է: Դե, ոլորտի պատասխանատու ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ երկրի բարեբեր վարելահողերում հացահատիկային մշակաբույսեր արտադրելը նպատակահարմար չէ, քանզի իր ու նախարարության մասնագետների հեկտարի հաշվով ծախսերն ու շահույթը համահավասար են ստացվում, նպատակահարմար է դրսից գնումներ իրականացնել: Որ երկրի տարբեր մարզերի հարյուրավոր ֆերմերներ տարիներ շարունակ չեն հրաժարվում հացահատիկ մշակելուց, կան հեկտարից 5-6 տոննա բերք ստացողներ, դա ոչինչ, նպատակը դրանք չնկատելն է, սեփական անկարողությունը քողարկելը:

Այս առումով առայժմ տարօրինակ դիտարկենք, թող ների մեզ ՀՀ վարչապետը, երկրի էներգետիկային նվիրված իր մի մոտեցումը: Կառավարության նիստում հայտարարեց, որ առանց ցուցադրական ժապավեններ կտրելու արարողության երկրում կառուցել ու շահագործում են Մեծամորի ատոմակայանը կրկնակի գերազանցող ֆոտովոլտային արեւային կայաններ, ընդհանուր 850 մեգավատ: Այստեղ տարօրինակ ոչինչ չկա, քանզի Մեծամորի գործող 2-րդ էլ. բլոկի հզորությունը 407 մգվատ է, ընդունենք արեւայինների կրկնակի հզոր լինելը: Սակայն արի ու տես, որ ատոմակայանը վերաշահագործումից հետո յուրաքանչյուր տարի մոտ 2,2-2,4 մլրդ կվտժամ էլեկտրաէներգիայի արտադրություն է իրականացնում, երբ գործող 850 մգվատ արեւայինների 2024 թվականին ողջ արտադրածը 975 մլն կվտժամ է: ըստ Հայկական սովետական հանրագիտարանի «Էներգետիկա» հրապարակման բաժնի նյութերի, Մեծամորի էլկայանի երկու բլոկները միասին, 815 մգվատ միացյալ հզորության, 1985 թվականին արտադրել են 5,7 մլրդ կվտժամ էլեկտրաէներգիա, որը մոտ վեց անգամ գերազանցում է արեւային կայանների արտադրածի ցուցանիշը: Արդյո՞ք հարկ է դիտավորության նշանների փնտրտուքի  տրվել վարչապետի հայտարարությունում, որպիսի մոտեցում չենք ցուցաբերի նշված մյուս պարագաներում:

Ցավալի է, եթե այլ գնահատական չտանք, որը հայաստանաբնակին ուղեկցում է շփոթվածի ու շփոթմունքի շարունակվող առօրյայում:

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Փոխադարձ կապեր՝ հայր եւ դուստր Ֆարիդանիներ» ցուցահանդես

Հաջորդ գրառումը

Կենսագազային կայանք. այսօրն ու վաղը

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Կենսագազային կայանք. այսօրն ու վաղը

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի հետ բանակցությունները դրական արդյունքներ են տվել, քանի որ անցկացվել են բացառապես երկկողմանի հիմունքներով. Ալիև

25/09/2025

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը առաջ է քաշել միջազգային...

ԿարդալDetails

Մերձավանի սպանության դեպքով վիրավորված Արծրուն Գալստյանը գիտակցության է եկել. քննիչը հարցաքննել է նրան

25/09/2025

Պետբյուջեի ծախսերը 2026-ին 5 տոկոսով կավելանան, իսկ ռազմական բյուջեն 265 միլիոն դոլարով կպակասի

25/09/2025

Վարչապետը շատ լավ է արել, որ հետևություններ է արել, ես չեմ կարող հետևություններ անել. Սրբուհի Գալյան

25/09/2025

Հայաստանի կառավարությունը քաղաքական դրդապատճառներով բանտարկել է Սամվել Կարապետյանին և վարկաբեկում է Հայ Առաքելական Եկեղեցին. Ռոբերտ Ամստերդամ

25/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական