Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիշատակի եւ ոգեկոչման արարողություններ Սիրիայում

Գեղամ Մկրտչյան
25/04/2025
- 25 ապրիլի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
17
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բելգիայում մի խումբ քուրդ լրագրողների հիմնած «Հավար» նորությունների գործակալությունը (ANHA) նախօրեին տեղեկացրել է, որ Սիրիայի Թել Թեմիր քաղաքի հայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Նրանք ընդգծել են, որ  ցեղասպանության եւ ժխտողական քաղաքականության դեմ պայքարը շարունակվում է: Միջոցառումը կազմակերպել էր հայ նահատակ Նուբար Օզանյանի անվան գումարտակը՝ քաղաքի զոհված հերոսների եւ հերոսուհիների ընտանիքների խորհրդի դահլիճում:

Տասնյակ բնակիչների մասնակցությամբ տեղի ունեցած արարողությունը սկսվել է մեկ րոպե լռությամբ՝ ի հարգանս զոհվածների, ինչին հաջորդել են ելույթները: Դրանցում շեշտվել է, որ ժամանակակից թուրքական պետությունը Օսմանյան կայսրության պատմական ու քաղաքական շարունակությունն է, որը համակարգված ցեղասպանություն է իրականացրել հայերի, ասորի-քաղդեացիների, սիրիացիների, քրդերի եւ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների նկատմամբ՝ «մեկ գույնի ու մեկ մշակույթի» քաղաքականության շրջանակներում: Ընդգծվել է, որ Թել Թեմիրը, որը հետ է մղել ԴԱԻՇ-ի վարձկանների եւ Անկարայի կողմից աջակցվող զինյալների հարձակումները, հասարակության բոլոր տարրերի միասնության եւ զոհաբերության շնորհիվ համակեցության ու դիմադրության կենդանի օրինակ է:

Միջազգային հանրությանը կոչ է արվել ամբողջովին ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ պատասխանատվության ենթարկել թուրքական իշխանություններին՝ տարածաշրջանի բնիկ ժողովուրդների դեմ կատարված ինչպես պատմական, այնպես էլ շարունակվող հանցագործությունների համար:

Միջոցառումը եզրափակվել է «Սանֆիզիոն» վավերագրական կինոնկարի  ցուցադրությամբ՝ նվիրված Հայոց ցեղասպանության իրադարձություններին ու Օսմանյան կայսրության կողմից հայ ժողովրդի կրած տառապանքներին: Կարեւորվել է Թուրքիայի կողմից շարունակվող ժխտողական քաղաքականության եւ միջազգային արդարության բացակայության պայմաններում հայ ժողովրդի ու երկրի այլ համայնքների դիմադրողականությունն ու ինքնակազմակերպվածությունը՝ նման ողբերգության կրկնություն թույլ չտալու համար:

Գործակալության մեկ այլ հաղորդմամբ՝ նույն առիթով ապրիլի 22-ին երկրի Ջազիրա նահանգի Ղամիշլի քաղաքում Հայկական դեմոկրատական  երիտասարդական շարժման անդամները նաեւ բողոքի ցույց են կազմակերպել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մոտ: Մասնակիցները Ցեղասպանության ճանաչման, արդարության պահանջներով եւ այլ պաստառներ, պատկերներ, «Հայկական միություն» կուսակցության դրոշներ են պարզել: Ընթերցվել է հայ դեմոկրատական երիտասարդական շարժման համապատասխան հայտարարությունը:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուբեն Վարդանյանին

Հաջորդ գրառումը

Հրաժեշտ Յարոմիր Շտետինային ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Հրաժեշտ Յարոմիր Շտետինային ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական