Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՆՐԻ ՊՅՈՐՍԵԼԻ «ԴԻԴՈՆԵ ԵՎ ԷՆԵԱՍ» ՕՊԵՐԱՅԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

03/12/2021
- 03 Դեկտեմբերի, 2021, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մեծ իրադարձություն էր Գյումրիում: Գյումրու երաժշտասեր եւ թատերասեր հասարակությունը գեղեցիկ նվեր ստացավ. նոյեմբերի 13-ին եւ 15-ին «Օլիմպիկ» մարզահամերգային կենտրոնի դահլիճում ներկայացվեց անգլիացի կոմպոզիտոր Հենրի Պյորսելի «Դիդոնե եւ Էնեաս» օպերան: Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրությունից հետո, որը տեղի է ունեցել 1912թ.-ին Գյումրիում, սա տեղում իրականացված երկրորդ բեմադրությունն էր:

Ներկայացմանն ընդգրկված էին ինչպես փորձառու, այնպես էլ երիտասարդ երգիչներ, որոնցից շատերն առաջին անգամ էին հանդես գալից օպերային դերերգով: Կարթագենի թագուհի Դիդոնեի դերում հանդես եկավ երիտասարդ երգչուհի Մարի Մյուլլերը (Ֆրանսիա), իսկ Էնեասի դերակատարն էր բազմաթիվ միջազգային եւ հանրապետական մրցույթների դափնեկիր, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի առաջնակարգ մենակատար Հովհաննես Անդրեասյանը : Ինչպես այս երկու գլխավոր դերակատարները, այնպես էլ Նունե Գրիգորյանը ՙ Բելինդայի դերում, Վարդուհի Թորոյանը ՙ երկրորդ տիկնոջ եւ նավաստու դերում, Նելլի Սաղաթելյանը ՙ առաջին վհուկ, Մարիամ Հովհաննիսյանը ՙ երկրորդ վհուկ, Աննա Խաչատրյանը ՙ հոգի, փայլեցին իրենց գեղեցիկ ձայներով, անկաշկանդ վոկալով, բեմական արտաքինով եւ բնական խաղով, որը բխում էր դերերգի բովանդակությունից եւ օրգանական միասնություն կազմում երաժշտության հետ: Կախարդուհու դերում հանդես եկավ Լիանա Վարդանյանը, որն իր ձայնի թավությամբ եւ արտահայտիչ խաղով ստեղծեց իրական կերպար:

Դիրիժորն էր Իտալիայից հրավիրված Ստեֆանո Ինտրիերին , որը եվրոպական տարբեր թատրոններում երեք տասնյակից ավել անգամ արդեն ղեկավարել է Հ. Պյորսելի «Դիդոնե եւ Էնեաս» օպերան: Նրա հսկայական աշխատանքի շնորհիվ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կամերային նվագախումբը, «Ռադիո Մարիամ»-ի երգչախումբը (գեղարվեստական ղեկավարՙ Արփինե Մանուկյան ) եւ մենակատարները ցուցադրեցին համաձույլ երաժշտական կատարում:

Ներկայացման հաջողությանը մեծապես նպաստեց Տաթեւ Հարթենյանի ՙ բեմական հագուստների բարձրաճաշակ ձեւավորումը:

Արժանին պետք է մատուցել այս նախաձեռնության հեղինակինՙ մեր հայրենակից, փարիզաբնակ Նարինե Սիմոնյանին , որի հսկայական ջանքերի շնորհիվ իրականացավ այս բեմադրությունը: Պետք է նշել նաեւ, որ Նարինե Սիմոնյանը միջազգային ճանաչում ունեցող երգեհոնահարուհի է, բարոկկո երաժշտության մասնագետ, որն իր մասնակցությունը բերեց նաեւ որպես կլավեսինահարուհիՙ նվագախմբի կազմում:

Ներկայացումն արժանացավ հանդիսատեսի ջերմ ընդունելությանը, հանդիսատես, որը ծարավի է գեղեցիկ ներկայացումների եւ որը դահլիճից հեռացավ հետագայում նման նոր ներկայացումների ակնկալիքով:

ՄԿՐՏԻՉ ՄԿՐՏՉՅԱՆ, Երգիչ, խմբավար

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ԱՍՏՈՒԱ՜Ծ ԻՄ, ԻՆՉՊԷ՞Ս ԶՔԵԶ ԸՄԲՌՆԵԼ»

Հաջորդ գրառումը

ՍԵԼԵՍԹ ՆԱԶԵԼԻ ՍՆՈՈՒԲԵՐ. «ՀԱՅԿԱԿԱՆ «ԲԵԿՈՐՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԱՇԽԱՐՀ ՊԱՀԵԼ»

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՍԵԼԵՍԹ ՆԱԶԵԼԻ ՍՆՈՈՒԲԵՐ. «ՀԱՅԿԱԿԱՆ «ԲԵԿՈՐՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԱՇԽԱՐՀ ՊԱՀԵԼ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Ֆրանսիական հետախուզական ծառայությունները դիմել են Դուրովին օգնելու Մոլդովայի կառավարությանը գրաքննել թելեգրամյան որոշակի ալիքներ

28/09/2025

Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ ֆրանսիական հետախուզական ծառայությունները միջնորդի միջոցով դիմել են իրեն՝ Մոլդովայի կառավարությանն օգնելու գրաքննել թելեգրամյան...

ԿարդալDetails

Դիմումդ գրիր ու հեռացիր. դու ՀՀ-ն չես պաշտպանում. Էդմոն Մարուքյան

28/09/2025

Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում հիշեցնում էր խաբված ու օգնություն աղերսող դեռահասի խոստովանություն․ Շարմազանով

28/09/2025

Ինչի՞ տակ է ստորագրել Փաշինյանը, ինչ իրավունքով, և ո՞վ է շարունակելու գնել այս ֆարսը. Վլադիմիր Մարտիրոսյան

28/09/2025

Այս տողերը գրվել են 1907 թվականին, այլ ոչ 2025 թվականին, գրվել են հայակեր սուլթան Աբդուլ Համիդի մասին. Բալյան

28/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական