Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հեյդարի աղերսանքն ու Իլհամի հոխորտանքը

02/12/2022
- 02 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ըստ Իրանի երբեմնի նախագահ Ռաֆսանջանիի օրագրի

Նոյեմբերի 25-ին Բաքվի ADA համալսարանում կազմակերպված  «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսություն» խորագրով միջազգային գիտաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթն  իր հակաիրանական շեշտադրումներով աննախադեպ էր: Անդրադառնալով Բաքվի եւ Թեհրանի միջեւ վերջին ամիսներին լարված հարաբերություններին՝ Ադրբեջանի նախագահը  նշել  է, որ Իրանը երբեք մի քանի ամսվա ընթացքում երկու անգամ զորավարժություններ չի անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին:

Նա խոսել է նաեւ Իրանի երեք նախկին նախագահների՝ Խաթամիի, Ահմադինեժադի եւ Ռոհանիի հետ իր համատեղ աշխատանքի մասին ու չի մտաբերել  իր իրանցի նախկին գործընկերների օրոք Ադրբեջանի հասցեին ատելությամբ ու սպառնալիքներով  լի այսքան հայտարարություններ, եւ  մոռանալով Իրանի երբեմնի նախագահ Ռաֆսանջանիի հետ իր հոր՝ Հեյդար Ալիեւի «անկեղծ»  շփումները,  խոստացել  է  Իրանի աչքը վախեցնելու համար զորավարժություններ անցկացնել  Իրանի հետ սահմանին:

Կասկած չունենք, որ Իլհամ Ալիեւն  այսօրվա նման հիշում  է  1993 թվականի հոկտեմբերին ԻԻՀ նախագահ Ռաֆսանջանիի Բաքու այցելության ժամանակ  ընթրիքի սեղանի շուրջը տեղի ունեցած զրույցը, որի  ընթացքում   հայրը Իրանի նախագահին խնդրել  է  ստանձնել Ադրբեջանի կառավարումը:  

Եթե Ալիեւը մոռացել է դրա մասին, ապա  կարող  է ընթերցել  Իրանի նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի գրառումներն  ու,  փաստերը  ճշգրտելու նպատակով, համեմատել  իր հոր պատմածի հետ, որի հնարավորությունը տվել է իրանական «Շարղ» օրաթերթը՝  հրապարակելով   ԻԻՀ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի հուշերը՝  Հեյդար Ալիեւի հետ ունեցած շփումների մասին:

Ներկայացնելով Ռաֆսանջանիի հուշերը, «Շարղ» օրաթերթը, որպես նախաբան գրում է, որ  1993 թվականին  Ռաֆսանջանիի Բաքու այցելության ժամանակ Հեյդար Ալիեւը քանիցս դիմել  է  իր իրանցի պաշտոնակցին՝  Ադրբեջանի Հանրապետության  կառավարման ղեկն ստանձնելու խնդրանքով:   

Թերթը վավերագրում է, որ արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման նպատակով  Բաքու այցելած  Ռաֆսանջանին կասկածանքով է վերաբերվել  Հեյդար Ալիեւի առաջարկին ու բացահայտել նրա խորամանկությունը՝ ի շահ Ադրբեջանի ռազմական  գործողությունների մեջ Իրանը  ներքաշելու հարցում:  

Թարգմանաբար ներկայացնում ենք   Հաշեմի Ռաֆսանջանիի հուշերի՝ Հեյդար  Ալիեւի խնդրանքի մասին առավել ուշագրավ հատվածները:

26 հոկտեմբերի 1993 թ.

Հեյդար Ալիեւի անունից իմ պատվին Բաքվում կազմակերպված մասնավոր ընթրիքից հետո, Ալիեւը խնդրեց արագացնել Իրանից գնված զենքերի առաքումը,  ինչպես նաեւ խնդրեց Ադրբեջանի սահմանը հատած եւ Իրանում ապաստանած ազերի փախստականներից առգրավել զենքերը եւ վերադարձնել Ադրբեջանին: Հանձնարարեցի այդ ուղղությամբ շտապ քայլեր ձեռնարկել:

27 հոկտեմբերի 1993 թ. 

Առանձնազրույցի համար այցելեցի  նախագահական պալատ: Շքեղ շինություն էր: ԱԳ նախարարներ Վելայաթին ու Հասանովը ներկա էին հանդիպմանը: Բանակցությունները թարգմանում էր մեր դեսպանը: Նստելու պահին ինչ-որ մեկը զանգահարեց, որն ըստ երեւույթին վերաբերում էր ռազմական գործողություններին: Ալիեւն ասաց, որ տեղեկացնում են  Զանգելանում ընթացող  հայկական կողմի լայնածավալ հարձակումների, ինչպես նաեւ տեղաբնակների Արաքս գետով դեպի Իրան փախուստի եւ մեծաքանակ մարդկային զոհերի մասին: Ալիեւը աղերսագին օգնություն խնդրեց: Հավանական համարեցինք, որ ներկայացված սցենարը մասնավոր բանակցություների համար հող նախապատրաստելու նպատակ է հետապնդում:  Այնուամենայնիվ, ասածների մեջ ճշմարտության հատիկ էլ կար: Քարտեզ բերեցին, ու սկսեցին բացատրել: Պարզվեց, որ Զանգելանը հայկական կողմին անցնելու դեպքում, հայկական  սահմանից մինչեւ  իրանական Փարսաբադ ավանի մոտակայքը,   հայերը սահմանակից կդառնան Իրանին:

Հնչեց կոնկրետ առաջարկ՝ Ադրբեջանի օգտին ռազմական գործողություններ սկսել հայերի դեմ: Անթաքույց ասվեց, որ Իրանին են հանձնում ողջ Ադրբեջանը, եւ համաձայն են, որ Ադրբեջանում հաստատվեն կրոնապետական  կարգեր: Ասվեց, որ առանց Իրանի չեն կարող պաշտպանվել,  եւ կանխատեսելի է նաեւ հայերի մուտքը Բաքու: 

Ի ցույց դրվեց Մեծ Հայաստանի քարտեզը, որն, ըստ երեւույթին,  հրատարակվել էր 1980 թվականին: Հայաստանի տարածքն այդ քարտեզում ներկայացված  էր Սեւ ծովից մինչեւ Կասպից ծովը, հարավից՝ մինչեւ  իրանական Ուրմիա քաղաքը, իսկ արեւմուտքից՝ Թուրքիայի ու Սիրիայի տարածքները: 

Ասացի, որ դա լրջագույն  հարց է,  եւ տարածաշրջանային ու միջազգային բազմաթիվ հետեւանքերով հղի, ինչը պետք է Թեհրանում մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվի, որից հետո միայն հնարավոր կլինի  ադրբեջանական կողմի խնդրանքին արձագանքել: Սակայն,   շտապ կարգով հրադադարի  հաստատումն անհրաժեշտ համարեցի, հավելելով, որ Ադրբեջանը պետք է դիմադրի եւ թույլ չտա հանձնել Զանգելանը:    

Այդ նպատակով  ԱԳ նախարար Վելայաթին հանդիպման ընթացքում  հեռախոսակապ հաստատեց  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի  հետ, եւ վերջինիս միջոցով իմ պատգամը փոխանցեց ՀՀ նախագահին: Իսկ իմ ուղերձը փաստորեն  նախորդ հեռախոսակապիս ընթացքում  ՀՀ նախագահին փոխանցված պատգամի կրկնույթունն էր, այն մասին, որ հայկական կողմը  չպետք է առաջխաղացում ունենա:  Իսկ այս  օրերի առաջխաղացումը գնահատեցի որպես մեր պայմանավորվածության խախտում, որը փոխանցեցի մեղմ տոնով՝ որոշակի զգուշացում պարունակող շեշտադրումով: 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտնեց ՀՀ նախագահի՝   ինձ հետ հեռախոսազրույց ունենալու ցանկության մասին, որին իմ համաձայնությունը տվեցի: Ինձ միացան ԻԻՀ անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ռոհանին, ԱԳ նախարար Վելայաթին եւ իր  տեղակալ Մահմուդ Վաեզին: Խոսեցինք Արցախի հարցի կապակցությամբ իրանական դիրքորոշման մասին:

29 հոկտեբերի 1993 թ.

Գրեթե բոլոր այցելությունների ժամանակ Հեյդար Ալիեւն ուղեկցում էր ինձ: Ուստի, ճանապարհին զրուցելու բավարար ժամանակ ունեինք: Մեր դեսպանն էլ, որպես բանիմաց ու վստահելի թարգմանիչ,  միշտ մեզ հետ էր: 

Հեյդար Ալիեւի խոսակցության հիմնական եւ կրկնվող թեման այն էր, որ Իրանը պետք է օգտվի հայկական կողմի հետ պատերազմի առիթից ու տարածի իր ազդեցությունն Ադրբեջանում: Երբեմն էլ խոսում էր այն մասին, որ Ադրբեջանը պատմականորեն պատկանում է Իրանին, ուստի Թեհրանը  պետք է պաշտպանի դերում հանդես գա եւ ղեկավարի  այս երկիրը: Նախիջեւանում պաշտոնավարելու ժամանակ էլ Հեյդար Ալիեւը նույնպիսի մտքեր էր արտահայտում, կրկնելով, որ եթե Իրանն Ադրբեջանի վրա իր իշխանությունը հաստատի, ապա Ռուսաստանի գերիշխանության հիմքերը  ողջ Կովկասում կսասանվեն: 

Այո, փաստերը չափազանց խոսուն են: Եվ արդյո՞ք Իլհամ Ալիեւը, կարդալով  Իրանի երբեմնի նախագահ Ռաֆսանջանիի հուշերը,  չի վերհիշի Ադրբեջանի կառավարումն Իրանին հանձնելու մասին հոր աղերսանքը:

Խմբ. կողմից.-Հիշեցնելով ավելացնենք, որ մոտավորապես նույն թվականին հայր Ալիեւը նույնաբովանդակ աղերս էր հղել նաեւ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելին՝ սակայն սոսկ Նախիջեւանին վերաբերող, խնդրելով հոգատարության տակ վերցնել այդ «ինքնավար հանրապետությունը», ակնհայտորեն նույն նպատակով՝ Թուրքիային ներգրավել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Ադրբեջանի՝ ուժ գործադրելու թեզը կուլ տված՝ առաջ ենք գնում». Տարոն Սիմոնյան

Հաջորդ գրառումը

Գերմանիան վերաշարադրո՞ւմ է պատմությունը

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Գերմանիան վերաշարադրո՞ւմ է պատմությունը

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական