Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հավատի, սիրո, աստվածամղման եւ հանուն մարդու եւ մարդկայինի. Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի «Միտք եւ բանք» գիրքը

ԱԶԳ
10/05/2024
- 10 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
116
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իմաստնախոսի աշխատասիրության առնչությամբ մեկնություններ տալու համար առնվազն պետք է քննության առնվող միտք ու տողի հեղինակի տրամաբանության ուժին հավասարազոր մտահորիզոն ունենալ, որպեսզի համարձակվես մտաքննության քայլեր անել Հավատի, Սիրո, Աստվածամղման եւ հանուն մարդու եւ մարդկայինի, ինքնանվիրման շուրջ հյուսված մտածումներն ամփոփող գրքի շուրջ: Հավակնություն չունենալով Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի «Միտք եւ բանք» բազմաբովանդակ աշխատությունը ողջ լայնքով ու խորքով ներկայացնելու՝ փորձեմ միայն ընդհանուր ուրվագծերով իր գործի նշանակության մասին խոսել՝ կապելով իր անձն ու գործունեությունն այս գրքի հետ:

Հայոց եկեղեցու հայեցակարգային խնդիրներից զատ՝ այն պարունակում է նաեւ հայ մարդու բարոյահոգեկերտվածքին վերաբերող մտածումներ, վարքի կանոնական հորդորներ, համոզիչ վերլուծություններ մերօրյա իրականության եւ ներկա հասարակական իրադարձությունների վերաբերյալ, ողջը՝ հավասարակշիռ, հնարավորինս մատչելի, հոգեւոր անձին հատուկ ծանրակշիռ խոսքով ու խորին համոզմամբ: «Միտք եւ բանք»-ի  պարունակությունը ներկայացնելու առիթն ինձ դրդեց եւս մի անգամ աչքի անցկացնելու իր գրառումներն ու հոդվածները համացանցում, որոնց մի մասն էլ հենց ի մի են բերվել գրախոսվող գրքում: Իր գրառում- մտահոգությունների շարքից է «Մարդ են, թե՞ մարդ չեն» հոդվածը, որ պահի իրավիճակներից ամենացավոտ հարցերից մեկին անդրադարձ է: Չի երկնչում հայ ավանդական ընտանիքի հիմերը, ասել է, թե՝ ազգայինի նկարագիրն ու քրիստոնեական պատգամը խախտող սեռաշեղվածության վերաբերյալ լուրջ ու հիմնավոր վերլուծություններ անելուց՝ իրեն վստահված հոտին ու իր հետեւորդներին ուղի ցույց տալով եւ հետ պահելով սխալվելու գայթակղությունից: Որքան հանդուրժող, նույնքան հաստատկամ է՝ աստվածաբանական իր խորագիտությամբ հերքելու անընդունելին ու անասնականը: Նույնքան վճռական է հանրային հնչեղության հարցերին անդրադառնալիս, որքան էլ դրանց վերաբերյալ տիրեն հասարակական այլազան եւ իրարամերժ կարծիքներ, որքան էլ մեծ լինի քննադատության եւ անհանդուժողականության խոսքի թիրախում հայտնվելու վտանգը: Իջեւանյան՝ շուրջ հնգամյա վաղեմության դեպքերին իր անդրադարձը դրա մի, բայց ոչ միակ վկայությունն է: Չի դատապարտում, այլ ցավում է հո՛ր, որդու՛ սրտացավությամբ, չի արդարանում, այլ խորհում է, չի խուսափում սուր հարցերից, ու պատասխանում է այն ճոռոմախոսներին, թե որտե՛ղ էին հոգեւորականները հանրային անհանդուրժողականության այն պարսավելի ժամերին. հոգեւորականները իրենց վստահված հոտի մեջ էին, ու թե մտրակում կար այդ օրը, հավասարապես իրենք էլ կրում էին մտրակների հասցրած ցավը՝ ուղիղ եւ փոխաբերական իմաստով:

Նույնքան խորամուխ մտորումներ են ամփոփված «Համահարթեցումը-գլոբալիզացիան եւ մենք» հոդվածում, որում քննվում են կրոնական ատաղձով տնտեսական եւ քաղաքական շահերի հակամարտությունն ու բախումը, որոնք անմիջականերոն առնչվում են մեզ, քանի որ համաշխարհային գործընթացներն անմիջականորեն արձագանքում են մեր տարածաշրջանում, մուտք են գործում մեր կյանք, ուստի դրանց վերաբերյալ սթափ վերլուծությունները ոչ միայն ցանկալի են, այլեւ՝ անհրաժեշտ: «Նոր ժամանակների իդեալները կամ հերոսները դառնում են մեծ կարողություններով մարդիկ: Այս իմաստով, մարդը բնորոշվում եւ գնահատվում է իր ունեցվածքի չափով, ինչ ունենալու կարողությամբ եւ ոչ թե իր ո՛վ լինելու ինքնությամբ՝ այսպիսով՝ ինչ-ը դասելով ով-ից առաջ»,- ոչ միայն արձանագրում, այլ իր մտահոգությունն է արտահայտում հոդվածի հեղինակը՝ մատչելի լեզվով խոսելով այնպիսի խրթին թեմաների շուրջ, ինչպիսիք են քաղաքական համահարթեցումը, տնտեսական համահարթեցումը եւ կրոնական համահարթեցումը: Հեղինակը եզրահանգում է, որ «…այսպիսի միջավայրի համար հոգեւոր կյանքը դարձել է մեծագույն սպառնալիք»: Ուստի հանդես է գալիս՝ ի պաշտպանություն հոգեւոր կյանքի եւ հանրային կյանքում առանցքային դերակատարություն ունեցող համայնքային գիտակցության այնպիսի դրսեւորումների, ինչպիսիք են եկեղեցին եւ ընտանիքը: Եվ իրոք էլ, իր գործունեությունը կառուցում է այնպես, որ եկեղեցին վերադառնա իր համայնքաին նկարագրին եւ էությանը՝ ստեղծելով այն միջավայրը, որում, իր խոսքերով, «մարդիկ կիսում են բոլոր ուրախություններն ու խնդիրները, որտեղ հաղթանակը, զոհաբերությունը եւ արդարությունն իրականություն են դառնում, որտեղ ապրում են այն գիտակցությամբ, որ ինչ պատահել է Քրիստոսին, պատահում է նաեւ մեզ…»:

Նույն առաքելությամբ է Բագրատ Սրբազանը հատել մեր երկրի հյուսիսարեւելյան սահմանների գիծը՝ հասնելու համար թշնամու գնդակին հասանելի վայրում գտնվող՝ Տավուշ աշխարհի հնագույն սրբավայրերից մեկը՝ Խորանաշատ, աղոթք արել այնտեղ՝ ասես մենավոր վանք-ծերունու ականջին հասցնելով հայրենի խոսքը՝ սպասի՜ր, քիչ էլ դիմացիր, շուտով արձակվելու են կաշկանդիչ սահմանագծերը, եւ դու նորեն դառնալու ես քո ուխտավորների ազատ այցի վայրը: Ես հավատում եմ, որ դեռ յոթը տարի առաջ այդ անվախ այցը գնդակոծվող սահմանագլխին՝ որոշիչ դարձավ դրանից ժամանակ անց այդ տարածքների ազատագրման:

Երբ Սրբազանը գրառում էր արել Տավշո Բերքաբեր համայնքում թշնամու գնդակների սվվոցի ներքո հանգիստ սրճող տավուշցիների ու նրանց հյուրերի մասին, հիշեցի տարիներ առաջ այցս Բերքաբեր, ուր ձկնառատ գետն է սահմանում իմ ու քոնը, ուր մարդիկ աշխատում ու հողից հրաշք բերք են ստանում՝ չնայած չդադարող պատերազմին: Ու դա տեսե՛լ ու պանծացնում է Սրբազանը թե՛ իր վերաբերմունքով եւ թե՛ իր գործով, ամեն կերպ նպաստելով սահմանամերձ-սահմանապահ բնակավայրերի ապահովության գործին, երեխանց համար կառուցել տալով ապաստաններ, նրանց ահը հաղթելու եւ խաղն իրենց վերադարձնելու համար: Արդեն քանիերորդ սոցիալ-կրթական հաստատությունն է հիմնվում մարզում, արդեն քանիերորդ այցն է կատարում սահմաններին հսկողություն իրականացնող զինվորներին՝ իր ներկայությամբ ու անձնական խոնարհումով պանծացնելով նրանց ծառայությունը, նրանց անձը եւ կոչումը: Մեկ-մեկ ինձ թվում է՝ գիտե Տավուշի սահմաններին ծառայող բոլոր զինվորներին՝ անուն առ անուն, ասես բոլորն են առել իր օրհնությունը: Իսկ մինչ Տավշո աշխարհում իր հոգեւոր ծառայությունն հանձն առնելն էլի հայոց սահմաններին էր՝ իր խոսքով ու ներկայությամբ հաստատուն եւ աննկուն դարձնելով հայորդաց ոգին: Կոչումն իր դարձնելով հույս տալը՝ նա մարզի անվանման իր ստուգաբանումն է հաստատել նրա բնակիչների ու մեր գիտակցության մեջ՝ Տա-Հույս: Այս հույսի լուսեղեն արտահայտություններից է իր հիմնած մշակութային-հոգեւոր շաբաթը Հաղարծնում, որի անցկացումն Սրբազանի անխոնջ ջանքերով արդեն ավանդույթի ուժ է ստացել:

Դեպի մարդու ճանաչման ուղին ինձ համար նախ եւ առաջ արվեստն է: Բագրատ Սրբազան Գալստանյան անձն ինձ համար, խոստովանեմ, նախ, հայտնություն էր, իր բանաստեղծությամբ՝ հյուսվածքով քնարական եւ հոգեմուխ:

Մարդ արարածի՝ աստվածային արարչագործության գլուխգործոցի ներքին նկարագրի անաղարտության եւ հոգու անմահության մասին են իր մտածումները: Ասում է՝ «Եթե մենք կորստական ենք՝ իբրեւ մարդիկ, ապա մեր ապրելը իմաստ չունի: Բովանդակություն էլ չունի, եթե մեր մարդ լինելու շքեղությունն ի վերջո ավարտվելու է գերեզմանափոսում»:

ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանը՝ Սուրիոյ

Հաջորդ գրառումը

Արաքսավանը խմելու ջուր ունի

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

Արաքսավանը խմելու ջուր ունի

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ. սա ընդամենը ժամանակակից աշխարհի պատկերն է, ոչ ավելին․ Արման Աբովյան

26/09/2025

Արման Աբովյանը գրում է․ Ահա այսպես դիմավորեցին ՄԱԿ-ում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթը։ Սուլոց, հայհոյանքներ և անեծքներ — բայց սա...

ԿարդալDetails

ՀՀ նորմալ իշխանությունները Արցախի ժողովրդին ցեղասպանության զոհի կարգավիճակ պիտի տային․ Բեգլարյան

26/09/2025

Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ սահմանվել է 1988-ի հունվարի 12-ին, ինչը հինգական մարդ երկու կողմից ստորագրել են. Բագրատյան

26/09/2025

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին

26/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական