Եկեղեցիների (էկումենիկ) համաշխարհային խորհուրդը իրազեկում է, որ Շվեյցարիայի ավետարանական եկեղեցու հետ կազմակերպում են Հայկական ժառանգության համաժողով, որն անցկացվելու է մայիսի 27-28-ին, Բեռնում: Նպատակը Արցախում հակամարտության հետեւանքով վտանգված հայկական մշակութային և կրոնական ժառանգությանը, դրանց պահպանությանը, հայ ժողովրդի ոտնահարված իրավունքների և հայ ազգի ապագա անվտանգության պաշտպանությանն անդրադառնալն է: Ակնկալվում է մոտ 150 մասնակցի՝ միջազգային իրավունքի և մարդու իրավունքների մասնագետների, պատմաբանների, քաղաքականության, միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների և մամուլի ներկայացուցիչների, ինչպես նաև եկեղեցական առաջնորդների ներկայություն Բեռնում:
ԵՀԽ գլխավոր քարտուղար, դոկտոր պրոֆեսոր Ջերի Փիլլեյը կարճ տեսանյութում խոսում է Արցախի մասին, որտեղից հազարավոր էթնիկ հայեր են տեղահանվել: «Նրանց տառապանքը հիշեցում է այն մասին, որ մեզ անհապաղ անհրաժեշտ է արդար և երկարատև խաղաղություն: Խաղաղություն չի նշանակում հակամարտության բացակայություն: Խաղաղություն նշանակում է արդարության, ողորմածության և քաջության առկայություն՝ միասին քայլելու հույսի ճանապարհով»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարում՝ Դավիթ Ղահրամանյանի այս լուսանկարն է տեղադրել Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն իր ծանուցմանը կից