Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայկ Կարապետյանի նոր ֆիլմի պրեմիերան

16/09/2022
- 16 Սեպտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս Ռիգայի «Սփլենդիդ Փելըս» կինոթատրոնում տեղի ունեցավ լատվիահայ ռեժիսոր Հայկ Կարապետյանի նոր ֆիլմի՝ «Սեմի ճանապարհորդությունների» (Sema ce ojumi) պրեմիերան: Ըստ սցենարի՝ իր հորը փնտրող օտարերկրացի Սեմը հասնում է հեռավոր լատվիական գյուղ, որտեղ գերի է ընկնում տեղի խոզաբույծներին: Նրան շղթայակապ են անում, մինչդեռ գյուղացու դուստրը սկսում է հետաքրքրվել նրանով, իսկ մի խոսող խոզ առաջարկում է օգնել, որպեսզի Սեմը փախչի: Ֆիլմի արտադրիչն է Գինտ Գրուբեն  («Միստրուս մեդիա» ստուդիա), իսկ տղամարդու գլխավոր դերակատարը՝ դերասան Քեւին Յանսենսը (Բելգիա):

Մշակութային լրագրող Անդրեյ Շավրեյը Լատվիական հեռուստատեսության եւ ռադիոյի պորտալում նշում է, որ Կարապետյանը հաճախ է նկարահանում կոշտ, դաժանաբարո ոճի ֆիլմեր. ռեժիսորը չի խուսափում սուգեստիվ (ներշնչող, միտքը, զգացմուքնները խթանող) թեմատիկայից, որը հաջողությամբ է էկրան հանում՝ հավակնելով հետագայում դառնալ «երկրորդ Ռոման Պոլանսկի»: Նկատելով, որ ֆիլմում սոսկալի տեսարաններ կան՝ Շավրեյը փաստում է. «Կինոնկարը, որքան էլ տարօրինակ է, հեշտ է դիտվում, ձանձրալի չէ, եւ դրանում վերջիվերջո որոշ նվազագույն սյուժետային լարվածություն պահպանվում է՝ արդյո՞ք հերոսը կազատվի»: Հոդվածագրի համոզմամբ՝ ֆիլմը դիտողին «ստիպում է մտածել, թե ինչն ինչոց է: Եվ ինչո՞ւ»:

Ելենա Վլասովան Jauns.lv պորտալում գրում է, որ ֆիլմը կարելի է բնորոշել ոչ միայն որպես «սեւ կատակերգություն», այլեւ՝ գոթական հեքիաթ. «տեղ-տեղ ֆիլմը շատ վախեցնող է, ոչ առանց սեւ հումորի եւ անհավատալիորեն գեղեցիկ. ամեն մի տեսարան ասես 18-19-րդ դարերի եվրոպական գեղանկարչության կենդանացած կադր լինի»: Որպես սցենարի կարեւոր կողմնորոշիչ՝ նա մատնանշում է Ոդիսեւսի ու Կիրկեի մասին հին հունական առասպելը, որտեղ Ոդիսեւսի ուղեկիցները խոզերի վերածվեցին, իսկ ինքը՝ Ոդիսեւսը, Կիրկեի գերին էր կղզում:

Լրագրող, լատվիական Rus.tvnet.lv պորտալի խմբագիր Անդրեյ Տիմոֆեեւը եւս անդրադարձել է «Մարդիկ այնտեղ» պաշտամունքային ֆիլմի հեղինակ» Կարապետյանի նոր աշխատանքին՝ նշելով, որ ռեժիսորից բացի՝ դրա սցենարի համահեղինակն է ռուսաստանցի Ալեքսանդր Ռոդիոնովը՝ հայտնի Վալերիա Գայ Գերմանիկայի եւ Բորիս Խլեբնիկովի հետ իր համագործակցությամբ: Ըստ լրագրողի՝ նոր ֆիլմը «թեեւ սեւ, բայց բոլոր դեպքերում կատակերգություն է, հեքիաթ մեծահասակների համար», ինչին համապատասխանում է նաեւ կադրից դուրս հնչող «քնեցնող ձայնը, որ կարծես երեխային (դիտողին) բացատրում է հերոսների գործողությունների թաքնված շարժառիթները», իսկ «ֆիլմը կարծես կոչ է անում հանդիսատեսին դառնալ համահեղինակ»՝ շարունակելով մտածել իրադարձությունների իմաստի մասին:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փելոսին գալիս է

Հաջորդ գրառումը

Հուսեյն Օվայոլու. «Հայաստանն ինձ համար նման է Նոյյան տապանին»

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հուսեյն Օվայոլու. «Հայաստանն ինձ համար նման է Նոյյան տապանին»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական