Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայերը եւ Մոսկվան. պատմությունը եւ ժամանակակիցները» Գիրքն արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր գնահատանքին եւ Հայրապետական Օրհնությանը

Գոհար Բոտոյան
12/04/2024
- 12 Ապրիլի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
30
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոսկվայում լույս է տեսել Սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցու եւ տաճարային համալիրի կառուցման 10-ամյակին նվիրված արժեքավոր աշխատություն՝ «Հայերը եւ Մոսկվան. պատմություն եւ ժամանակակիցներ»: Պատկերազարդ, արտաքուստ ակնահաճո եւ մեծ ուշադրությամբ ընթերցվող գրքի հեղինակն է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, արվեստի նվիրյալ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, համահեղինակը՝ հրապարակախոս եւ մշակութային գործիչ Խաչատուր Դադայանը: Գիրքը գրված է վիթխարի փաստական նյութերի հիման վրա եւ խոսում է Մոսկվայում հայկական ներկայության մասին՝ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա ամենամեծ՝ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի գործունեությանը: Մասնավորապես, միջնադարյան աղբյուրների հիման վրա ցույց է տրվում, որ թեմի հիմնադրման պատմությունը սկսվում է 14-րդ դարից: Հրատարակության մեջ ներկայացված են ինչպես պատմական դեպքեր, այնպես էլ անհատներ, ովքեր աչքի են ընկել Եկեղեցու կյանքում իրենց մասնակցությամբ: Հայրապետական օրհնության իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն նշում է. «Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք «Հայերը եւ Մոսկվան պատմությունը եւ ժամանակակիցները» գրքի հրատարակությունը: Գնահատանքով ենք անդրադառնում, որ Մոսկվայում Սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցու եւ համալիրի կառուցման 10-ամյակին նվիրված այս ծավալուն ուսումնասիրությունը առանձնահատուկ կերպով լուսաբանում է Ռուսաստանի հետ հայ ժողովրդի կապերի մասին առաջին հիշատակությունները, ռուսահայոց թեմի պատմությունը, հայ-ռուսական հարաբերությունները տնտեսության ոլորտում, ինչպես եւ երկու ժողովուրդների փոխադարձ ռազմական համագործակցությունը տարբեր ժամանակաշրջաններում: Գիրքը ներկայացնում է նաեւ Ռուսաստանի քաղաքական, գիտության, կրթության, մշակույթի եւ բարեգործության ասպարեզներում մեծանուն հայորդիների դերակատարությունը, Լազարյան նշանավոր գերդաստանի մեծ ներդրումը Ռուսաստանի եւ ռուսահայության կյանքում: Սույն վկայությունները փաստում են Ռուսաստանում մեր ժողովրդի հավատավոր զավակների արդյունալի շարունակական գործունեության մասին: Գովելի է, որ գրքի հեղինակները նախանձախնդիր աշխատանք են իրականացրել պատմական իրողությունները վեր հանելու հայկական եւ ռուսական աղբյուրների, ինչպես նաեւ ռուսական արխիվային նյութերի հիման վրա: Նման ծավալով եւ ընդգրկմամբ ուսումնասիրություն կատարված է առաջին անգամ, որով այս գիրքը սկզբնաղբյուրային նշանակություն է ունենալու հետագա ուսումնասիրողների համար: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարձր գնահատանքն ենք բերում աշխատության հեղինակներին եւ հրատարակմանը աջակցող բոլոր անձանց: Մաղթում ենք Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին եւ հոգեւոր դասին, թեմի առաքելությանը լծակից բարեպաշտ ու եկեղեցանվեր հայորդիներին Աստծո օրհնությունը, զորակցությունը եւ երկնառաք բարիքներ: Մեր աղոթքն է, որ Բարձրյալ Տերը խաղաղություն պարգեւի համայն աշխարհին, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ շնորհի ռուսաստանաբնակ Մեր սիրելի զավակներին, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմին: Թող Ամենակալն Աստված պահի ու պահպանի մեր երկու ժաղովուրդների դարավոր բարեկամությունը Իր Սուրբ Աջի հովանու եւ խնամքի ներքո:

Օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»:

Վերջերս՝ մարտի 31-ի առավոտյան, երբ Սուրբ Հարության տոնի առիթով գնացել էի Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության հայկական եկեղեցի՝ մասնակցելու տոնական Սուրբ Պատարագին՝ ինչպես Մայր տաճարում, այնպես էլ բակում, եւ անգամ՝ տեղ չլինելու պատճառով եկեղեցու շուրջը հավաքված՝ զարմանքով եւ հիացմունքով հանդիպեցի հազարավոր մոսկվաբնակ հայերի, ովքեր եկել էին  թեմակալ  առաջնորդ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի օրհնությանն արժանանալու:

Շուտով սկսվեց Սուրբ եւ Անմահ Պատարագը: Դրսում հավաքվածների համար այն հնչում  էր բարձրախոսով: Պատարագիչն էր Եզրաս սրբազանը, որը շնորհավորեց եկեղեցում հավաքված հայորդիներին Սուրբ Հարության ավետիսով, ապա հորդորեց ամուր եւ անսասան մնալ հավատքի մեջ: Ես մտովի տեղափոխվեցի մեկ տասնամյակ առաջ, այն պատմական օրը, երբ հենց այստեղ՝ Մոսկվայի կենտրոնում,  վեհորեն հառնեց Սուրբ Պայծառակերպություն հայկական եկեղեցին եւ մենք լսեցինք նրա զանգերի ախորժելի ղողանջները…

Վեհություն եւ հանդիսավորություն հաղորդող մի եկեղեցի, որ կառուցվել ու կյանքի է կոչվել Տեր Եզրաս արք. Ներսիսյանի գործադրած, բառի բուն իմաստով` հերոսական ջանքերի եւ Ռուսաստանում ապրող մեկենասների աջակցությամբ: Այն ազգային-եկեղեցական  ճարտարապետական կանոններին հավատարիմ եզակի եւ պարծանքի արժանի կառույց է, եւ ռուսաստանաբնակ հայերս լավ գիտենք, թե ինչպիսի մեծ, աներեւակայելի ճիգ ու ջանք, նվիրում եւ անձնազոհություն է պահանջվել այս ամենին հասնելու համար: Միակ մարդը, որ կարողացավ համախմբել եւ իր շուրջը հավաքել նվիրյալների մի ստվար բանակի` իր ապշեցուցիչ ծավալներով ամենամեծ եկեղեցին կառուցելու համար՝ Տ. Եզրաս արք. Ներսիսյանն էր: 2001 թվականից  սրբազանի առաջնորդության տարիներից մինչեւ օրս, Ռուսաստանի Դաշնության տարբեր քաղաքներում կառուցվել է շուրջ 80 հայկական եկեղեցի, որոնցից այժմ գործում են 70-ը, իսկ 10-ը դեռ գտնվում են կառուցման փուլում: Իսկ մինչ նշանակումը թեմում գործում էր ընդամենը ութ եկեղեցի:

Մոսկվայի հայկական եկեղեցուն կից  արդեն հինգերորդ տարին է  գործում է Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանը: Այստեղ ուսումը համապատասխանում է ՌԴ պետական չափորոշիչներին՝ նախապատրաստականից մինչեւ 11-րդ դասարան: Ուսումը վճարովի է: Սա միակ վարժարանն է Ռուսաստանում, որտեղ երեխաները պարտադիր ուսումնասիրում են հայ ժողովրդի պատմություն եւ մայրենի լեզու:

Թեմի կրթական գործունեությունը տարեցտարի ընդլայնվում է: Գրեթե բոլոր ծուխերում գործում են հայորդյաց տներ, իսկ վերջերս Սանկտ Պետերբուրգում Եզրաս սրբազանի նախաձեռնությամբ բացվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով հոգեւոր ճեմարան, որտեղ ուսումն անվճար է: Ճեմարանն ունի բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ: Այստեղ կրթվելու են Հայ Եկեղեցու ապագա հոգեւորականները:

4 տարի սովորելուց հետո սաները կարող են ուսումը շարունակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում:

Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում է գործում նաեւ «Տապան» թանգարանը, որը կոչված է  մեկտեղելու մեր բազմադարյա հոգեւոր- ազգային արժեքներն իբրեւ համամարդկային  մշակութային գանձարանի հարստություն: Այստեղ ներկայացված են աշխարհահռչակ հայազգի նկարիչների կտավներ, եկեղեցական սրբություններ, մշակութային ու կենցաղային բացառիկ իրեր: Թանգարանը բարեհաջող համագործակցում է Էրմիտաժի, Նովոսիբիրսկի Արվեստի պետական թանգարանի, Մոսկվայի Տրետյակովյան թանգարանի,  ինչպես նաեւ  մշակութային մի շարք կենտրոնների հետ: Թանգարանը հրաշալի հավաքատեղի է ուսանողների համար՝  ֆիլմեր դիտելու, քննարկումներ  անցկացնելու:

Հայապահպանությանն ուղղված հզոր նախաձեռնություն է  «Հայկական խաչ» բարեգործական հիմնադրամի ստեղծումը: Այն արդեն ունի կայք, որի թափանցիկ եւ օգտակար գործունեությունն ամենքի աչքի առաջ է: Եկեղեցու հովանու ներքո ստեղծված հիմնադրամի նպատակը մշակութային, կրթական, առողջապահական, գիտական ոլորտներում մարդկանց աջակցություն ցուցաբերելն է, համախմբելը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Սամվել Կարապետյանն է:

Այսօր անասելի ծանր ու դժվարին ժամանակներ են ապրում Հայաստանը, Ռուսաստանը, մեր ամբողջ տարածաշրջանը: Բարդ ու դժվարին ժամանակներ ապրող Ռուսաստանում մեր հայրենակիցները, յուրաքանչյուրն իր բնագավառում, փորձում է անել հնարավորն ու անհնարինը՝ մեր ազգային ինքնությունը անաղարտ պահելու համար: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ռուսաստանում նպաստում է հազարավոր հայորդիների համախմբմանը: Հայ լեզուն եւ հավատքը պահպանելու եւ եկող սերունդներին փոխանցելու գործում իր անգնահատելի դերակատարությունն ունի Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմը՝ իր առաջնորդի՝ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի գլխավորությամբ: Ասվածի խոսուն վկայություններից մեկն էլ «Հայերը եւ Մոսկվան. պատմությունը եւ ժամանակակիցները» արժեքավոր աշխատությունն է:

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ

ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աշխատանք. դա ի՞նչ է

Հաջորդ գրառումը

«Ցեղասպանության իրազեկման շաբաթ» Արիզոնայի պետհամալսարանում

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Ցեղասպանության իրազեկման շաբաթ» Արիզոնայի պետհամալսարանում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական