Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը «ԲՐԻՔՍ»-ի գագաթնաժողովում: Ցանկալի՞, թե՞ պարտադիր մասնակցություն

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
20/09/2024
- 20 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
21
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արմինյն Միրոր-Սփեքթյթր» շաբաթաթերթում անցյալ հուլիսին տպագրված իմ հոդածում (տես «ԱԶԳ»ի 25 հուլիս-1 օգոստոս համարը) գրել էի, որ Հայաստանի բացակայությունը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած «Շանհայի համագործակցության կազմակերպության» (SCO) գագաթնաժողովից՝ մարտավարական սխալ քայլ էր: Միեւնույն հոդվածում նշել էի նաեւ, որ տարածաշրջանային գլխավոր պետություններ հանդիսացող Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան մտադիր են նվազեցնել արեւմտյան աշխարհաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում, իրենց հետ ունենալով Չինաստանը` որպես նորաթուխ դերակատար Հարավային Կովկասում: Վերջինս ամերիկյան ներկայության եւ շահերին դեմ պայքարող կազմակերպությանը միացավ հատկապես Ամերիկայի իր դեմ որդեգրած դիրքորոշման պայմաններում: Սա նշանակում է, որ Հարավային Կովկասի շուրջ ծավալվող մրցակցության մեջ Հայաստանը չի կարող մեկուսացված արտաքին քաղաքականություն վարել:

Վերջերս հայտարարվեց, որ Հայաստանը բարձրագույն մակարդակի պատվիրակությամբ (ներառյալ վարչապետը) մասնակցելու է Կազանում (Ռուսաստան) նախատեսված «ԲՐԻՔՍ»-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան եւ Հարավային Աֆրիկա) գագաթնաժողովին: Դրան հաջորդեց մամուլի ասուլիսը, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակալիորեն դրական ակնարկներ ուղղեց Ռուսաստանին: Նա շնորհակալություն հայտնեց «Զվարթնոցում» տեղակայված ռուսական սահմանապահներին իրենց կատարած աշխատանքի համար, որը Հայաստանի խնդրանքով վերջ գտավ օգոստոսին: Նա նաեւ իր երախտագիտությունը հայտնեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացում Ռուսաստանի հնարավոր դերակատարության համար եւ բացառեց քննարկումները Հայաստանում ռուսական 102-րդ ռազմական հենակետի դուրս բերման վերաբերյալ: Նա հատկապես ընդգծեց Ռուսաստանի հետ հարգալից հարաբերությունները պահպանելու եւ հարցերը կառուցողական երկխոսության միջոցով լուծելու կարեւորությունը: Թվում է, թե այս բոլորը Ռուսաստանում «ԲՐԻՔՍ»-ի գագաթնաժողովին մասնակցելու հայտարարությանը ժողովրդին նախապատրաստելու փորձեր են: Հայաստանում որոշ փորձագետներ Փաշինյանի այս որոշումը համարեցին արտաքին քաղաքականության կշռադատված կիրառում կամ կոմպլեմենտարիզմի վառ օրինակ (նախագահ Քոչարյանի իշխանության օրոք որդեգրված քաղաքականություն): Իրականում, կարծում եմ, ՀՀ վարչապետը հարկադրված է գնում Ռուսաստան` մասնակցելու այդ գագաթնաժողովին: Մի քանի շաբաթ առաջ պարզվեց, որ Թուրքիան արդեն դիմել է միանալու «ԲՐԻՔՍ»-ին, իսկ Ադրբեջանը շահագրգռվածություն է ցուցաբերում միանալու: Հնարավոր է, որ Ռուսաստանում կայանալիք համաժողովի ընթացքում պաշտոնական մեկնարկ տրվի այս երկու գործընթացներին: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի բոլոր  հարեւանները, բացառությամբ Վրաստանի, շահագրգռված են «ԲՐԻՔՍ»-ով եւ ցանկանում են խորացնել համագործակցությունը այդ կազմակերպության հետ` դառնալով դրա անդամ երկրները:

Վրաստանում իրադրությունը բավականին ինտրիգային է: Հոկտեմբերին կայանալիք ընտրությունները կարող են էապես ազդել նրա հետագա արտաքին քաղաքականության վրա: Եթե այնպիսի կառավարություն ձեւավորվի, որ կամենա սերտացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, եւ գործարկի օտար գործակալների վերաբերյալ օրենքը, որն ստիպում է 20 տոկոսից ավելի արտասահմանյան ֆինանսավորում ունեցող կազմակերպություններին գրանցվել, ապա Վրաստանի հարաբերությունները Եվրոմիության հետ կարող են խաթարվել, ինչը կանդրադառնա նաեւ տնտեսական կապերի եւ այլ առաջնահերթությունների վրա: Դա Վրաստանին կստիպի տնտեսական նոր գործընկերներ եւ հարթակներ որոնել խթանելու համար իր արտահանումները եւ մեծացնելու շահագրգռվածությունը «ԲՐԻՔՍ»-ի հետ կապերն առավել սերտացնելու համար:

Ամփոփելով նշենք, որ Իրանը «ԲՐԻՔՍ»-ի անդամ երկիր դարձավ այս տարի, բայց ավելի վաղ եւ այժմ բավականին ակտիվ կերպով համագործակցում է կազմակերպության անդամ պետությունների հետ: Նախքան «ԲՐԻՔՍ»-ին միանալը, Իրանը անդամակցել էր Շանհայի համագործակցության կազմակերպությանը (SCO), որի շնորհիվ «ԲՐԻՔՍ» մուտք գործելը դարձավ ավելի սահուն: Ադրբեջանը պատրաստվում է անդամակցել «ԲՐԻՔՍ»-ին, ակտիվ համագործակցելով Շանհայ համգործակցութան կազմակերպության հետ: Թուրքիան՝ նույնպես, իսկ Վրաստանի դիրքորոշումը պարզ կդառնա հոկտեմբերի վերջին:

Այսպիսով, Հայաստանը, կարելի է ասել, որ շրջապատված է «ԲՐԻՔՍ»-ի անդամ կամ անդամության թեկնածու պետություններով, ինչը նշանակում է, որ սահմանափակ են Հայաստանի այլընտրանքային տարբերակները: Հայաստանը ստիպված է հարաբերությունները սերտացնել «ԲՐԻՔՍ»-ի հետ, նույնիսկ անդամակցել նրան: Պարզ է, որ տարածաշրջանային երկրները թույլ չեն տալու Հայաստանին հետապնդելու տարբեր կողմնորոշում: Նշված բոլոր պետությունները, անշուշտ, ունեն իրենց աշխարհաքաղաքական շահերը, եւ Հայաստանը չի կարող դուրս մնալ տարածաշրջանային այդ խճանկարից եւ ընդհանուր առմամբ տարածաշրջանային տնտեսական կառույցից:

«ԲՐԻՔՍ»ը Չինաստանի տնտեսական հզորությամբ սկսել է մեծապես հետաքրքրել նաեւ արաբական երկրներին, ներառյալ Եգիպտոսին եւ Արաբական Միացյալ Էմիրություններին: Սա նշանակում է, որ այդ կազմակերպությունը ընդլայնում է աշխարհագրությունը եւ ընդարձակում իր տնտեսական շուկան:

Ես չեմ պնդում, որ Հայաստանը անպայման պետք է միանա «ԲՐԻՔՍ»-ին, բայց իմ կարծիքով, ներկա աշխարհաքաղաքական իրականությունը հաշվի առնելով, Հայաստանը սահուն կերպով եւ մարտավարական նրբագույն հմտություններով պարտավոր է նավարկել ներկա ժամանակների հարափոփոխ աշխարհում: Հակա-ամերիկյան, հակա-եվրոպական, հակա-ռուսական կամ հակա-իրանական արտաքին քաղաքականություն որդեգրելը բոլորովին էլ ընդունելի տարբերակ չէ: Մենք պետք է բացառենք նման սխալ քայլերը եւ հետամուտ լինենք առավել գործնական մոտեցումներ գտնելու, որպեսզի պահպանենք մեր պետականությունը եւ տարածքային ամբողջականությունը: Հայաստանը պարտավոր է իր շահերը համապատասխանեցնել արտաքին գլխավոր խաղընկերնների շահերի հետ եւ հակամարտությունների փոխարեն ընդհանուր եզրեր գտնել համագործակցելու նրանց հետ:

Ներկայիս Հայաստանի արտաքին քաղաքականությունը զգուշավոր է եւ քայլեր չի ձեռնարկում արտաքին դերակատարների շահերի դեմ: Սա գուցե գործնական, բայց իրականում նաեւ երկչոտ, անվճռական կամ անսկզբունքային մոտեցում է, որը նաեւ մեր ազգային շահերի դեմ է: Այն պետք է անհապաղ վերանայվի:

ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ

Անգլ. բնագրից թարգմանեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հակառակորդի հերթական դասը մեզ

Հաջորդ գրառումը

Հնարավորի ու անհնարինի արանքում. հարցեր ու էլի խնդիրներ

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Հնարավորի ու անհնարինի արանքում. հարցեր ու էլի խնդիրներ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դարձյալ մեղադրանքներ է հնչեցրել...

ԿարդալDetails

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025

Տեսանյութ. Հանդիպման սկսվելուց մոտ մեկ ժամ անց նրանք արդեն գրկախառնվում էին, հիմա ընկերներ են և լավ են միմյանց հետ. Թրամփ

13/10/2025

Աբու Սաֆիան պահվում է անմարդկային պայմաններում, ենթարկվում է բռնությունների. Իսրայելը հրաժարվել է ազատ արձակել պաղեստինցի երկու բժշկի

13/10/2025

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական