Հունվարի 12-ին Ջակարտայի Ինդոնեզիայի քրիստոնեական համալսարանում կայացել է «Համայնքային ծառայության առաջին միջազգային սոցիալական սեմինար եւ առաջադեմ միջազգային հարաբերությունների վերաբերյալ գիտաժողով (փոխակերպող խոսակցություն)» վերտառությամբ միջազգային հավաքը: Գիտաժողովն ունեցել է նաեւ հայ մասնակից՝ ի դեմս Արարատ Կոստանյանի, որը հանդես է եկել «Ինքնության քաղաքականությունը եւ անվտանգության ոչ ավանդական մեխանիզմը Մերձավոր Արեւելքում» զեկուցմամբ՝ կենտրոնանալով Միջին Արեւելքի երկրների հայ գաղթավայրերի եւ հյուրընկալած երկրների ու բնիկ ժողովուրդների միջեւ եղած բարիդրացիական հարաբերությունների, նրանց սոցիալական համախմբվածության թեմայի վրա:
ՀՀ Գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի նախկին գիտաշխատող, այժմ Ինդոնեզիայի Միջազգային իսլամական համալսարանի դոկտորանտ Արարատ Կոստանյանը ներկայումս աշխատում է Սիրիայի հայ համայնքի եւ բնիկ սիրիացի ժողովրդի միջեւ առկա բարեկամական հարաբերությունների վերաբերյալ ատենախոսության վրա:
Ա. Բ.