Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-իրանական հարաբերությունների զարգացման ճանապարհին

Գրիգոր Առաքելյան
13/09/2024
- 13 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
34
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թեհրանն ի՞նչ վտանգներ է տեսնում

Այս օրերին պաշտոնական Թեհրանն  օգտագործում է իր բոլոր ամբիոնները՝ որեւէ գնով Հայաստանի հետ սահմանի խզումը թույլ չտալու երկրի հաստատակամությունն ի ցույց դնելու համար: Եվ ինչպես Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ է նշված` «Իրանի առջեւ բարդ խնդիր է դրված՝ խուսափել «Զանգեզուրի» միջանցքի ստեղծմանն առնչվող թակարդից եւ դիմակայել իր հարեւանների՝ պատմական սահմանները փոխելու փորձերին»:

«Զանգեզուրյան» միջանցքի գործարկման հեռանկարի առթիվ Իրանի մտահոգության պատճառը  ՌԴ եւ Ադրբեջանի նախագահներ   Պուտինի ու Ալիեւի հանդիպումից հետո  միջանցքային քննարկումների ակտիվացումն  էր, որին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Փաշինյանը սեպտեմբերի 10-ին կայացած «Երեւանյան երկխոսություն» միջազգային համաժողովին: 

Իրանցի վերլուծաբանների մեծամասնության կարծիքով, Իրանը նաեւ խիստ մտահոգ է, որ Երեւանը  Թեհրանի հետ իր հեռանկարային հարաբերություններն ուրվագծելիս անխուսափելիորեն հաշվի է առնելու ռուս-իրանական հարաբերությունների առանձնահատուկ մակարդակը եւ զգուշավորությամբ է Իրանի հետ մերձեցման քայլեր ձեռնարկելու: Պատճառը 44-օրյա պատերազմում դաշնակցային պարտավորությունների հարցում թերացած Մոսկվայի նկատմամբ Երեւանի վերաբերմունքի փոփոխությունն է:

Իրանին նաեւ մտահոգում են ռուսական  առանցքից հեռանալուն զուգընթաց Արեւմուտքին մերձենալու Հայաստանի հետեւողական  քայլերը, ինչը, Թեհրանի պատկերացմամբ,  նույնպես չի կարող նպաստել  հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը: 

Այդպիսի բարդ իրավիճակում, Իրանի իշխանությունները ձգտելու են հարավային Կովկասում իրենց դիրքերի ամրապնդման ու երկրի անվտանգության  ապահովման համար  քայլեր ձեռնարկել՝ «Զանգեզուրյան» միջանցքը դիտարկելով որպես գլխավոր մարտահրավեր:

Այս իրավիճակի թելադրած հրամայականից ելնելով՝ Թեհրանն աշխատելու է ոչ միայն պահպանել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս մակարդակը, այլեւ ձգտելու է հնարավորինս բարձրացնել այն: Այդ նպատակով Իրանն ստիպված է լինելու իր ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին ու հոսանքներին եւ  համագործակցության եզրեր գտնել բոլոր ուժերի հետ: Բացառություն չի կազմելու նաեւ վերջերս հայաստանյան իրավիճակը փոխելու  հավակնություններով քաղաքական ասպարեզ եկած Հայկական եկեղեցին:

Կովկասյան հարցերով զբաղվող իրանցի իշխանամերձ փորձագետների կարծիքով,  Թեհրանը նաեւ գիտակցում է, որ Հայաստանն իր   տարածքային ամբողջականությանն սպառնացող վտանգը չեզոքացնելու համար  Իրանի ռազմական ու տնտեսական օգնության կարիքն ունի, եւ փոխադարձաբար, իր ներկայությունը կովկասյան տարածաշրջանում պահպանելու համար, կարող է միայն Հայաստանի օգնությանն ապավինել, քանի որ Իսրայել-Ադրբեջան հարաբերությունների զարգացման այս բուռն ժամանակաշրջանում Իրանը  չի կարող հենվել Ադրբեջանի վրա:

Իրանը ձգտելու է գործնականում ցույց տալ Երեւանին, որ հայ-իրանական հարաբերությունների զարգացումը պետք չէ պայմանավորել ռուս-իրանական հարաբերությունների հետ: Քանի որ  ներկայիս ռուս-իրանական հարաբերությունները ոչ թե ռազմավարական են, այլ կառուցված են իրավիճակի թելադրանքով՝ դիպվածային ճգնաժամերի կարգավորման նպատակով:
Իրանը համոզված է, որ հարաբերությունների զարգացման փոխշահավետությունից ելնելով, կարելի է ակտիվացնել  էլեկտրաէներգիայի ու գազի  փոխհոսքերի ավելացման, Հյուսիս-հարավ միջանցքի գործարկման եւ առեւտրատնտեսական շրջանառության ծավալների մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու   Հայաստանի հետ համագործակցությունը դնել զարգացման նոր ռելսերի վրա:  

Իրանցիները նաեւ փորձելու են բացատրել Երեւանին, որ հայաստանյան գործընթացների մեջ ԱՄՆ-ի ներգրավված լինելու մարտավարությունն ընդամենը Ռուսաստանին կովկասյան տարածաշրջանից դուրս մղելու ռազմավարության մաս է կազմում:
Արդյո՞ք Թեհրանին մտահոգող վտանգներն ընկալելի ու  ընդունելի  են Երեւանի համար: Եվ արդյո՞ք կողմերին կհաջողվի հաղթահարել հայ-իրանական հարաբերությունների առջեւ ծառացած  մարտահրավերները: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Հունգարիան որպես միջնո՞րդ»

Հաջորդ գրառումը

Իրարից անտեղյակ ե՞ք

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

ԼՂ լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում. Տարոն Չախոյան

14/05/2025
Հրապարակախոսություն

Զբաղվեք ձեր երեխաներով, հարգելի ծնողներ, որոշ դեպքերում նաև զբաղվեք ձեզնով, կրթվելը ամոթ չի, ամոթը սեփական տգիտությունը դրոշակ դարձնելն է

14/05/2025
Հրապարակախոսություն

Նիկոլի պուճուրները արդեն սկսել են ցուցադրել իրենց ամենախոր հավատարմությունը իրենց դավաճան առաջնորդին

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Իրարից անտեղյակ ե՞ք

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Շահրամանյանի հրամանագիրն այս պահին սիմվոլիկ բնույթ է կրում, սակայն ապագայում կարող է հիմք հանդիսանալ արցախահայության վերադարձի համար. Համբարյան

14/05/2025

Քանի դեռ ՀՀ իշխանությունը գտնվում է թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատարների ձեռքում, Արցախը լուծարելու հրամանագիրն անվավեր ճանաչելու մասին նոր հրամանագիրը  ընդամենը սիմվոլիկ...

ԿարդալDetails

ԱԱԾ-ի պարզաբանումը. Ինչպե՞ս է Արմեն Աբազյանի որդին ձեռք բերել 600.000 դոլարանոց գույք

14/05/2025

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական