Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ գիտնականի միջազգային հաջողությունները

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջերս Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում տեղի ունեցավ գրքի միջազգային Եվրասիական ցուցահանդեսը: Այն ներկայացուցչական էր: Մասնակցում էին Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, ինչպես նաեւ մերձավոր եւ հեռավոր այլ երկրների կրթական ու գիտական   կազմակերպությունների, գիտության եւ կրթության ոլորտում ապրանքներ ու ծառայություններ արտադրողների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մասնագիտացված լրատվամիջոցները:

Հաշվի առնելով անվանի գիտնական, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, բազմաթիվ ակադեմիաների  իսկական անդամ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ» թերթի թղթակից Ստեփան Պապիկյանի  գիտական աշխատանքների կարեւորությունը գիտության եւ կրթության զարգացման գործում՝ ցուցահանդեսի նախագահության որոշմամբ նրա աշխատանքները ներկայացվել են ցուցահանդեսի  ծանոթագրված կատալոգում (Եվրասիական գրքի տոնավաճառ-2023 կատալոգի հատուկ հրատարակություն):

Հարկ է նշել,որ Ս.Պապիկյանը հեղինակ է շուրջ 300 գիտական աշխատությունների եւ բազմաթիվ մենագրությունների: Նրա գիտական աշխատանքները դեռեւս Խորհրդային Միության տարիներին ներդրվել են Մոսկվայի էներգահամակարգում եւ բազմաթիվ կազմակերպություններում: Նա համաշխարհային ճանաչման արժանացած վաստակաշատ  գիտնական է:

2009թ. գիտամանկավարժական բազմամյա եւ բեղմնավոր գործունեության համար Ստ. Պապիկյանը ստացել է Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսորի գիտական կոչում: Հաշվի առնելով նրա հսկայական ծառայությունները էներգետիկայի զարգացման եւ կրթության բնագավառում՝ նրան շնորհվել է Վերնադսկու անվան ոսկե մեդալ (Մոսկվա), իսկ 2010թ.` «Գիտության եւ կրթության վաստակավոր աշխատող» պատվավոր կոչում (Մոսկվա):
2019 թվականի հուլիսի 17-23-ը Հոնկոնգում (Չինաստան),այնուհետեւ Մոսկվայում, Եվրոպական մի շարք այլ երկրներում (Անգլիա, Գերմանիա եւ այլն) տեղի ունեցած գրքի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսներում Ստ. Պապիկյանի գիտական աշխատանքները մեծ հետաքրքրություն են ներկայացրել եւ լայն արձագանք գտել: Նա ՀՀ ԳԱԱ կողմից  գիտամանկավարժական բազմամյա եւ բեղմնավոր գործունեության համար պարգեւատրվել է պատվոգրով: Նրա գրչին է պատկանում նաեւ Հայաստանի եւ Արցախի էներգետիկայի  պատմության քառհատոր գիտական մենագրությունը: 2017թ. Արցախի էներգետիկայի զարգացման գործում ունեցած ծանրակշիռ վաստակի համար պարգեւատրվել է ԱՀ-ի պետական պարգեւով` «Երախտագիտություն» մեդալով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՄՄ «Մհեր Մկրտչյան» թատերախումբը 25 տարեկան է

Հաջորդ գրառումը

Մեր խնդրահարույց տնտեսությունը

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Մեր խնդրահարույց տնտեսությունը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

 (նամակները փոխանցուած են Ֆրանսայի, Հոլանտայի եւ Պելճիքայի մէջ Հայաստանի դեսպանութիւններուն) Խոր մտահոգութեամբ, անձկութեամբ եւ ընդվզումով կը հետեւինք Հայրենիքէն ներս կատարուող...

ԿարդալDetails

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025

Թունավոր խոսքը

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական