Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ-ադրբեջանական միջպետական սահմանների հիմնախնդիրը

09/06/2023
- 09 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մաս Բ. Հետխորհրդային շրջան

Սկիզբը՝ նախորդ համարում

Կացությունն այդ վիճակում անփոփոխ մնաց շուրջ երեսուն տարի: 1988 թ. Արցախը Հայաստանին վերամիավորելու համար սկսված Ղարաբաղյան շարժումն աստիճանաբար վերաձեւվեց անկախության համար պայքարի: Իսկ երբ այդ շարժումը դուրս եկավ Այսրկովկասից եւ «վարակեց» ու անկախության համար ոտքի հանեց ԽՍՀՄ-ի կազմում գտնվող մյուս ժողովուրդներին, աշխարհի ամենահզոր կայսրություններից ԽՍՀՄ-ը փլուզվեց: Անկախություն ստացած Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խորհրդային տարիներին արհեստականորեն  եւ անհաջող անթեղված սահմանային կրակը կրկին բորբոքվեց: 1991-1994 թթ.-երին տեղի ունեցավ հայ-ադրբեջանական պատերազմ, որը ժամանակավոր եւ մասամբ ճշմարտացի լուծում տվեց սահմանային հիմնախնդրին: Ադրբեջանցիները զավթեցին Արծվաշենը, իսկ Հայաստանի տարածքում հայտնված «ադրբեջանական երկու տարածքները» ինքնաբերաբար վերադարձան իրենց տիրոջը: Ադրբեջանացիների ապօրինի վերահսկողությունից դուրս բերվեցին միջպետական (Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան) եւ միջմարզային (Երեւան-Սյունիք-Տաուշ մարզեր) կարեւոր ճանապարհները:

Միջազգային տարբեր ձեւաչափերով այդ տարիներին տարատեսակ հանդիպումներ, քննարկումներ էին ընթանում, որոնց հիմնամասը դարձյալ սահմանային տարակարծություններն էին: Լինում էին նաեւ ցավալի միջադեպեր, որոնք երբեմն անմեղ զոհերի պատճառ էին դառնում: Ադրբեջանական կողմը՝ մոռանալով որ Ադրբեջան արհեստածին պետությունն առաջին անգամ հիմնադրվել է ընդամենը 1918 թվականին, պատմություն հնարելով, ամեն անգամ վայնասունի մակարդակով փորձում էր քաղաքակիրթ աշխարհին համոզել այնպիսի անհնարին իրողություններ, որոնց համաձայն իրենք են տարածաշրջանի միակ բնիկները, որ հայերը եկվորներ են եւ ապօրինաբար գրավել են իրենց վաթան-հայրենիքը, որ հայկական հոգեւոր, մշակութային հազարամյա հուշարձաններն իրենց նախնի աղվանների հետքերն են պատմության եւ ժամանակի մեջ, ուստի «հարկավոր է վերականգնել պատմական անարդարությունը», եւ նման այլ անհեթեթություններ:

Միջազգային տարբեր հարթակներում տարաբնույթ ձեւախեղումներին զուգընթաց եւ միաժամանակ օգտագործելով նավթա-գազա-խավիարային հնարավորություններն ու հսկայական ֆինանսական միջոցները, Ադրբեջանն այդ տարիների ընթացքում նաեւ հետեւողականորեն զինվում էր նորագույն զինատեսակներով, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ական նորովի մեթոդներով մարզում ու կատարելագործում իր զինված ուժերը եւ սպասում հարմար առիթի: Առիթը չուշացավ: Աննախադեպ աշխուժացած Թուրքիան ոչ միայն անթաքույց զորավիգ եղավ Ադրբեջանին, այլեւ դրա մեջ ներգրավեց Պակիստանից, Սիրիայից ու այլ երկրներից մեծ թվով վարձկանների: Այդպիսի աննպաստ վիճակում հայտնված եւ ըստ էության բոլորովին մենակ մնացած Հայաստանի բանակը թեեւ հերոսության փայլուն օրինակներ ցույց տվեց, սակայն ուժերի խիստ անհավասարության եւ ՀՀ իշխանությունների ապաշնորհ ղեկավարության հետեւանքով 2020 թ. 44-օրյա պատերազմն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով եւ Հայաստանի ըստ էության կապիտուլյացիայով:

Պատերազմի հետեւանքով ոչ միայն մեծաքանակ զոհեր, խեղվածներ ու տարածքային լուրջ կորուստներ ունեցանք, այլեւ երկու հանրապետությունների միջեւ խորհրդային շրջանի սահմանները Գեղարքունիքի մարզի Վարդենիս-Քարվաճառ (Քելբաջար), Սյունիքի մարզի Գորիս-Կապան-Մեղրի-Բերձոր (Լաչին)-Ղուբաթլու (Որոտանի)-Ջրականի (Ջեբրայիլ) հատվածներում վերականգնվեցին: Իսկ Հայաստան-Ադրբեջան մյուս հատվածներում թեեւ սահմանագծում եւ սահմանազատում չի արվել, սակայն ընդհանուր առմամբ դրանք լռելյան ընդունվել են: Խոսքը ՀՀ-Նախիջեւան, ինչպես նաեւ Տավուշի մարզ-Ղազախ-Աղստաֆա-Թովուզ, Գեղարքունիքի Ճամբարակ-Գետաբեկ-Դաշքեսան, Վարդենիս-Դաշքեսան հատվածների մասին է: Այսինքն՝ 2020 թ. 44-օրյա Արցախյան երկրորդ պատերազմից հետո երկու երկրների սահմաններում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, ինչպես եղել էր մոտ 100 տարի առաջ: Առաջնորդվելով իրենց հնարած աղբյուրներով՝ ադրբեջանցիները հողային նոր պահանջներ են ներկայացնում: Ավելին, 44-օրյա պատերազմում հաղթանակ տանելուց եւ հատկապես Շուշին գրավելուց հետո Ադրբեջանի ղեկավարության ախորժակն ավելի ու ավելի է մեծանում: Դրա անմիջական արդյունքը եղան եւս մի քանի մեծ ու փոքր բախումները, որոնց պատճառով ազերիները տիրացան մի շարք ռազմավարական կարեւոր դիրքերի եւ այսօր էլ շարունակում են ճնշում գործադրել հիմնականում զիջողական դիրքորոշում որդեգրած ՀՀ իշխանությունների վրա:

Միջազգային ասպարեզում կարեւոր դերակատարություն ունեցող երկրների հորդորներով, հայերի համար այսպիսի դժվարագույն իրավիճակում փոխվարչապետների ղեկավարությամբ ձեւավորվեցին սահմանազատման եւ սահմանագծման հայ-ադրբեջանական հանձնաժողովներ, որոնք պարբերաբար հանդիպում-քննարկում են հիմնախնդիրը: ՀՀ հանձնաժողովի նախագահ փոխվարչապետի ասելով սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների մեկնարկն իրականացվելու է Մոսկվայի մասնակցությամբ եւ, որ բանակցությունների հիմքում դրվելու են ինչպես «1928-29 թթ. քարտեզները», այնպես էլ այլ փաստաթղթեր, որոնցից մեկն էլ 1975 թ.ի քարտեզն է, որի մասին օրերս հայտարարեց նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Փաստորեն միջազգային բոլոր դերակատարներին արհամարհելով եւ պարբերաբար խաբելով, Ադրբեջանը շարունակում է սողալով առաջ շարժվել եւ կարեւոր բնագծեր գրավել ոչ միայն Արցախի, այլեւ ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում:

Անդրադառնալով սահմանային հիմնախնդրին՝ վերջերս «Վալդայ» միջազգային ակումբում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը նշեց, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարող են լուծել սահմանազատման հարցը խորհրդային շրջանի քարտեզների հիման վրա, սակայն այդ գործընթացը փոխզիջումներ է պահանջում: Մեկ այլ առիթով էլ ավելացրեց, որ «Այժմ ամենակարեւորը սահմանին իրավիճակի կարգավորումն է: Եվ այստեղ, իհարկե, ոչինչ չի կարելի անել առանց Ռուսաստանի մասնակցության: Այստեղ մեզ, թերեւս, ոչ ոք պետք չէ՝ բացառությամբ երկու կողմերի եւ Ռուսաստանի: Ինչո՞ւ. շատ պարզ, պրագմատիկ բան է այստեղ. այո, քանի որ ռուսական բանակի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել միութենական հանրապետությունների միջեւ սահմանը խորհրդային տարիներին»,- ապա շարունակեց. «Կան բաներ, որ պահանջում են նաեւ փոխզիջումներ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, պարզ լինի, որ դա ձեռնտու է երկու կողմերին»: Ամբողջ գործընթացի հիմնական նպատակը նա համարում է «անվտանգային իրավիճակի ստեղծումը եւ ապագայում դրական հարաբերությունների կառուցումը»: Իսկ մեկ այլ առիթով ՌԴ նախագահն ուղղակի ավելացրել է. «Միամիտ հայերը մինչեւ այժմ չհասկացան, որ այդ բոլոր հանդիպումները Բրյուսելում եւ Վաշինգտոնում աչքերի մեջ փոշի են: Ամեն ինչ վերջնականորեն որոշվում է Մոսկվայում: Մենք անկեղծ չենք հասկանում, էլ ինչ պետք է տեղի ունենա, որ ժողովրդի մեծ մասը հասունանա»:

1935 թ. տպագրված քարտեզում արձանագրված է, որ Հայաստանի տարածքը նվազել եւ կազմել է 29,8 հազար քառակուսի կիլոմետր: 1927-1935 թթ. ընկած յոթ-ութ տարիներին Հայաստանում հայտնվել են ադրբեջանական անկլավները՝ Քյարքին (1932-ին անվանվում էր Ջաֆարլու), այսօր՝ Տիգրանաշեն, ինչպես նաեւ Բաղանիս, Այրում, Աշաղը, Աքսիպարա, Յոխարը, Խեյրիմլի, Սոֆուլու, Բարխուդարլու, Կըզըլ Հաջիլի գյուղերը Նոյեմբերյանի եւ Իջեւանի շրջաններում: Այնինչ, 1932 թ. Երեւանում հրատարակված քարտեզում, Խորհրդային Հայաստանում չկան ադրբեջանական անկլավներ՝ կղզյակներ, իսկ Արծվաշեն գյուղը Բաշքյոյ-Բաշքենդ անունով, որ անկլավ էր Խորհրդային Ադրբեջանի կազմում, ուղղակի պատկանում էր Խորհրդային Ադրբեջանի Գետաբեկի շրջանին: Այն հետագայում դարձավ Արծվաշեն եւ մաս կազմեց Խորհրդային Հայաստանի Կրասնոսելսկի շրջանին՝ մնալով անկլավ: Ադրբեջանական զինուժը 1992 թ. օգոստոսին գրավեց այն: Ի դեպ, 1932 թ. քարտեզը ուշագրավ է նաեւ նրանով, որ Վրաստանի Քվեմո Քարթլիի երկրամասի հայկական եւ հայաբնակ Բերդաձոր, Չանախչի եւ Աղքյորփի գյուղերը պատկանում են Խորհրդային Հայաստանի Ալավերդու շրջանին: Իսկ այսօր այդ գյուղերը գտնվում են հայ-վրացական հենց սահմանագլխին՝ Վրաստանի կազմում:

Սահմանային հիմնախնդիրներն այսօր էլ խիստ արդիական են, քանի որ մի կողմից հեշտ հաղթանակից շլացած Ադրբեջանի պահանջները գնալով մեծանում են, իսկ հայկական վարչախումբն իր խաղաղություն մուրալու «մարտավարությամբ» ավելի է նպաստում դրան: Յուրաքանչյուր կողմ վկայակոչում է իրեն ձեռնտու որեւէ քարտեզ, սակայն նկատենք, որ քարտեզները սուրբ գրքեր չեն: Դրանք նույնպես, ինչպես պատմությունը, սիրում են կեղծվել եւ փոփոխվել՝ պայմանավորված նաեւ նրանով, թե որ քաղաքում եւ հանրապետությունում են դրանք գծվել եւ հրատարակվել: Այնպես որ, հուսանք, որ հետագա զարգացումներում կգերակշռի իրականության սթափ գիտակցումը եւ հիմնախնդիրը կունենա օբյեկտիվ եւ արդարացի լուծումներ:

ՎԵՐՋ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Պրոֆեսոր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ատոմային էներգիայի արտադրության ի՞նչ վեկտոր կընտրի Հայաստանը. հապաղել չի կարելի

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025

2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը. հայտարարություն է տարածել Սամվել...

ԿարդալDetails

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական