Շաբաթ, Սեպտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Exif_JPEG_420

Exif_JPEG_420

Համո Բեկնազարյանին նվիրված բանախոսություն ԳԱԹ-ում

12/05/2023
- 12 Մայիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մայիսի 3-ին Երեւանի Ե. Չարենցի անվան Գրականության եւ արվեստի թանգարանում մեկնարկեց հայ կինոյի 100-ամյակին նվիրված «Կինոսրահ» միջոցառումների շարքը, որի անդրանիկ հյուրն էր կինոպատմաբանասեր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանը: Նա հանդես եկավ «Հայ կինոյի Մաշտոցը» թեմայով բանախոսությամբ՝ նվիրված հայ կինոստուդիայի հիմնադիր, անվանի կինոռեժիսոր, կինոդերասան եւ սցենարիստ Համո Բեկնազարյանին: Բախչինյանի խոսքերով՝ Բեկնազարյանը մեր իրականության մեջ այն քչերից է, որ եղել է ուրբանիստական (քաղաքային) մշակույթի ներկայացուցիչ, ունեցել ազնվական ծագում: Օժտված լինելով եվրոպական տիպի գեղեցկությամբ, ունենալով մարզված մարմին՝ Բեկնազարյանը «հիվանդացել» է կինոդերասան դառնալու ցանկությամբ, Մոսկվայում նկարահանվել է շուրջ 70 համր ֆիլմերում՝ «սալոնային սիրահարի» ամպլուայով՝ ժամանակի հայտնի դերասանների, այդ թվում՝ ռուսական էկրանի «թագուհի» Վերա Խոլոդնայայի ընկերակցությամբ: Բախչինյանը մանրամասն անդրադարձավ Բեկնազարյանի ռեժիսորական գործունեությանը՝ սկսելով նրա ներդրումից որպես վրացական կինոստուդիայի ղեկավար եւ բեմադրիչ: Եվ եթե այդ շրջանում նրա ֆիլմերում Արեւելքը պատկերվում էր իբրեւ տարաշխարհիկ մի իրականություն՝ իր կրքերով ու քաղցր-մեղցրությամբ, ապա Հայաստանում նա փոխեց իր մոտեցումը եւ էկրանին արտացոլեց Արեւելքի դաժան իրականությունը՝ իր նահապետական կործանիչ բարքերով:

Ուղիղ հարյուր տարի առաջ՝ ապրիլի 16-ին, Հայաստանում հիմնվեց կինոգործը, որին պետությունը հատկացրեց չնչին մի գումար՝ 60 ռուբլի: Ճիշտ է, մինչ այդ հայկական կինո ստեղծելու փորձեր կատարվել էին, սակայն դրանցից ոչ մի կադր չի պահպանվել, եւ հայ կինոյի հիմնադիր արդարացիորեն համարվում է Համո Բեկնազարյանը, որը մոտ 30 ֆիլմ է նկարահանել ԽՍՀՄ տարբեր հանրապետություններում: Բախչինյանը ներկայացրեց նրա ֆիլմագրությունը, նշելով, որ ինչպես շատ այլ հայ արվեստագետների (պարադիր Իլյա Արբատով, հետագայում՝ Սերգեյ Փարաջանով)՝ Բեկնազարյանին էլ բնորոշ է եղել մասնագիտական «կոսմոպոլիտիզմը», եւ նա բազմաթիվ ժողովուրդների համար կինոարվեստ է ստեղծել: Կինոբանասերի խոսքերով՝ 1925-ին նկարահանված «Նամուսը», որը տարիներ առաջ վերականգնվել է Ֆրանսիայում՝ նոր երաժշտությամբ, թույլ է տալիս էկրանին տեսնել հայ թատրոնի մեծերի (Հովհաննես Աբելյան, Օլգա Մայսուրյան եւ այլք) խաղը: Բախչինյանի համոզմամբ՝ «Եվրոպական մի շարք երկրներում դեռ ազգային կինեմատոգրաֆ գոյություն չուներ, իսկ այս մի բուռ Հայաստանը՝ 30 հազար որբերով, առանց արդյունաբերության՝ հանկարծ ունենում է ազգային կինոնկար, քանի որ ուներ գեղարվեստի ամուր հիմք՝ Շիրվանզադեի արձակը, հայ թատրոնի առաջնակարգ դերասանները եւ Համո Բեկնազարյանի պես վարպետ կինոբեմադրիչ»:

Ի միջի այլոց, ֆիլմի գլխավոր դերակատարներից մի քանիսը պրոֆեսիոնալ դերասաններ չեն եղել: Ըստ Բախչինյանի՝ հենց առաջին հայկական ֆիլմով բարձրացվեց Արեւելքում կանանց վիճակի հարցը, ինչը նորություն էր կինոյի համար: «Նամուսը» ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում, Մոսկվայում նույնիսկ «Նամուս» անունով ծխախոտ է արտադրվել: Նյու Յորքում այն մեծ հուզումով դիտել է եւ բարձր է գնահատել Ռուբեն Մամուլյանը (որի դերասանուհի մայրն, ի դեպ, դրվագային դերով երեւում է ֆիլմում):

Exif_JPEG_420

Հայաստանում ստեղծված երկրորդ՝ «Զարե» ֆիլմը քրդերի մասին էր, այն կոչված էր նորովի ներկայացնել նրանց՝ որպես հարստահարվող ժողովրդի: Ըստ Բախչինյանի՝ Արագածի փեշերին նկարահանված այդ կինոնկարն ազգագրական կարեւոր նշանակություն ունի: Ի դեպ, Բեկնազարյանն է նկարահանել նաեւ պարսիկների մասին առաջին ֆիլմը՝ «Խասփուշը», որը համարվում է նրա համր շրջանի գլուխգործոցը: Լինելով Արեւելքը հանդիսատեսին ցուցադրող անգերազանցելի կինոբեմադրիչ՝ Բեկնազարյանն է նկարահանել նաեւ առաջին ֆիլմերը նանայների եւ չեչենների մասին:

Բազմաթիվ են Բեկնազարյանի նորարարությունները կինոյում. մասնագետների կարծիքով՝ «Տունը հրաբխի վրա» ֆիլմում առաջին անգամ կիրառվել է խորացված միզանսցենի մոտեցումը: Իսկ «Պեպոն»՝ առաջին հնչուն ֆիլմը Հայաստանում, այնքան գունեղ է, որ սեւ-սպիտակ լինելով՝ հանդիսականի մտապատկերում տպավորվում է որպես գունավոր ֆիլմ: Ըստ կինոպատմաբանի՝ իր ժամանակաշրջանի համար բավականին խիզախ քայլ է եղել բաղնիքի տեսարանում առկա թեթեւ տարփականությունը: Ուշագրավ է նաեւ, որ «Պեպոյում» փողոցային բազմությունը որպես ֆիլմի գործող անձ է հանդես գալիս, ինչն ավելի ուշ կրկնվում է իտալական նեոռեալիզմի ֆիլմերում:

Էպիկական մեծ կտավներ հանդիսացող «Զանգեզուր» եւ «Դավիթ Բեկ» ֆիլմերը ստեղծելուց հետո Բեկնազարյանը 1952-ին իրականացրեց «Երկրորդ քարավան» ֆիլմի նկարահանումները, սակայն Ստալինը հրահանգեց ոչնչացնել այն: Բարեբախտաբար, ամերիկացի կինոհետազոտող Անրի Վարդանովը հայտնաբերել է ֆիլմից հրաշքով պահպանված շուրջ մեկ ժամ տեւողությամբ կինոժապավեններ, որոնք այժմ թվայնացվում են: Ֆիլմի երաժշտությունը գրել է Արամ Խաչատրյանը, նկարահանվել են Վերիկո Անջափարիձեն, Ռուբեն Սիմոնովը, Դավիթ Մալյանը եւ ուրիշներ: Այս ֆիլմի փակումից հետո Բեկնազարյանն ըստ էության վտարվել է հայկական կինոստուդիայից ու ստիպված տեղափոխվել Միջին Ասիա, որտեղ նկարել է մի շարք ֆիլմեր, այդ թվում իր վերջին (եւ միակ գունավոր)՝ «Նասրեդդինը Խոջենթում» (Է. Քարամյանի հետ) աշխատանքը: Բախչինյանը հանդիսատեսին խորհուրդ տվեց կարդալ Բեկնազարյանի հուշերը, որոնք առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում արվեստի եւ մեր ժողովրդի պատմության տեսանկյունից:

Արծվի Բախչինյանի խոսքն ուղեկցվում էր ուշագրավ լուսանկարների եւ փաստաթղթերի ցուցադրությամբ: Բանախոսությանը հաջորդեց ռեժիսոր Արտակ Ավետյանի «Համո Բեկնազարյան» ֆիլմի ցուցադրությունը:

ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստան-Հայքի գեղարվեստական արտացոլքը

Հաջորդ գրառումը

Ճապոնական մարտարվեստը հեռանկար ունի Հայաստանում

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Մահացել է Տիգրան Քեոսայանը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
Հաջորդ գրառումը

Ճապոնական մարտարվեստը հեռանկար ունի Հայաստանում

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Պատերազմի օրերն իսկական մղձավանջ էին հայ ժողովրդի համար, որը ցավոք, շարունակվում է մինչև օրս. Առաքելյան

27/09/2025

5 տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձահարված պատերազմը էապես փոխեց հայոց պատմության ընթացքը, երբ մեր հայրենիքի մի հատվածում՝ Արցախում Ադրբեջանը նպատակ...

ԿարդալDetails

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ. ՀՀ Քննչական կոմիտե

27/09/2025

Մինչ օրս տեղի ունեցած վայրագությունների կատարողները չեն պատժվել, ավելին` միայն խրախուսվել են․ Արման Թաթոյան

27/09/2025

Մեզ տարան պարտության՝ առաջին հերթին իրենց անսահման տգիտության ու վերմարդկային գոռոզության պատճառով․ Վարուժան Գեղամյան

27/09/2025

Հայաստանի ապագան չի կարող կառուցվել պարտվածների կողմից թելադրված օրակարգի վրա. Դավիթ Անանյան

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական