Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կորսված նկարների հետքերով Չարեքթար գյուղից՝ Փարիզ

16/06/2023
- 16 Հունիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020 թվականի ղարաբաղյան 2-րդ պատերազմի ավերիչ ազդեցությունը դեռ երկար կտեւի: Կյանքը շարունակվում է, բայց ծանր հիշողությունները ստվերի  պես հետապնդում են մարդկանց, հետեւանքները օր օրի ավելի են խորանում:

 Քառասունչորսօրյա պատերազմի օրերին աշխարհի ուշադրությունը  դարձյալ մեր տարածաշրջանի վրա էր` թե՛ քաղաքական, հանրային շրջանակների, թե՛ մամուլի: Պատերազմի ավարտից շատ չանցած` Ղարաբաղ են այցելում ֆրանսիական LA CROIX (Լա Քրուա` «Խաչ») շաբաթաթերթի երկու թղթակիցներ` Պիեռ Սոթրոյը եւ Թոմաս Գիշարը: 

Նրանք մոտից են տեսնում պատերազմի ավերակող դեմքը. քանդված հայկական բնակավայրեր, անտերացած տներ, լքված հող, մարդիկ չկան, արտաքսված են: Գյուղերից  մեկով անցնելիս` կանգ են առնում լքված մի տան բակում. Շուրջն ամայություն էր, կենդանության որեւէ նշույլ չկար, հանկարծ գետնին նկատում են մատիտանկար էսքիզներ` դիմանկարների: Տան բնակիչները  խուճապահար փախել, նկարները թափվել, մնացել էին գետնին: Գյուղը  գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարեւանությամբ:  Ֆրանսիացի թղթակիցները վերցնում են նկարները, նկատում են հեղինակային ստորագրություն դրանց անկյուններում: 2021 թվականի ապրիլի սկզբներին նույն թղթակիցները դարձյալ Հայաստան են այցելում, շրջում  սահմանային բնակավայրերով, լինում են  Տավուշում, հանդիպում մարդկանց, զրուցում, եւ որտեղից որտեղ նրանցից մեկին նմանեցնում են Չարեքթար գյուղի լքված տան բակում գտած տղայի դիմանկարին, ցույց են տալիս այն եւ հարցնում, թե արդյոք նա չէ՞ պատկերված: Տղան ասում է, որ  ինքն է: Նկարները իրենց հետ դարձյալ  տանում են Ֆրանսիա: 

2023-ի մայիսյան դեպքերը` Լաչինի միջանցքի շրջափակումը ադրբեջանցիների կողմից, որը հումանիտար աղետի  էր վերածվում, միջազգային հանրության եւ մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել: 

Այդ  օրերին Պիեռ Սոթրոյը եւ Թոմաս Գիշարը վերստին անդրադառնում են ղարաբաղյան թեմային, իրենց նախորդ այցելությունների հետքերին,  Չարեքթարի նկարներին եւ փորձում գտնել նկարչին: Բարեբախտաբար նկարներն անվնաս էին, ստորագրությունը հեղինակի՝ նույնպես. Կարապետ Հաճի  Ասլանյան: Որոնումները հասնում են նպատակին, նկարիչը հաստատում է, որ այդ նկարների հեղինակն ինքն է, ասում, որ  ներկա պահին Ֆրանսիայում է, սովորում է Մարսելի Արվեստի եւ դիզայնի բարձրագույն դպրոցում: 

2017 ­18-ին Կարապետ Հաճի Ասլանյանը զինվորական ծառայության է եղել Ղարաբաղում` հիմնականում  անցնելով այն Չարեքթար գյուղում: Տեղի բնակիչների շփումների մեջ Կարապետը մտերմանում է Ամիրյանների ընտանիքին, որոնց բարությանն ու հոգատարությանն իր հանդեպ  հատուցում է նկարչական տաղանդով` նկարելով ընտանիքի անդամներին: Զինվորական ծառայությունը ավարտում, վերադառնում է Երեւան, ընդունվում  Գեղարվեստի պետական ակադեմիա (մինչ այդ սովորել էր Թերլեմեզյանի անվան նկարչական պետական քոլեջում):

Գեղարվեստի պետական ակադեմիայի միջազգային կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը պատմում է, որ Կարապետը 2-րդ կուրսի ավարտին դիմել է իրեն աջակցության խնդրանքով` փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումը շարունակելու Մարսելի Արվեստի եւ դիզայնի բարձրագույն դպրոցում: Փոխանակումը հաջողությամբ իրականացվում է: Նա այժմ սովորում է 3-րդ կուրսում  եւ  այս ընթացքում բավական հաջողություններ է ունեցել: Ֆրանսիացի թղթակիցները, ինտերնետային կապով  տեղեկանալով այս մասին՝ մեկնում են Մարսել, հանդիպում Կարապետին:  Զրույցի տպավորություններով գրվում է հոդված, որը տպագրվում է LA CROIX շաբաթաթերթում: 

Այսպես, պատահականորեն, թե՞ նախախնամությամբ միմյանց են կապվում Չարեքթարը, Երեւանը, Գեղարվեստի պետական ակադեմիան ու Մարսելը, Փարիզն ու տեղի LA CROIX շաբաթաթերթը:

Բավականին ծավալուն հոդվածը լույս է տեսնում «Աքսորի մեջ գտնվող հայկական ընտանիքի հետքերով». «Ղարաբաղի կորսված նկարները» վերտառությամբ եւ, իհարկե , Չարեքթարի լքված տան բակում գտնված Կարապետ Հաճի Ասլանյանի մատիտանկար, ածխանկար դիմանկարներով, նաեւ Մարսելյան դպրոցում սովորելու ընթացքի նրա մի քանի նկարներով: 

Հոդվածի վերնագիրն ինքնին խոսուն է. լրագրողները պատմում են ղարաբաղյան հետպատերազմյան ուղեւորության իրենց  տպավորություններից, նկարագրում բնակավայրերը, պատմում այնտեղ հանդիպած մարդկանց ճակատագրերի, ապրելակերպի մասին: Հոդվածի մյուս հատվածի հերոսը Կարապետ Հաճի Ասլանյանն է` մեղմ ժպիտով, սեւահեր հայ երիտասարդը: Նա պատմում է Չարեքթար գյուղի, այնտեղ անցկացրած զինվորական ծառայության, Ամիրյանների ընտանիքի, իր կողմից արված դիմանկարների, Ֆրանսիայում ունեցած ուսումնական փորձի, թանգարանային մշակույթի, արվեստի հանդեպ ունեցած հետաքրքրությունների մասին:  

– Իսկ դուք տեղյա՞կ եք այդ ընտանիքի ճակատագրից,- հարցնում են ֆրանսիացի թղթակիցները:  

– Ոչ,- պատասխանում է երիտասարդը:  

– Մենք տեղյակ ենք, կպատմենք,- շարունակում են զրույցը Պիեր Սոթրոյը եւ Թոմաս Գիշարը…  

ՄԵԼԱՆՅԱ  ԲԱԴԱԼՅԱՆ 

Նկարները ֆրանսիական La Croix շաբաթաթերթից

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Զապել Եսայանի գրությունների նոր հատորը անգլերեն թարգմանությամբ

Հաջորդ գրառումը

Անգլերեն ժողովածու Աղվանքի վերաբերյալ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

Անգլերեն ժողովածու Աղվանքի վերաբերյալ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Կոտրել են ընդդիմադիր պատգամավորի մեքենայի դիմապակին ու հայելիները

19/06/2025

Քիչ առաջ հայտնաբերեցի, որ կոտրել են մեքենայիս դիմապակին և հայելիները։ Նախնական զննությամբ, ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին...

ԿարդալDetails

Իսրայելի ԶՈւ-ին հանձնարարվել է թիրախավորել Թեհրանի ռազմավարական նշանակետերը և կառավարական շենքերը. Կաց

19/06/2025

Փաշինյանը ճկռալով ավարտում է առաքելությունը. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025

Սերժ Սարգսյանի մարդը Ստամբուլում․ ինչու՞ է նա վստահելի նաև Փաշինյանի համար․ Politik.am

19/06/2025

Ադրբեջանը կրկին կոչ է արել Իսրայելին, եթե հնարավոր է, խուսափել Իրանում գտնվող ադրբեջանական բնակավայրերի վրա հարձակումներից

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական