Կիրակի, Փետրվարի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՄԻՏԱՍԻ ԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱԼԲՈՄՆԵՐԸ ԹՈՂԱՐԿՎԵՑԻՆ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒ

22/11/2019
- 22 Նոյեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նոյեմբերի 13-ին, Օսլոյում կայացավ նորվեգաբնակ դաշնակահարուհի Մարիամ Խառատյանի մենահամերգը, որի ընթացքում հնչել են Կոմիտասի «Յոթ պարը» եւ «Մշո շորորը», Արամ Խաչատրյանի Դաշնամուրի համար գրված պոեմը եւ Տոկատան, ինչպես նաեւ Վ. Սարգսյանի մշակումները «Գայանե» եւ «Սպարտակ» բալետներից: Համերգը կազմակերպվել էր ի պատիվ Խառատյանիՙ վերջերս թողարկած երկու ալբոմներիՙ «Արամ Խաչատրյան. Կամերային երաժշտություն» («Սիմաքս կլասիկս») եւ «Կոմիտաս. Շորոր» («Գրապպա»): Կոմիտասի ստեղծագործությունների ձայնագրմանը մասնակցել է նաեւ Վիգեն Բալասանյանը (դուդուկ, բլուլ), իսկ Խաչատրյանինըՙ Ադամ Գրյուխոտը (ջութակ), Սթիգ Նորդհագենը (կլառնետ), Լեոնարդո Սեսսենան (թավջութակ): Համերգից հետո ունկնդիրները հնարավորություն ունեցան ձեռք բերել հայ կոմպոզիտորների ալբոմները:

Մարիամ Խառատյանը ծնվել է 1987-ին Երեւանում, ուսանել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնում: 2012-ին հաստատվել է Նորվեգիայում, ստացել է մագիստրոսական կրթաթոշակ, սովորել է Քրիստիանսանդ քաղաքում: Այնուհետեւ աշխատանքի առաջարկ է ստացել տեղի Ագդեր համալսարանում: 2015 թվականից նրա «Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների մեկնաբանությունը» նախագիծը հաստատվել է նորվեգական արտիստիկ հետազոտական ծրագրումՙ լինելով առաջին նախագիծը Ագդեր համալսարանից: Նույն թվականին մշտական աշխատանքի հրավեր է ստացել Ագդեր համալսարանից, որպես նվագակցող եւ Կամերային համույթների երաժիշտ: Մասնակցել է միջազգային մի շարք մրցույթների, 2010-ին Գյումրիի Վերածնունդ փառատոնում արժանացել է 3-րդ, 2013-ին Իտալիայում երիտասարդ երաժիշտների միջազգային մրցույթումՙ Առաջին մրցանակի: Ելույթներ է ունեցել մի շարք երկրներում (Հայաստան, Շվեդիա, Գերմանիա, ԱՄՆ, Լեհաստան, Լիտվա, Ռումինիա, Բելառուս, Բոսնիա-Հերցեգովինա եւ այլն):

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԼԻԶԱՎԵՏԱ ՄՆԱՑԱԿԱՆՈՎԱ (1922-2019)

Հաջորդ գրառումը

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական