Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կենացներից անդին է հայրենիքի փրկությունը

01/07/2022
- 01 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Դիմադրություն շարժման» անդամներն այսօր՝ հուլիսի մեկին, նորից հանրահահավաք կանցկացնեն՝ ըստ երեւույթին գնհատականներ տալու վարչապետ Փաշինյանի՝ Բերձորի ու Աղավնոյի մասին արած ցավոտ հայտարարությանը։ Նրանք, հնարավոր է, անդրադառնան նաեւ խորհրդարանի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանին ու ԱԺ տնտեսական հարցրերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու հարցին։ Ըստ խորհրդարանի պաշտոնական կայքում ներկայացված հիմանվորման՝ Վահե Հակոբյանի պաշտոնանկության պատճառը նիստերից բացակայելն ու հանձնաժողովի աշխատանքները չկազմակերպելն է, Իշխան Սաղաթելյանինն՝ ատելության խոսք գեներացնելն ու ԱԺ փոխնախագահի պարտականություններից չբխող հրապարակային հայտարարություններ անելը։

Ընդդիմադիրների հանրահավաքին, վստահ եմ, ճռճռան ելույթների պակաս չի լինի։ Հարթակում հայտնվողերը հազարերորդ անգամ գնահատականներ ու տարբեր բնորոշումներ կտան Նիկոլ Փաշինյանին, նրա թիմակիցներին, համակիրներին։ Հազարերորդ անգամ նաեւ կգուժեն Հայաստանի մոտալուտ վախճանի, պետականության կորստի, եւ, իհարկե, հպարտ կեցվածք ընդունելով՝ կբարձագոչեն, թե պատգամավորական մանդատն իրենց համար կարեւոր չէ, ու խորհրդարան կվերադառնան միայն սեփական օրակարգով։

Դեպքերն ու իրողությունները սակայն բոլորովին հակառակի մասին են խոսում։ Իրականությունն  այն է, որ ընդդիմությունը ոչ մի օրակարգ էլ չունի, բացի կենացային հայտարարություններն ու ճոռոմախոսությունը, հարթակ գրավելն ու առավել ընդդիադիր երեւալու մոլուցքը՝ որեւէ այլ բանով աչքի չեն ընկնում նրանք։ Ընդդիմադիր գործիչներից որեւէ մեկը մինչեւ այս պահը հստակ ու կոնկրետ չի ներկայացրել, որ եթե ինչ-որ մի հրաշքով հաջողվի, ու իրենք իշխանության գան, ապա ինչպե՞ս են անելու, որ, օրինակ, Բերձորն ու Աղավնոն Ադրբեջանին չանցնեն։ Ինչպե՞ս են կյանքի կոչելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն պնդումը, թե Շուշին հնարավոր է հետ բերել։ Կամ՝ ինչպե՞ս են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին նոր թափ հաղորդելու ու այնպես անեն, որ Արցախը բանակցային կողմ դառնա։ Չեն մասնավորեցնում նաեւ, թե ինչպե՞ս են Սյունիքից ու Վարդենիսից ադրբեջանցիներին դուրս շպրտելու եւ այլն, եւ այլն։

Եթե մարդիկ լսեն վերոհիշյալ հարցերի պատասխանը, ապա չի բացառվում, որ բոլորով մեկտեղ իսկապես պահանջեն ու հասնեն Փաշինյանի հրաժարականին։ Բայց քանի դեռ ամեն մեկը, մի բաժակն առած, հրապարակից կենաց է հնչեցնում ու իրեն մտովի իշխանության տաքուկ մի աթոռի բազմած պատկերացնում, ապա հուսալ է պետք, որ Հայաստանին քաոսային ու վատթար այս իրավիճակից հանող բոլորովին այլ ուժ ի հայտ գա, որ իրապես լծվի պետականության ու պետության հիմքերն ամրապնդելու գործին։

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոր հրատարակություն

Հաջորդ գրառումը

Բերձորը, Սուսն ու Աղավնոն կարող էին մնալ «Լաչինի միջանցքի» 5 կմ-ոց հատվածում և չհանձնվել Ադրբեջանին

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

Բերձորը, Սուսն ու Աղավնոն կարող էին մնալ «Լաչինի միջանցքի» 5 կմ-ոց հատվածում և չհանձնվել Ադրբեջանին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական