Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խոսուն հայացքով` Մեծ Մարդու հիշատակին

14/04/2023
- 14 Ապրիլի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անորոշությունն ու տագնապը, որ արդեն օրեր շարունակ ծանրացել էր հոգուս, քայլերս ուղղեցին նրա աշխատասենյակ: Դուռը թակեցի, ներս մտա: Լուռ նստած` թերթ էր կարդում: Գունատ էր, տխուր ու մտահոգ: Բայց գլուխը վեր բարձրացնելուն պես ժպտաց, ձեռքով ներս հրավիրեց: Ինչ տաք զրույց էր. ծանր, բայց այնքան հույսով լի զրույց:

– Ամեն ինչ կանենք, չմտածես, լավ կլինի:

Հովհ. Թումանյանի թանգարանի վերակառուցումը պիտի միասին սկսեինք: Մեկ շաբաթ անց լսափողի մեջ լսում եմ մի հուզված ձայն.

– Ան, Կոզմոյանը չկա…

Կարկամած մի պահ լռում եմ ու հետո` Ռուզան ջան, պինդ եղեք: Ու էդ պինդ լինելու կարիքն այնքան ունեի ես: Ես, որ այս լուսավոր, հանդարտ ու իմաստուն պապիկին, ավագ խորհրդատուին, մեղմ հումորով հոգուն հանդիպել ու ճանաչել էի այնքան պատահական, որքան հանդիպում է ծարավն իր ճամփին մի վճիտ աղբյուր:

Նրա կյանքից շատ բան չէ, որ հայտնի էր ինձ: Բայց այն քիչ հանդիպում-զրույցներն էլ բավական էին հասկանալու, թե քանի-քանի անգամ է Ռոմեն Կոզմոյանը վտանգել իր կյանքը հանուն մեկ հայալեզու պարբերականի հրատարակվելու Սփյուռքի այս կամ այն հայկական գաղթօջախում, հանուն մեկ հայ երեխայի օտար ափերում  հայ մնալու մեծ ջանքին, հանուն իր ազգի իմաստուն ու գիտակցված  հարատեւման: Եվ որքան թեթեւ ու զուսպ էր խոսում այդ ամենի մասին: Եվ կարծես իր բազմափորձ կյանքի ամեն մի հնար փորձում էր քոնը դարձնել` չսայթաքելու, չվարանելու, չհուսալքվելու համար:

Իրեն ճանաչող երջանիկների հոգում, վստահ եմ, Նա միշտ ապրում է` իր բարեհոգի հումորով ու օգնելու միշտ պատրաստ խոսուն հայացքով:

Եվ իսկապես, նրա լռությունն անգամ այնքան խոսուն էր:

ԱՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հովհ.Թումանյանի անվ. թանգարանի տնօրեն

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»

Հաջորդ գրառումը

Էրդողան-Քիլիջդարօղլու: Թեժ ընտրապայքար

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

Էրդողան-Քիլիջդարօղլու: Թեժ ընտրապայքար

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական