Երկուշաբթի, Նոյեմբերի 10, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Խաղաղության պայմանագիր. չստորագրված «իրողություն»

11/11/2022
- 11 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի սուվերեն տարածքի վրա կատարված հարձակումից ու մեր տարածքներում դիրքավորվելուց հետո հակառակորդի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու խոսակցություններն առավել քան ակտիվացել, կամ, անգամ կարելի է ասել, առարկայական են դարձել: Եթե մինչեւ 44-օրյա պատերազմը հայ հասարակության մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ Ադրբեջանի հետ երբեւէ կարող է խաղաղության մասին խոսակցություն անգամ ունենալ, ապա այժմ այդ մասին ոչ միայն քաղաքական նեղ շրջանակներն են խոսում, այլեւ նույնիսկ հասարակական տրանսպորտով աշխատանքից տուն գնացող ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներն  են խոսում, քննարկում՝ պայամնագրի ո՞ր տարբերակն է ավելի հայամետ: Եվ, փաստացի, ոչ միայն մենք՝ լրագրողներս ենք ոչ հեռավոր ապագայում պայմանագրի մասին պաշտոնյաներին հարցեր ուղղում, այլ նաեւ շարքային քաղաքացիներն են քննարկում, լավուվատ անում: Ի դեպ, կարծիքները ոչ միանշանակ են, եւ հաճախ վայ-հարեւանի հետ «հարեւանություն» անելուն կողմ են արտահայտվում պատերազմի ժամանակ կորուստ ունեցած անձինք՝ «թող ոչ ոք նման վիշտ չտեսնի» տրամաբանությամբ:

Թեեւ մինչեւ այս պահը որեւէ հստակություն չկա՝ պայմանագիրը ե՞րբ կկնքվի, հատկապես քաղաքամայր Երեւանում մթնոլորտը խիստ «խաղաղասիրական» է: Մարդիկ, շունչները պահած, կարծես սպասում են՝ երբ է ի վերջո ստորագրվելու պայմանագիրը, ու արդեն որեւէ մեկը չի քննարկում դրա լավ կամ վատ լինելը, իրականություն դառնալ-չդառնալու հանգամանքը: «Խաղաղության պայմանագրի» մասին Հայաստանում այժմ խոսում են որպես իրողություն դարձած, բայց դեռեւս չստորագրված հանգամանքի մասին: Իսկ դրա վառ ապացույցը նորից թափառող հարցի հաճախակի բարձրաձայնում է, թե Հայաստանը պայմանագրի «ռուսական, թե՞ եվրոպական» տարբերակին է կողմանկից:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծամորի ԱԷԿ-ի ֆենոմենը

Հաջորդ գրառումը

«Իշխանություն-2». գեղարվեստական վավերագրություն

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Անվերջությանը՝ Գեւորգ Արշակյանին

07/11/2025
Հաջորդ գրառումը

«Իշխանություն-2». գեղարվեստական վավերագրություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական