Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
SAMSUNG CAMERA PICTURES

SAMSUNG CAMERA PICTURES

Լուսիա Խիմենես Պեռնաս. «Ես նոր մարդ եմ Հայաստանի այցից հետո…»

17/03/2023
- 17 Մարտի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կուբուհի Լուսիա Խիմենես Պեռնասը ծնվել է 1976 թվականին, Հավանայում: Ավարտել է Էնրիկե Խոսե Վարոնայի անվան մանկավարժական բարձրագույն ինստիտուտը: Աշխատում է որպես մատենավար եւ ուսուցչուհի Հավանայի Էներգետիկայի եւ հանքերի դպրոցում:
2017
թվականին մի քանի հայալեզու եւ իսպանալեզու կայքեր ներկայացրին Լուսիայի պատմությունը Հայաստան կատարած նրա հատուկ ուղեւորության մասին՝ կենսաբանական հորը գտնելու եւ հայրական երկիրը բացահայտելու նպատակով…

–Հարգելի՛ Լուսիա, արմատների որոնումը զգայուն թեմա է շատերի համար: Տրամաբանական հարց կարող է լինել. չէի՞ք կարող շարունակել ձեր կյանքն առանց ձեր հայրական երկիրն այցելելու:

-Այո, կարող էի, բայց դա կլիներ ոչ լիարժեք կյանք՝ լի հարցականներով: Երկու անգամ Հայաստան այցելելը (2017 թ. սեպտեմբերին եւ 2018 թ. հոկտեմբեր-նոյեմբերին՝ Երեւանի 2800-ամյակի առթիվ) ստիպեց ինձ լիովին ճանաչել ինքս ինձ, հասկանալ, թե ինչու եմ ես մշտապես տարբեր եղել Կուբայում: Հայաստանի եւ հորս հետ ծանոթանալը թույլ տվեց ինձ հասկանալ իմ որոշ առանձնահատկությունների, ճաշակի եւ ապրելակերպի ծագումը:

SAMSUNG CAMERA PICTURES

–Չէի՞ր վախենում հիասթափվելուց:

-Այո՛, վախենում էի, բայց գնացի երկու նպատակով՝ ճանաչել հորս եւ իմ արմատները: Բարեբախտաբար, երկու նպատակին էլ հասա, եւ երկուսն էլ գերազանցեցին իմ սպասելիքները:

–Հայրդ տեղյա՞կ էր քո գոյության մասին:

-Հայրս չգիտեր իմ գոյության մասին, քանի դեռ ինձ հետ հարցազրույցը չհայտնվեց լրատվամիջոցներում: Ես երբեք տեղեկություններ չեմ տա հորս ընտանիքի մասին, քանի որ նրանց խոստացել եմ, նաեւ այն պատճառով, որ գնահատում եմ այն փաստը, որ նրանք ընդունեցին ինձ, չնայած այն անակնկալ էր բոլորի համար: Ես հարգում եմ նրանց եւ շնորհակալ եմ ինձ ընդունելու համար: Եվ միշտ կհարգեմ նրանց:

–Քո բնավորության մեջ կա՞ ինչ-որ բան, որով տարբերվում ես մյուս կուբացիներից եւ ինչը վերագրում ես քո հայկական ծագմանը:

-Կարծում եմ՝ այո: Եթե նշեմ մի քանիսը, ապա դրանք են՝ նվիրվածությունն ընտանիքին, հարգանքը տարեցների նկատմամբ, որոշ ուտելիքների նախապատվությունը, համառությունը եւ այլն:

–Ժամանակին Կուբայում փոքրաթիվ հայկական համայնք է եղել: Նույնիսկ հայազգի բանաստեղծ եք ունեցել՝ Դավիթ Չերիսյանը: Երբեւէ հանդիպե՞լ ես հայերի Կուբայում եւ այլուր՝ նախքան Հայաստան մեկնելդ:

-Այդ հայազգի բանաստեղծի մասին երբեւէ չեմ լսել: Կուբայում մի անգամ մի հայաստանցու եմ հանդիպել բիզնես-տոնավաճառում: Նա այն մարդկանցից էր, որ պատրաստակամություն հայտնեց օգնել ինձ իմ որոնումների մեջ, բայց այդ ժամանակ ոչինչ չհաջողվեց: Նա ապրում էր Մեքսիկայում, ներկայացնում էր հայկական «Նոյան» ապրանքանիշը: Շատ բարյացակամ էր իմ հանդեպ եւ ինձ նվիրեց Հայաստանի մասին մի վավերագրական ֆիլմի խտապնակ, ինչպես նաեւ համտեսել տվեց իրենց արտադրանքը: Հայաստան գալով՝ միշտ «Նոյան» հյութեր էի գնում. Ամենասիրածս վարդի հյութն էր: Կուբայից դուրս իմ ճամփորդությունների ժամանակ ես երբեք չեմ հանդիպել այլ հայերի:

–Երբ 1993-ին Շերն այցելեց Հայաստան, գրեց. «Դա միակ վայրն էր աշխարհում, որտեղ բոլորն ինձ նման էին»: Դու նման զգացողություն ունեցե՞լ ես:

-Այո՛, ես նույն զգացողությունն ունեի, եւ դա ասացի իմ սիրելիներին: Կուբայում փողոցում մարդիկ կարծում են, թե ես կուբացի չեմ եւ ինձ հետ անգլերեն են խոսում, իսկ Հայաստանում առաջին իսկ օրվանից, երբ քայլում էի փողոցներով, ինձ հետ խոսում էին հայերեն եւ կարծում էին, թե ես տեղացի եմ:

–Լավ, ո՞րն էր քեզ համար ամենից արտասովորը Հայաստանում:

-Ամենաարտասովորը մարդկանց բարյացակամությունն ու հարազատությունն էր եւ անվտանգության այն զգացողոթյունը, որ զգում էի փողոցում: Ի դեպ, ես երբեք ոչ մի օրագիր չեմ ունեցել, բայց առաջին ճամփորդությանս ժամանակ որոշեցի, որ պետք է գրառեմ: Վերնիսաժում գնեցի հայերեն այբուբենով մի նոթատետր: Իմ երկու ճամփորդությունների ընթացքում այցելել եմ բազմաթիվ վայրեր՝ Հաղթանակի զբոսայգի, Մայր Հայաստան հուշարձան, Էջմիածին, Զվարթնոց, Գառնի, Ամբերդ ամրոց, Վահրամաշեն եկեղեցի, Չարենցավանի եկեղեցի, Սեւանա լիճ, Քարի լիճ, Արագած լեռ, Խոր Վիրապ եւ այլն: Երեւանում եղել եմ գրեթե բոլոր թանգարաններում եւ նշանավոր վայրերում: Կիրակի օրերին գնում էի Սուրբ Աննա եկեղեցի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճար: Զբոսնում էի Ազգային ժողովի գեղեցիկ զբոսայգում: Չկա մի օր, որ Կուբայում եղած ժամանակ մտովի չքայլեմ Երեւանի փողոցներով: Ես հիշում եմ յուրաքանչյուր վայրը, բույրերը, համերը: Մարմինս Կուբայում է, բայց հոգիս քայլում է իմ գեղեցիկ Երեւանով՝ իմ երազանքների քաղաքով:

–Հայաստան կատարած այցից հետո ա՞յլ մարդ ես:

-Միանշանակ՝ այո՛: Հայաստան կատարած իմ ճամփորդությունից հետո մի նոր Լուսիա է: Ես ամեն կերպ տարբեր մարդ եմ եւ շնորհակալ եմ, որ ունեցել եմ այդ փորձառությունը, որովհետեւ հիմա ինձ լիարժեք եւ հպարտ եմ զգում իմ հայկական արմատներով: Ծնվածս օրվանից ապրում եմ Կուբայում, սիրում եմ Կուբան, հատկապես ծովն ու լողափերը. բայց երազում եմ կյանքիս մի մասը Հայաստանում ապրել: Ես զգում եմ, որ դա պարտք եմ ինքս ինձ: Ես մեծ կարիք ունեմ խորանալու իմ հայրական նախնիների սուրբ երկրի մշակույթի, պատմության եւ ավանդույթների մեջ եւ կարծում եմ, որ դրա համար չկա ավելի լավ միջոց, քան այնտեղ ապրելը: Հուսով եմ, որ այս երազանքն ինձ համար կիրականանա, ինչպես իմ սիրելի հորը գտնելն իրականացավ, ուստիեւ ձգտելու եմ հասնել դրան:

–Մաղթեմ, որ այդ ցանկությունդ մոտ ապագայում իրականանա, Լուսի՛ա…

-Շատ շնորհակալ եմ ինձ հայ զգալու հնարավորություն տալու համար: Դա իմ ամենամեծ հպարտությունն է մանկուց…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օֆելյա Հարությունյանի ֆիլմը՝ լավագույն կարճամետրաժ

Հաջորդ գրառումը

Օրակարգում գիտության եւ կրթության զարգացումն է

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Օրակարգում գիտության եւ կրթության զարգացումն է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական