Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ եւ նույն միության նախագահ ու «Ազգ»ի երկար տարիների արցախյան թղթակից Կիմ Գաբրիելյանի առաջաբանով օրերս «Օր օրի, ժամ առ ժամ» վերնագրով լույս է տեսել Արիս Արսենի (Ա.Ա. Գրիգորյան)` Արցախյան իրադարձությունների ժամանակագրությունը (1988-2022): 226+ էջանոց գիրքը հղումների ու ճշտումների եւ ընդհանրապես իրադարձությունների վերհիշման համար խիստ կարեւոր աշխատություն է հատկապես լրագրողների եւ հետազոտողների համար:
Գրքի շապիկը ձեւավորել է նկարիչ եւ քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը, տպագրվել է «Էդիթ պրինտ» հրատարակչատան տպարանում: