Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լուծում գտնելու փոխարեն՝ գործադիրը մուննաթ է գալիս

01/12/2023
- 01 Դեկտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոտ տասն օր է, ինչ հայկական բեռնատարները չեն կարողանում հատել Լարսի անցակետը: Հայ վարորդները, որ Ռուսաստան բույսեր ու սննդամթերք են տեղափոխում՝ ծաղիկներ, վարունգ, լոլիկ, չրեղեն  եւ այլն, կիլոմետրանոց հերթը հաղաթահարել եւ անցակետն անցնել չեն կարողանում: Եթե անգամ անցնում են, Ռուսաստանի մաքսային ծառայության աշխատակիցները, տարբեր պատճառաբանությամբ, հետ են ուղարկում՝ հղում անելով «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարությանը: Ռուսական պետական գերատեսչությունը, որ պատասխանատու է Ռուսաստանում վաճառվող եւ իրացվող բուսական, սննդային, սանիտարական եւ այլ տեսակի ապրանքների վաճառքի համար, ըստ պաշտոնական հաղորդագրության, հայ տնտեսվարողների ապրանքների մեջ, խախտումներ է հայտնաբերել՝ բացիլներ, վիրուսներ եւ վնասակար այլ նյութեր:

Թե ինչքանո՞վ է դա համապատասխանում իրականությանն ու ինչպե՞ս է  ստացվել, որ ռուսական կառույցը միանգամից գրեթե բոլոր ապրանքների մեջ խախտումներ ու բացիլներ է հայտնաբերել, իսկապես տարօրինակ է: Շատերն այստեղ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական բաղադրիչ են տեսնում՝ այս ամբողջ պատմությունը կապեով այն հանգամանքի հետ, որ վերջին շրջանում պաշտոնական Երեւանը չի մասնակցել ՀԱՊԿ նիստերին: Քաղաքագետների համոզմամբ՝ Մոսկվան Հայաստանի մանեւրումներին տնտեսական պատժամիջոցներով է պատասխանում: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համար նույնպես տարօրինակ է Մոսկվայի՝ հայկական ապրանքների պիտանելիությունը կասկածի տակ դնելու հապշտապությունը: Նախարարը սակայն ռուսական կողմի «տարօրինակությունները» հասկանալու եւ ստեղծված իրավիճակն օր առաջ լուծելու փոխարեն՝ այլընտրանք է առաջարկում հայ տնտեսվարողներին:

«Եղած իրավիճակը համարում եմ լավ առիթ, որ բոլոր արտադրողները նորից վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները եւ փորձեն գտնել նոր շուկաներ. ցանկացած բիզնեսի տեսանկյունից շատ տրամաբանական է, որ չի կարելի բոլոր ձվերը դնել մի զամբյուղի մեջ, պետք է հավասարաչափ բաշխել վաճառքները, եթե նույնիսկ մի ուղղությամբ վաճառքն ավելի քիչ ջանք եւ մեծ եկամուտ է պահանջում, որպեսզի դիվերսիֆիկացիա լինի»,- ասում է նախարարը:

Ըստ նրա՝ մեր ընկերությունների մեծ մասը դժվարությամբ է կոմֆորտի գոտուց դուրս գալիս, հասկանալի է՝ պարզ շուկաներից չեն ուզում ընդլայնվել ավելի բարդ, ավելի խորը գիտելիքներ ու փորձ, բանակցային հմտություններ ու ստանդարտներ պահանջող շուկաներ. «Մեր քթի տակ կան այնպիսի կիսադատարկ շուկաներ, ինչպիսին Իրաքն է, կամ Ծոցի երկրները, որտեղ հանգիստ կարելի է արտահանումը զարգացնել»,- հավելում է նախարար Քերոբյանը:

Ստացվում է՝ հայրենի կառավարությունը «ՀՀ հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիներին օգնության հասնելու փոխարեն, նրանց վրա մուննաթ է գալիս, թե ձեզ ո՞վ էր խնդրում միայն ռուսական շուկայով սահմանափակվել: Եվ դա այն դեպքում, երբ տնտեսվարողների ապրանքը փչանում է ոչ թե օրերի, այլ ժամերի ընացքում:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ունեցածիդ արժէքը չես գիտնար, մինչեւ զայն կորսնցնես

Հաջորդ գրառումը

Արցախի բռնագաղթից հետո. Հայոց ցեղասպանության ոճրագործներն ու ժխտողները նույնիսկ Հուշարձանն են տարագրում

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

Արցախի բռնագաղթից հետո. Հայոց ցեղասպանության ոճրագործներն ու ժխտողները նույնիսկ Հուշարձանն են տարագրում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Required fields are marked *

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն։ Այս մասին Ստամբուլում Հայաստանից ժամանած լրագրողների հետ զրույցում ասաց Պոլսո Հայոց...

ԿարդալDetails

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025

Փաշազադեն մեղադրանքներ է հնչեցրել Հայոց եկեղեցու դեմ

14/10/2025

Ուկրաինային «Tomahawk» հրթիռների մատակարարումը կարող է վատ ավարտ ունենալ Թրամփի համար. Մեդվեդև

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական