Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լոս Անջելեսի վերատեսչական վարչությունը պատվում է երեք ամերիակահայերի

Հակոբ Ծուլիկյան Հ․Ծ
31/05/2024
- 31 Մայիսի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
18
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լոս Անջելեսում այս տարի առաջին անգամ «Հայոց պատմության ամիս» հայտարարված միջոցառման ավարտին, ապրիլի 30-ին, քաղաքային վերատեսչական վարչության անդամ Քեթրին Բարջերը պատվել է երեք ամերիկահայերի, արտասանելով հետեւյալ խոսքերը. «Հիշատակելով ամբողջ ապրիլ ամսվա ընթացքում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը. մենք պարտավոր ենք նաեւ ժամանակ տրամադրել եւ ճանաչել մեր կողքին ապրող հայերի, համայնքային առաջնորդների եւ վարչական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձերի նշանակալի ներդրումները մեր կյանքում: Մենք բախտավոր ենք, որ Լոս Անջելեսում ունենք կենսունակ եւ բարգավաճող հայկական ոգի»:

Պատվո արժանացածները տարաբնույթ անցյալով, բայց բացառիկ հաջողություններ արձանագրած մասնագետներ են, որոնցից առաջինը Նաիրի Տերտերյանն է Պասադենայից: Մոտ 30 տարի նա առանցքային դերակատարություն է ունեցել Հայ Օգնության ընկերակցության կենտրոնական գործադիր վարչությունում: Եղել է նախագահ եւ փոխնախագահ այն հանձնախմբերի, որոնք մարդասիրական օգնություն են ցուցաբերել ճգնաժամային գոտիներում: 2022-ին այցելել է Արցախի 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքներին օգնություն ցուցաբերելու եւ կենսունակ կյանքի որոշակի նախագծեր մշակելու: 2022-ի նոյեմբերին Լիբանան է մեկնել օգնելու 2020-ի պայթյունից տուժած ընտանիքներին:

«Այս ճանաչումն ու գնահատանքը կառավարության կողմից մեծ նշանակություն ունի ինձ համար: Այն հաստատում է մեր գործադրած ջանքերի կարեւորությունն ու ճանաչումը մեր համայնքային կյանքից դուրս», ասել է նա:

Երկրորդը դոկտ. Վարդան Թաշճյանն է, որ հիմնադիրն է «Byblos Babias Center» մանկաբուժարանի եւ համահիմնադիրը «Հայ բժիշկների համաշխարհային կոնգրես»-ի (Armenian Medical world Congress): Ծնվել է 1933-ին Լիբանանում, Բեյրութի գաղթակայանում, որի բնակիչները Ցեղասպանությունը վերապրած հայեր էին: Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին տեղափոխվել է ԱՄՆ, Լոս Անջելես, որտեղ 1989-ին ստացել է ընդհանուր բժշկության եւ վիրաբուժության ամերիկյան արտոնագիր եւ շարունակել «անտունիներուն բժշկելու» իր առաքելությունը: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության խորհրդատուն է: Նաեւ բանաստեղծ եւ գրող: Ունի հրատարակված հատորներ, որոնց թվում են «Գաղթակայանէն բժշկութիւն՝ Անտունի Դարմանող Անտունին» եւ «Բժիշկ, հիւանդ եւ դեղորայք» գրքերը, հրատարակված Լոս Անջելեսում:

«Մեծ պատիվ է ինձ համար արժանանալ նման գնահատանքի մի անձնավորության կողմից, որ իրավազրկվածների պաշտպանն է եղել: Որպես Ցեղասպանության հետեւանքում որբ մնացած հայորդի, ես իմ կարելին արել եմ անտուն մնացած տարբեր ազգերի փախստականներին օգնելու, նրանց հոգսը թեթեւացնելու համար: Համախմբված բարեգործությամբ մենք կարող ենք էապես փոխել մեր կյանքը», նշել է նա:

Պատվի արժանացած երրորդ անձնավորությունը Թալին Յագուբյանն է, որ կարեւոր պաշտոններ է զբաղեցրել Ամերիկայի հայկական համագումարի, Հայ-ամերիկյան թանգարանի եւ մշակութային կենտրոնի, ինչպես նաեւ Հայաստան հիմնադրամի վարչական հանձնախմբերում: Իր անմնացորդ ներդրումն է ունեցել ինչպես ՀԲԸՄ-ի արեւմտյան շրջանի, այնպես էլ Հայոց ցեղասպանության հարյուրամյակ հիշատակման կոմիտեներում: 2015-ին կազմակերպել է 160 հազար մարդկանց խաղաղ երթը Լոս Անջելեսում: Տնտեսագիտության եւ իրավագիտության մասնագիտությամբ նա դասավանդում է Հարավային Կալիֆոռնիա Համալսարանի Գուլդ իրավագիտության ֆակուլտետում: Նրա ջանքերը հիմնականում կենտրոնացած են Ամերիկայում հայ ինքնության պահպանմանն ու Հայաստան-Մ. Նահանգներ հարաբերությունների բարելավմանն ուղղված աշխատանքների վրա:

«Ձգտում եմ հնարավորինս բարելավել հանգամանքները: Գտնում եմ պարտքի զգացումից դրդված եւ ոչ թե գովասանքների արժանանալու ակնկալիքով: Բայց երբ կատարվածը այսքան բարի եւ անկեղծ ճանաչման ու գնահատման է արժանանում, այն անշուշտ ոգեշնչում է ինձ եւ մղում համայնքին ծառայելու իմ պարտավորվածությունը վերանորոգելու», ասել է նա:

Անգլ. բնագրից պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Դաստիարակութիւնն ու մեր պատանիները

Հաջորդ գրառումը

Ապրենք հրաշքի սպասումով

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

Ապրենք հրաշքի սպասումով

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական