Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լաուրա Էփրիկյանի «Հայ ընտանիքը»

01/07/2022
- 01 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իտալական թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասանուհի, նկարչուհի, գրող եւ հեռուստահաղորդավար Լաուրա Էփրիկյանը (հայտնի որպես Էֆրիկյան) երբեք չի մոռանում իր ծագումը՝ չնայած մեկ քառորդ հայկական արյանը: Այս տարի հրատարակած իր նոր գրքին՝ «Հայ ընտանիքին» («Սպացիո կուլտուրա» հրատարակչություն, 156 էջ) անդրադարձել են իտալական մի շարք լրատվամիջոցներ: Գրքում Էփրիկյանը պատմում է իր հորական պապի՝ Հակոբի (նույն ինքն՝ Մխիթարյան միաբանության նախկին անդամ Սուքիաս Էփրիկյան) եւ ի դեմս նրա՝ մի ամբողջ ժողովրդի մասին, որոնք դիտվեցին «թշնամի» իրենց իսկ երկրում եւ որպես հակառակորդ՝ թուրքական ամուր ինքնության կառուցման գործում: «Երիտթուրքերը զինվել էին ատելությամբ եւ նախանձով,- գրում է Լաուրա Էփրիկյանը,- եւ նրանք բոլորի փոխարեն որոշեցին, որ Հայաստանը պետք է վերանա: Եվ այդպես իրականացավ քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը. սեղանի շուրջ հրամանագրվեց բնաջնջել համայն հայությանը, ավելի քան մեկուկես միլիոն տղամարդկանց, կանանց եւ երեխաների…»:

Լաուրա Էփրիկյանը ծնվել է Տրեւիզոյում, դիրիժոր եւ երգահան Անջելո Էփրիկյանի ընտանիքում, սովորել «Կանովա» ավագ դպրոցում, մինչեւ որ 17 տարեկանում (այժմ նա 81 տարեկան է) սկսել է իր գեղարվեստական կարիերան Միլանի Փոքր թատրոնում: 1966-1979 թվականներին ամուսնացած է եղել իտալական պոպ երաժշտության արքա եւ դերասան Ջանի Մորանդիի հետ, որից ունեցել է Մարիաննա եւ Մարկո զավակներին: Կյանքի մեծ մասն ապրել է Հռոմում, նաեւ երկար տարիներ է անցկացրել Քենիայում: Այն հարցին, թե ինչպե՞ս առաջացավ գրքի գաղափարը, Լաուրա Էփրիկյանը պատասխանել է: «Դա ծնվել էր իմ գլխում մոտ տասնհինգ եւ ավելի տարի առաջ, երբ կարդացի հայ պապիս նամակները: Մանկության տարիներին հայերի հետ իմ կապը պապիկի միջոցով էր, որն ինձ Գայանե էր անվանում: Այդ քնքուշ անունով նա ինձ ստիպեց մտնել իր գաղտնի աշխարհը, որը հետագայում ես շատ սիրեցի եւ որը ստիպեց ինձ մեծ մասամբ հայ զգալ: Հայերի շրջապատում ես ինձ տեսնում ու զգում եմ որպես նրանցից մեկը, մի քար, որը դժվար է քերծել: Միակ բանը, որի համար ափսոսում էի դպրոցում, ազգանունս արտասանելու դժվարությունն էր, այն ավելի լավ անցավ միջնակարգ դպրոցում եւ շատ լավ՝ Միլանում, որտեղ հայրս հայտնի էր եւ գնահատված որպես դիրիժոր եւ կոմպոզիտոր: Բայց հետո, երբ ես տեղափոխվեցի Հռոմ, նորից երկընտրանք առաջացավ, եւ Վիտորիո դե Սիկան առաջարկեց հեռացնել իմ ազգանվան «փ»-ն եւ այն փոխարինել «ֆ»-ով: Այդպես գործը հեշտացավ, բայց հիմա ես վերադարձել եմ իմ նախնական ազգանվանը…»:

ԱՐԾՎԻ  ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արմմոնո» Ռոմեո եւ Ջուլիետ… այս անգամ ոչ Շեքսպիրինը

Հաջորդ գրառումը

Կոմիտասի պատարագը «Սաղմոսերգու» երգչախմբի կատարմամբ

Համանման Հոդվածներ

Ազգային

Oկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին. ARCTA

11/04/2026
Կինո-Թատրոն

Դատարանն արդարացրել է Թուրքիայում Հայոց ցեղասպանության ֆիլմը ցուցադրած քուրդ ռեժիսորին

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
Հաջորդ գրառումը

Կոմիտասի պատարագը «Սաղմոսերգու» երգչախմբի կատարմամբ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական