Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի զարգացմանը մասնակցելու երաշխիքներ Մոսկվայի համար

11/03/2022
- 11 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մոսկվան մտահոգ է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների հետեւանքով Ռուսաստանին ուղղված Արեւմուտքի պատժամիջոցները կխոչընդոտեն  Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին:

Այդ իսկ պատճառով, Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետեւանքով Իրանի հետ համագործակցությանը բացասաբար չանդրադառնալու  խնդրում, Մոսկվան  Վաշինգտոնից գրավոր երաշխիքներ է պահանջել:

Բնականաբար, ինքնիշխան Ուկրաինայում  «հատուկ գործողությունների» անվան տակ միջազգային նորմերի խախտումով պատերազմ հրահրած երկրի կողմից  գրավոր երաշխիք պահանջելը, մեղմ ասած՝ անհասկանալի է թվում:

Այդուհանդերձ, մարտի 5-ին, մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նշել է. «Ռուսաստանին անհրաժեշտ են երաշխիքներ առ այն, որ տվյալ պատժամիջոցները Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով (ՀԳՀԾ) նախատեսված առեւտրատնտեսական ու ներդրումային ռեժիմի վրա բացասաբար չեն անդրադառնա»: Լավրովը նաեւ զգուշացրել է, որ Ռուսաստանին ուղղված Արեւմուտքի  պատժամիջոցների պատճառով ՀԳՀԾ-ի բանակցային գործընթացին հասցված խնդիրները չպետք է բացասաբար անդրադառնան Ռուսաստանի ազգային շահերի վրա: Սակայն ՌԴ արտաքին գործերի նախարարը չի հստակեցրել, թե իր պատկան երկրի ձեռնարկած «հատուկ գործողություների» ժամանակ, արդյո՞ք հաշվի են առնվում  այլ երկրների ազգային շահերը:

Նշենք, որ ՀԳՀԾ-ի շրջանակներում ձեռք բերված պայմանավոր-վածությունների համաձայն, Ռուսաստանին ու Չինաստանին պիտի արտոնվեր  մասնակցելու Իրանի խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի զարգացմանը: Սակայն, միջուկային զենք կիրառելու սպառնալիքով հանդես եկող Ռուսաստանին կարտոնվի՞ արդյոք զբաղվել Իրանում խախաղ նպատակներ հետապնդող միջուկային ծրագրի զարգացման գործով:

ՀԳՀԾ-ին վերաբերող Սերգեյ Լավրովի հայտարարությունը ժամանակային առումով համընկավ ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսիի Թեհրան այցելությանը, ինչը գնահատվեց որպես Վիեննայում տեղի ունեցող  բանակցությունների դրական ընթացքի մասին վկայող քայլ:

Սակայն, ակնհայտ է, որ Ռուսաստանի հրահրած ներկայիս ճգնաժամային պայմաններում ՀԳՀԾ-ի շուրջ  բանակցություններից լավատեսական գնահատականներ ակնկալելը, պատկերավոր ասած, ժամանակավրեպ է:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Թուրքական ընդհատակյա գործողություններ Եվրոպայի ներսում»

Հաջորդ գրառումը

Անկարան ողջունում է Հայաստանի մասնակցությունն Անթալիայի ֆորումին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

Անկարան ողջունում է Հայաստանի մասնակցությունն Անթալիայի ֆորումին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական