Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանի երբեմնի վարչապետ Մոհամմադալի Ֆորուղին եւ Հայոց ցեղասպանությունը

22/04/2022
- 22 Ապրիլի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

20-րդ դարի սկզբին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած ողբերգական  իրադարձությունների մասին Իրանում բավարար չափով տեղեկացված են:  Իրանցիները  կարեկցանքով են խոսում հայ ժողովրդի եղերական   դեպքերից ու ամենատարբեր առիթներով դատապարտում օսմանցիների արարքները: Հայոց ցեղասպանության մասին իրանցիների տեղեկացված լինելու պատճառը ողբերգության նկատմամբ   իրանահայության խիստ զգացական վերաբերմունքն է նաեւ, որն իր արտահայտությունն է գտնում    ազգային կառույցների  կազմակերպած  բողոքի եւ պահանջատիրական ամենամյա ձեռնարկների  ընթացքում: Իսկ այդ միջոցառումները, բնականաբար, արտոնվում են ԻԻՀ իշխանությունների կողմից:

 Իրանը նաեւ հյուրընկալել է Մեծ Եղեռնից մազապուրծ հայերին, որոնք հանգրվանել են Իրանի առավելապես հյուսիսային շրջաններում: Նվազ կարեւոր չէ նաեւ երկրում  իրանահայերի հարգված լինելու հանգամանքը, որի մասին կարելի է լսել ամենուրեք: Դժվար է գտնել մի իրանցու, որն ակնածանքով չխոսի իր հայ գործընկերոջ կամ  հարեւանի  ազնվության ու  վեհանձնության մասին: Այդ պատճառով էլ,  երբ  իրանահայը խոսում է իր ազգին պատուհասած  ողբերգության  մասին, անմիջապես այն արձագանք է գտնում նրա միջավայրում: Իրանի հայաշատ քաղաքների համար սովորական տեսարաններ են ապրիլքսանչորսյան հավաքները, բողոքի ցույցերը եւ այդ առիթով պատերին փակցվող  հակաթուրքական պաստառները:   

Բացի այդ, Իրանում բնակվող քրիստոնյա հայերի ու շիա մահմեդականների միջեւ գոյություն ունեցող փոխադարձ հարգանքի պատճառով իրանցիները իրանահայությանը վերաբերող սգո եւ ուրախության արարողությունների ակամա մասնակիցներն են: Իրանում ոգեկոչվող իսլամական սգո հանդեսներին էլ հայերի մասնակցությունը աննկատ չի անցնում: 

Իրանում քիչ  չեն այն մտավորականները,  որոնք այս կամ այն կերպ անդրադարձել են Հայոց Մեծ Եղեռնին: Հատկանշական է, որ այդ մարդկանց թիվն Իրանում գնալով ավելանում է:

Իրանում Հայոց ցեղասպանության թեմային է անդրադարձել նաեւ Փեհլեվիների շրջանի վարչապետ Մոհամմադալի Ֆորուղին, որի Հայոց Ցեղասպանությանը նվիրված  գրառումները ձեռագրի տեսքով պահպանվում են Իրանի մեջլիսի արխիվում: Նա մանրամասն ուսումնասիրելով 1803 թվականից Մեծ Բրիտանիայում լույս տեսնող «ԳԼՈԲ» պարբերականի տարբեր համարներում զետեղված հայկական հարցին վերաբերող  նյութերը, այդպես էլ չի կարողացել  գտնել իր գլխավոր հարցի՝  «հայոց ապստամբության ինքնաբուխ լինելու» մասին  պատասխանը՝ շարունակելով մտքում պահել Ցեղասպանության  «տարերայնության»  վարկածը:

Օսմանյան թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության նպատակների ու դրդապատճառների մասին Ֆորուղիի ներկայացրած գնահատականներում նկատվող  կանխակալ մոտեցումները կարելի է բացատրել հետեւյալ հանգամանքներով.  Հեղինակի հայացքների ձեւավորման հարցում չէր կարող ազդեցություն չունենալ  Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի հետ վերջինիս մտերմությունը:

Հայտնի է, որ Ֆորուղին 1927 թվականից  որպես Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան պաշտոնավարել է Թուրքիայում եւ մտերմիկ հարաբերություններ հաստատել  նախագահ Աթաթուրքի, վարչապետ Իսմեթ Ինենյուի եւ այլ պաշտոնատար անձանց հետ, որոնք ներշնչել  էին Ֆորուղիին, որ  «Թուրքիայի ամեն մի պատառ հողը բնակեցված է եղել միայն թուրքերով»: Այդ պատճառով էլ  Ֆորուղին իր հեղինակած աշխատությունում ոչ ճշգրիտ տվյալներ է ներկայացնում Արեւմտյան Հայաստանում բնակվող հայերի թվաքանակի մասին:

Ֆորուղիի կենսագիրների կարծիքով՝ Իրանի բարձրագույն պաշտոններ զբաղեցրած գործչի նախնիները Բաղդադից Սպահան գաղթած եւ իսլամ ընդունած հրեաներ են:   Իրանցի անվանի   բանաստեղծ Մալեք օլ-Շոարայ-ե Բահարը Իրանի միապետ, Փեհլեվիների հարստության վերջին ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզաշահին ուղղված Ֆորուղիի «չարագործությունների» մասին նախազգուշացնող բանաստեղծություն է գրել.  

 «Ո՛վ արքա, քեզ եմ պատմում   Ֆորուղիի չարիքներից.

Այդ հրեան է քո սիրտն արյամբ շաղախելու,

Արքայական պաշտոնից հրաժարվելու քարոզ է կարդալու,

Այնպես, ինչպես հորդ հրաժարականի քարոզը կարդաց»:  

Իրանցի գրող եւ հրապարակախոս Մոհամմադ Էսմայիլ Ռայինը, ներկայացնելով Ֆորուղիի կենսագրությունը, նշում է, որ նա Իրանում երբեւէ գործունեություն ծավալած ամենախոշոր մասոններից է, որը հրահանգներ էր տալիս երկրի ղեկավարներին ու արքաներին,  գահ բարձրացնում կամ գահընկեց անում: 

Ֆորուղիի կատարած ուսումնասիրությունների արդյունքում մեզ հասած ձեռագիրը, որը գրանցված է Իրանի Ազգային գրադարանի 2987 համարի ներքո, ներկայացված է ընդամենը մի քանի բառով՝

Գրքի անվանումը՝ 

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Հեղինակը՝  Զաքա օլ-Մալեք (Ֆորուղիին շնորհված տիտղոս)

Գրքի նկարագրության մեջ բացակայում է նույնիսկ էջերի քանակը: Սակայն, դատելով  մեզ հասած  ձեռագրի վերջին էջի մակագրությունից, կարելի է ենթադրել, որ այն  բաղկացած է  192 էջերից:

2019 թվականին հրատարակած գրքույկը կազմելիս, ծանոթագրություններ պարունակող ներածականից բացի,  ներկայացրել  եմ   նաեւ ձեռագիր գրքի առաջին գլխի վերծանությունն ու  նույն գլխի հայերեն թարգմանությունը՝ մտացածին փաստերի վրա հիմնված դրվագներով հարուստ աշխատության  մասին պատկերացում  կազմելու նպատակով:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բաքուն եւ պանթուրքիստական արբանյակ կազմակերպությունները վիքիլիքսյան փաստաթղթերում

Հաջորդ գրառումը

Հայաստանի Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի Որոշումը 30 տարի ուժի մեջ է եղել, այսօր էլ ուժի մեջ է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի Որոշումը 30 տարի ուժի մեջ է եղել, այսօր էլ ուժի մեջ է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ժողովրդին բախմա՞ն եք տանում, Սուրբ Եկեղեցու բակն արյա՞մբ եք ուզում լցնել. Հայր Ասողիկ

09/06/2025

Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով. նկատում է Մայր աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն  Հայր Ասողիկ Կարապետյանը։...

ԿարդալDetails

Ըստ կառավարության՝ Փաշինյանը մեղավոր չէ, որ ոստիկանները տգետ են և ի վիճակի չեն ապահովել իրենց իսկ անվտանգությունը

09/06/2025

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական