Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-Թուրքիա հարաբերությունների մերձեցման հնարավորություն

24/11/2023
- 24 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իսլամական Համագործակցության Կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների ղեկավարների՝ նոյեմբերի 12-ին Ռիադում կայացած գագաթնաժողովի աշխատանքների ավարտից հետո, անդրադառնալով գագաթնաժողովի շրջանակներում ԻԻՀ  նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ երկկողմ հանդիպմանը, հայտարարեց, որ իր իրանցի գործընկերը Թուրքիա կայցելի նոյեմբերի 28-ին:

Իրանի ու Թուրքիայի միջեւ բարձր մակարդակի հանդիպման համար հարթակ էր հանդիսացել նաեւ   նոյեմբերի 9-ին Տաշքենդում անցկացված  Տնտեսական Համագործակցության Կազմակերպության՝ ԷԿՕ-ի 16-րդ գագաթնաժողովը:

Իրան-Թուրքիա հարաբերությունների զարգացման  սահուն ընթացքի բացակայության պատճառով, նախագահների մակարդակով Անկարայում հանդիպում կազմակերպելու  համար  երկու երկրների նախագահների  աշխատանքնային օրակարգում մինչեւ վերջերս հնարավոր չէր գեթ մեկ օր հստակեցնել: Էբրահիմ Ռայիսիի՝ Թուրքիա այցելության հետաձգման բազմաթիվ պատճառներից էր նաեւ  Իսրայելին մերձենալու Թուրքիայի քաղաքականությունը: Եվ քանի որ Իրանն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից ելնելով, տարբեր երկրների հետ իր երկկողմ հարաբերությունները կարգավորելիս, կամ բազմակողմ հարաբերությունների ձեւաչափում խնդրարկու երկրի տեղը ճշգրտելիս, առաջին հերթին նկատի է առնում այդ երկրի հարաբերությունների մակարդակն Իսրայելի հետ, ուստի Թեհրանը չէր կարող անտարբեր մնալ Անկարայի՝ Թել Ավիվի հետ մերձենալու քաղաքական ռեւերանսների նկատմամբ: 

Սակայն Գազայի պատերազմի ընթացքում Իսրայելի նկատմամբ Թուրքիայի քաղաքականության փոփոխությունը  կարծես  հող է նախապատրաստում Թեհրան-Անկարա հարաբերությունների բարելավման համար, որի մասին է վկայում Էբրահիմ Ռայիսիի Թուրքիա այցելության ժամկետի հստակեցումը:  

Անտարակույս, Թեհրանի տեսադաշտից չի վրիպում Գազայում հրադադար հաստատելու եւ գերեւարված պատանդների ազատ արձակման  ուղղությամբ Անկարայի գործադրած ջանքերը: Իրանը նաեւ բարձր է գնահատել, որ Թուրքիայի նախագահը  Իսլամական Համագործակցության Կազմակերպոըւթյան  (ԻՀԿ)   գագաթնաժողովին  ՀԱՄԱՍ կազմակերպությանը  «ահաբեկչական խմբավորում» չի անվանել:

Ըստ ամենայնի, Իրանն ու Թուրքիան այսօր փորձում են, օգտվելով Գազայում տեղի ունեցող  իրադարձություններից, լուծել երկկողմ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող խնդիրները:

Ուշագրավն այն է, որ արաբական աշխարհին չպատկանող, սակայն պաղեստինյան հարցում որոշակի շահեր հետապնդող Իրանն ու Թուրքիան, թեեւ Գազայի պատերազմում պաղեստինցիներին պաշտպանելու հարցում նույնաբովանդակ հռետորաբանությամբ են հանդես գալիս, սակայն Պաղեստինի թնջուկի լուծման վերաբերյալ հակասական դիրքորոշում ունեն. Թուրքիան կողմնակից  է 1967 թվականի սահմաններով Պաղեստինի անկախ  պետականության ձեւավորմանը, իսկ  Իրանն ընդհանրապես դեմ է Իսրայելի գոյությանն ու հանդես է գալիս մահմեդականներով, հրեաներով ու քրիստոնյաներով բնակեցված ընդհանուր պետության գաղափարի օգտին:

ՀԱՄԱՍ-ին պաշտպանելու հարցում նույնպես Թուրքիայի եւ Իրանի մոտեցումները չեն համընկնում: Իրանի ու ՀԱՄԱՍ-ի միջեւ գոյություն ունեցող ջերմ հարաբերությունները համեմատելի չեն  Թուրքիա-ՀԱՄԱՍ հարաբերությունների հետ: 
Եթե Գազայի պատերազմը հանգեցնի Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների խզմանը, Իրանը մեծապես կշահի դրանից: Սակայն Էրդողանի մոտ առայժմ նման միտում չի նկատվում: Վերջերս Էրդողանն ասել է, որ իբրեւ  բանակցող կողմ, ինքը Նեթանյահուին չի ընդունում, միեւնույն ժամանակ նշելով, որ Թուրքիայի ազգային հետախուզության ղեկավար  Իբրահիմ Քալընը շարունակում է իսրայելցի պաշտոնատար անձանց ու ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հետ շփումներ ունենալ:  Էրդողանը նաեւ հայտարարել է, որ չի պատրաստվում վերջնականապես խզել իր հարաբերություններն Իսրայելի հետ:

Երկկողմ հարաբերությունների օրակարգը բավականին հագեցած է: ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի  Թուրքիա նախատեսված այցի ընթացքում կարող են քննարկման դրվել   քրդական հարցով պայմանավորված՝ սահմանային անվտանգությանը, Թուրքիայի կողմից համատեղ ջրային պաշարների միակողմանի օգտագործմանը,  ռուս-ուկրաինական պատերազմի հարցում երկու երկրների հակադիր ճամբարներում գտնվելուն, հարավկովկասյան  հարցերում Թեհրանի ու Անկարայի  հակասական մոտեցումներին, ինչպես նաեւ Թուրքիայի գլխավորությամբ Իրանում ծավալվող պանթյուրքական նկրտումներին ընդդիմանալու Իրանի քաղաքականությանը վերաբերող խնդիրներ: Սակայն երկկողմ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող գլխավոր հարցը վերաբերում է Գազայի ճգնաժամով պայմանավորված՝ թուրք-իսրայելական երկխոսությանը,  որն,  ըստ ամենայնի,  կազմելու է բանակցությունների  առանցքը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հրեա վերաբնակները ուզում են գրավել Հայկական թաղամասը

Հաջորդ գրառումը

Ինչպես երեւում է՝ Էրդողանի գլխավոր առաջնահերթությունը «Զանգեզուրի միջանցքն» է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ինչպես երեւում է՝ Էրդողանի գլխավոր առաջնահերթությունը «Զանգեզուրի միջանցքն» է

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական