Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իտալիայում ներկայացվեց Որմնանկարչությունը հայկական եկեղեցիներում մասնագիտական ցուցադրությունը

07/07/2023
- 07 Հուլիսի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հունիսի 29-ին Բելլունո նահանգի Ֆելտրե քաղաքի Թեմական առաջնորդարանի թանգարանի ցուցասրահում տեղի ունեցավ «Հայաստան, որմնանկարչությունը հայկական քրիստոնյա եկեղեցիներում, Է-ԺԳ դդ» վերնագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը: Ցուցահանդեսը պատրաստել եւ դրամավորել են ցուցադրության հեղինակներ` ճարտ. Արա Զարյանն ու որմնանկարի արհեստավարժ վերականգնող Քրիստին Լամուրեն, որոնք այս վերջին տասը տարիներին, իրենց նախաձեռնությամբ ու միջոցներով հայտնաբերել, մաքրել, ամրակայել, պահպանել ու վերականգնել են հայ մշակույթին քիչ ծանոթ այնպիսի հրաշալի որմնանկարներ, որպիսիք են` Լմբատավանքի Սբ. Ստեփանոս նախավկա, Է դար, Կարմրավորի Սբ. Աստվածածին, Է դար, Մաստարայի Սբ. Հովհաննես մկրտիչ, Է դար, Արթիկի Սբ. Աստվածածին, Է դար, Արթիկի Սբ. Մարինե, Ե դար, Արթիկի Նոր Կյանքի Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Է դար, Եղվարդի Սբ. Թեոդորոս Զորավար, Է դար, Հաղբատի վանական համալիրի Սբ. Նշան, Ժ, Ժ-ԺԳ դարեր, Դադիվանքի Սբ. Կաթողիկե, 1297 թ., եկեղեցիներում պահպանվածները: Ֆելտրեի ցուցադրությունը հովանավորել ու հյուրընկալել է Բելլունո եւ Ֆելտրե քաղաքների Թեմական առաջնորդարանը, որի համար շնորհակալ ենք թանգարանի տնօրեն Սրբ. Ջիակոմո Մաձորանային: Ցուցահանդեսի կազմակերպման ու համակարգարգման համար երախտապարտ ենք թանգարանի տնօրենների խորհրդի անդամ, ճարտ. Գլորիա Սաբինա Մաներային:  Իտալիայում ու Եվրոպայում հայկական մշակույթի հրաշալի արժեքները տարածելու եւ օտարազգի հանրությանը ծանոթացնելու առաքելությամբ Ֆելտրեում կայացած ցուցադրությունը արդեն ներկայացվել է Վենետո նահանգի Պադովա քաղաքի Պալացցո Ձուկերման թանդարանում (մայիսի 7-ից հունիսի 26, 2022թ), Լոմբարդիա նահանգի Կոմո Քաղաքի Մետաքսի թանգարանում (հունվարի 22-ից 2022թ մարտի 5-ը 2023թ) եւ Լոմբարդիա նահանգի Լոմացո քաղաքապետարանի  պալացոյի նիստերի դահլիճում (մարտի 26-ից ապրոլի 15-ը, 2023թ): Բոլոր ցուցահանդեսների համար լույս է տեսել իտալերեն ամփոփ հանրահավաք գրքույկ, որտեղ քարտեզների, հատակագծերի, լուսանկարների, բացատրագրերի ու ամփոփագրերի միջոցով ներկայացված է Հայաստանի ու Արցախի պատմական սեղմ ժամանակագրությունը, ցուցադրությունում պատկերագրված Լմբատավանք, Հաղբատ ու Դադիվանք համալիրների պատմաճարտարապետական ակնարկներն ու որմնանկարների մասին ամփոփ տեղեկությունները:

Գրքում տեղ են գտել նաեւ կազմակերպիչների ու հեղինակների կողմից հայկական եկեղեցիներում ներկայացված եւ որմնանկարներին առընչվող հոդվածներ: Հայ եւ օտարալեզու ընթերցողի ուշադրությանն են ներկայացվել հեղինակների կողմից գրված, ձեւավորված ու անձնական միջոցներով հրատարակված երեք մեծարժեք հայերեն եւ օտար լեզուներով հրատարակված գրքեր` The restoration of wall paintings in several Armenian churchs of first christian ages (առաջաբան՝ պրոֆ. Պատրիկ Տոնապետյանի, 330 էջ, 700 գունավոր լուսանկար, 27x31x5 սմ, տպաքանակ` 300 օրինակ, հայերեն և անգլերեն),  HAGHBAT – Restauro conservativo dei dipinti murali del secolo X, X-XIII nella chiesa del Santo Segno, 976-991 (առաջաբան՝ պրոֆ. Սեյրանուշ Մանուկյան, 390 էջ, 750 գունավոր լուսանկար, 27x31x5 սմ, տպաքանակ` 300 օրինակ, հայերեն և իտալերեն), DADIVANK – La conservation-restauration des peintures murals date՛es 1297 dans l e՛glise Kathoghike construite en 1214 (առաջաբան՝ պրոֆ. Անտոնիա Արսլան, 490 էջ, 800 գունավոր լուսանկար, 27x31x5 սմ, տպաքանակ` 300 օրինակ, հայերեն և ֆրանսերեն): Գրքերը հնարավոր է ձեռք բերել Երեւանի Էպիգրաֆ գրախանութներում: Տեսնելով իտալացի հանդիսատեսի հետաքրքրությունն ու հայ մշակույթի անծանոթ բնագավառի հանդեպ մեծ հիացմունքն ու գնահատանքը` հրավերներ ունենք հայկական եկեղեցիներում պահպանված որմնանկարների ցուցահանդեսը կազմակերպել  Ֆիրենցեյում, Հռոմում, Ուդինեյում, Կալաբրիայում ու Սալենտոյում:

ԱՐԱ ԶԱՐՅԱՆ

Միրանո (Վենետո)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նկարիչը եւ հոսող գետը. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հաջորդ գրառումը

Գիտնականների պրպտումները շարունակվում են

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

Գիտնականների պրպտումները շարունակվում են

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական