Կիրակի, Մայիսի 11, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը հանձն է առել իրականացնե՞լ Ալիեւի՝ Հայաստանն առանց բանակի թողնելու երազանքը

20/01/2023
- 20 Հունվարի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 44-օրյա պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ Հայաստանը չպետք է վերազինի ու վերականգնի իր բանակը: Նրա համոզմամբ՝ «հայկական բանակ այլեւս չկա եւ չպետք է լինի»։

«Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի մեզ համար սպառնալիք ստեղծվի, կամ ազատագրված տարածքներ վերադարձող մեր քաղաքացիների համար վտանգներ ի հայտ գան»,- մոտ երկու տարի առաջ, 2021-ի փետրվարին, հայտարարում էր Ադրբեջանի առաջնորդը:

Ալիեւի հոխորտանքներն, անշուշտ, թե՛ հայ հասարակության, թե՛ առավել եւս ՀՀ իշխանությունների համար անգամ քննարկման առարկա չպետք է լինեն, սակայն հաշվի առնելով այն ամենն, ինչ կատարվում է աղետալի պատերազմից հետո, կարելի է ենթադրել, որ հայաստանյան իշխանությունները հանձն են առել սեփական ձեռքերով երբեմնի անուն ու հռչակ վայելող հայկական բանակը հողին հավասարեցնել:

Երեկ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնպիսի հանդարտությամբ էր ներկայացնում, որ ասես որեւէ հետեւանք չթողած միջադեպի մասին պատմեր: Ընդունեք՝ դեպքի նախաքննությունը չավարտված՝ լուրջ դեմքով պատմել, թե ինչպես է սպան 5 լիտրանոց հրավտանգ տարան իր ձեռքից շպրտել ու այդպիսով պայթյուն առաջացրել, գոնե դույզն-ինչ առարկելի է:

Վարչապետի կողքին պինդ ու առանց ափսոսանքի նշույլի, դեմքի անվրդով արտահայտությամբ նստած Սուրեն Պապիկյանը վարչապետին նախեւառաջ պետք է այն հարցի պատասխանը տա, թե ինչու էին 18-20 տարեկան երիտասարդները ճաղավանդակներով բանտված լուսամուտներով կացարանում բնակվում: Այս հարցն, անխոս, միակը չէ, ու ողբերգության իրական պատճառները բացահայտելու համար դեռ երկար նախաքնություն պետք է իրականացվի, եթե, իհարկե, Փաշինյանի իշխանությունը դա անելու քաղաքական կամք կունենա:

2018-ի հունվարին՝ նախքան վարչապետի պաշտոնը ստանձնելը, այն ժամանակվա ուլտրաընդդիմադիր Փաշինյանը բանակում շմոլ գազից թունավորման հետեւանքով զոհ ունենալը սարսափ էր համարում, այժմ սակայն առանց սեփական թիմի պատասխանատվության գիտակցման, միանգամից 15 զոհի մասին է հայտարարում:

Ողբերգական այս դեպքը, ցավոք, միակը չէ. սրանից ժամանակներ առաջ էլ զինվորականներ տեղափոխող ավտոմեքենան էր վթարվել, ինչի պատճառով մի քանի զինվորականներ էին զոհվել: Մեկ այլ զինվորական էլ էլկետրահարվելու հետեւանքով էր մահացել: Մահվան ելքով միջադեպերը, ցավոք, այսքանով չեն ավարտվում, ու եթե Փաշինյանի իշխանութունը ցավալի այս միտումը չկանգնեցնի, ապա Ալիեւն իր հերթական նպատակին՝ Հայաստանն առանց բանակի թողնելուն հասնելու համար առանձնապես ջանքեր չի էլ գործադրի:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Միջնաբերդը

Հաջորդ գրառումը

Պապիկյանը՝  հրաշքների աշխարհում. հրամանատարին դանակահարելուց մինչեւ պաշտպանության նախարարի աթոռ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

Պապիկյանը՝  հրաշքների աշխարհում. հրամանատարին դանակահարելուց մինչեւ պաշտպանության նախարարի աթոռ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Ամստերդամում բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու հուշատախտակը

11/05/2025

Ամստերդամի սիրտ հանդիսացող Սուրբ Նիկողայոսի տաճարում մայիսի 10-ին տեղի է ունեցել մեծանուն հայ մտածող, բանաստեղծ ու աստվածաբան Սուրբ Գրիգոր Նարեկացու...

ԿարդալDetails

Ջերմաստիճանը կնվազի

11/05/2025

Ինչ-որ մարդիկ պաշտոնն ու դիրքն օգտագործում են անձնական հարցեր լուծելու համար, դու էլ նրանց «մեջքն ես պահում». ծանր հանցանք ես պարտակում. իրավապաշտպան

11/05/2025

Սա այն ոստիկանն է, ով հանձնարարել է Լիլիթ Աղեկյանին հանվացնել տեսախցիկների առջև. Փոստանջյան 

11/05/2025

Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան

11/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական