Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպես է կարելի ազատվել պրոռեկտորներից

10/11/2023
- 10 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ընտրեք՝ կա՛մ թմրանյութ, կա՛մ ֆեյսբուքյան գրառում

Նոյեմբերի 9-ը Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի համար կրկնակի անցանկալի ու մթամած օր է: Արցախի հանձնման, կապիտուլյացիայի ստորագրման 3-րդ տարելիցին նա ազատված է աշխատանքից:

Միամտություն կլիներ կարծել, թե նա մնալու էր Բրյուսովում. հատկապես վերջին մեկ տարում ԿԳՄՍՆ-ի, կառավարության «կրթական» որոշումներին ընդդիմացող, հանուն Արցախի եւ ընդդեմ Փաշինյանի բողոքի ակցիաներին ու ցույցերին մասնակցող Ցոլակ Ակոպյանը պետք է որ հոգեպես պատրաստ լիներ, որ իրենից ազատվելու են: Եվ հենց որ Բրյուսովի համալսարանի ընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանին ԿԳՄՍՆ-ը թույլ չտվեց ղեկավարել բուհը, եւ նրա փոխարեն նշանակվեց քվեարկությամբ չընտրված Դավիթ Գյուրջինյանը, առավել քան պարզ էր, որ աշխատանքից ազատվողներից մեկն էլ Ակոպյանն է լինելու:

Անցյալ տարի՝ հենց այս ժամանակահատվածում, Բրյուսովում դասադուլ էր: Բուհը պայքարում էր Մանկավարժականին ու ֆիզկուլտինստիտուտին միացվելու՝ կառավարության որոշման դեմ: Ակոպյանն ակտիվորեն հարցազրույցներ էր տալիս, հայտարարում, որ իշխանությունների որոշումն անօրինական ու անընդունելի է, ուսանողները համախմբվել էին նրա շուրջը, թեեւ նրանից բացի, էլի շատ դասախոսներ կային  պայքարի առաջին շարքերում, ընտրված ռեկտոր Կարինե Հարությունյանը՝ եւս:

Բողոքի թեժ ալիքը սկսեց մարել, որովհետեւ 3 բուհերի զավեշտալի միացման ծրագիրը սառեցվեց, կասեցվեց, թե ի՞նչ եղավ՝ մարդկային տրամաբանությունն ունակ չէ այս իշխանությունների քայլերը վերլուծելու եւ ըմբռնելու անըմբռնելին:

Կարինե Հարությունյանից ազատվելուց հետո Բրյուսովում սկսվեցին հետապնդումները: Միայն երկու դեպք հիշենք՝ քաղաքագետ, ամերիկագետ Սուրեն Սարգսյանի դասաժամերը խլեցին, նույնկերպ վարվեցին ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հետ: Ցոլակ Ակոպյանը մշտական թիրախում էր:

Բայց շատ ապերախտ մարդ դուրս եկավ Ակոպյանը. բողոքում է, թե իրեն ապօրինաբար, զուտ քաղաքական հայացքների եւ բուհի ինքնավարությունը պաշտպանելու պատճառով, նաեւ որ Գյուրջինյանի երեսին ասել է, որ նա ապօրինաբար է նշանակվել ռեկտոր, ազատում են աշխատանքից ու մեղադրանք հարուցում: Կարող էին, չէ՞, նրա գրպանն էլ թմրանյութ գցել կամ փողոցում՝ հենց նրա ոտքերի մոտ, մարիխուանայի մի երկու փաթեթ շպրտել, հետո ոստիկանությունը հայտնվեր, նրա ձեռքերը ոլորեր-տաներ՝ «ապացուցելով», թե թմրանյութը Ակոպյանի տաբատի փողքի միջից է ընկել գետնին, ուրեմն իրացման նպատակով է պահել: Ի՞նչ է, Ցոլակ Ակոպյանը մյուս պրոռեկտորից՝ Սահակ Մանուկյանից լա՞վ տղա է, որ նրան խայտառակ անելու համար թմրանյութ պահելու եւ օգտագործելու  մեղադրանքով ձերբակալեցին:

Ոստիկանները խուզարկել են, ոչինչ չեն գտել, 5 ժամ հետո գնացել են դեպքի վայր, ու ո՜վ զարմանք, նույն տեղում  թմրանյութ են գտել: Բայց ձերբակալումից 6 ժամ անց Սահակ Մանուկյանն ու նրա ընկերն ազատ են արձակվել:  
Ի դեպ, Սահակ Մանուկյանը հոգով-սրտով պատրաստ է, որ ամենաշատը 10 օր հետո էլ իրե՛ն են աշխատանքից ազատելու:

«Ինձ նայեք. ես իսկի իմ գրքերը չեմ կարողանում վաճառել, թմրանյութ պիտի վաճառե՞մ»,-զավեշտալի իրականության վրա ծիծաղելով՝ ասաց Սահակ Մանուկյանը: Հետո ավելացրեց՝ մի տասն օր հետո էլ ես եմ Բրյուսովի համալսարանի բակում ասուլիս հրավիրելու ու պատմեմ ինձ աշխատանքից ազատելու, քաղաքական հայացքներիս համար հալածելու մասին: Մի քիչ սպասեք…

Թմրանյութի միջոցով անցանկալի անձանցից ազատվելու, նրանց անվանազրկելու, հանրության աչքից գցելու ձեռագիրն արդեն մաշվել է. իշխանությունները պետք է ավելի օրիգինալ բան մտածեն, եթե, իհարկե  երեւակայությունները հերիքի:

Ողորմելի, ծիծաղելի, աղետալի, ողբալի վիճակում են՝ այսօր այսմեկի գրպանն են թմրանյութ գցում, վաղը՝  այնմեկի մեքենան, մյուս օրը՝ այնմյուսի ոտքերի տակ… Ուզում են բոլորին իջեցնեն-հասցնեն իրենց մակարդակին՝ թմրամոլի պիտակ կպցնեն: Ու այն էլ՝ բուհի դասախոսներին, պրոռեկտորներին, ու այն էլ՝ 44-օրյա պատերազմում զոհված զինվորի ծնողին: Կա՛մ՝ թմրանյութ, կա՛մ՝ Աշոտիկ: Աշոտիկի միջոցով էլ է հնարավոր զոհված զինվորի ծնողին հեղինակազրկել, հանրության աչքից գցել, հետո՝ լռեցնել, ասպարեզից հանել:

Մարդկանց փչացնելու անգերազանցելի վարպետ են, ինչ խոսք:  Մինչեւ ներսից փչացած չլինես, դրսինին փչացնել չես կարող:

Եվ այսպես, սեպտեմբերի 19-ին՝ Արցախում սկսված պատերազմի օրը, երբ Հայաստանում բողոքի ակցիաներ ու ցույցեր էին կազմակերպվում՝ ի պաշտպանություն հանձնվող Արցախի, Ցոլակ Ակոպյանը եւս մասնակցում է դրանց:

Հենց սեպտեմբերի 19-ին էլ նա  ստացել է աշխատանքից ազատվելու հրամանը:

«Դավիթ Գյուրջինյանը սովորաբար ամենաուշը ժամը 17:00-ին արդեն բուհում չի լինում, բայց այդ օրը ժամը 19:00-ին նա բուհի «Մալբրի» ծրագրում տեղադրել է ինձ աշխատանքից ազատելու հրամանը: Հրամանի մեջ գրված է, որ 11 տարի Բրյուսովում աշխատածս, բուհի մեդալ, պատվոգրեր ու շնորհակալագրեր ստացածս  չեմ համապատասխանում պրոռեկտորի պաշտոնին: Հիմնավորումներից մեկն այն է, որ ես ֆեյսբուքում գրառումներ եմ անում, մամուլին տալիս եմ իբր բուհը վարկաբեկող հարցազրույցներ»,- պատմեց Ցոլակ Ակոպյանը:

Ի դեպ, ԿԳՄՍՆ-ը այդպես էլ գրավոր պատասխան չի տվել, թե ինչո՞ւ բուհի ընտրած Հոգաբարձուների խորհրդի կազմը չի հաստատվել: Կանոնադրության խախտումով՝  300 ոստիկանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը Դավիթ  Գյուրջինյանին բերել նշանակել է  ռեկտորի պաշտոնակատար. մինչդեռ բուհի ժամանակավոր խորհուրդը ռեկտորի պաշտոնակար նշանակելու իրավունք չունի. նկատում է Ակոպյանը:

 «Ես Գյուրջինյանին ասել եմ, որ ինքը ապօրինի նշանակված ռեկտոր է, պայքարելու եմ դրա դեմ ու աշխատանքից ազատվելու դիմում չեմ գրելու: Իմ նկատմամբ նաեւ շանտաժ օգտագործեցին՝ կա՛մ դիմում ես գրում, աշխատանքից դուրս գալիս, կա՛մ քո նկատմամբ քրեական գործեր ենք ուղարկու դատախազություն: Մինչ օրս ես չեմ ենթարկվել հարցաքննության»,- շարունակեց աշխատանքից ազատված պրոռեկտորը:

Նա դատական հայց է պատրաստել, դիմելու է դատարան, վստահ՝ որ իրեն աշխատանքից ազատելու ապօրինի հրամանը ջախջախվելու է, ինքը վերականգնվելու է Բրյուսովի անվան համալսարանում:

ՆԱԻՐ ՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը 90-ամյակ է տոնում

Հաջորդ գրառումը

«Էրդողանը թոզ է փչում աշխարհի աչքին, նա թափ չունի, որ դեմ գնա ԱՄՆ-ին ու Եվրոպային»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Եվրոպայի ռաբբիների  70-րդ համաժողովը գումարվելու է նոյեմբերի 3-6-ը Բաքվում

06/06/2025
Հաջորդ գրառումը

«Էրդողանը թոզ է փչում աշխարհի աչքին, նա թափ չունի, որ դեմ գնա ԱՄՆ-ին ու Եվրոպային»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025

Ոստիկանությունը «հերքող» տեսանյութ է դրել՝ այնպիսի խորամանկ նկարագրությամբ, որ կարող է թվալ, թե Նիկոլի շառասյունը որևէ կապ չունի վթարի հետ....

ԿարդալDetails

Փաշինյանի Սյունիք մեկնած ուղղաթիռի նավիգացիայի վրա նշված է «Ազիզբեկով» բնակավայրը

08/06/2025

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025

Վթարված ավտոմեքենան Փաշինյանի ավտոշարասյունից չի եղել. ՆԳՆ

08/06/2025

Փաշինյանի ավտոշարասյունը հերթական ավտովթարի մասնակից է դարձել. վիրավոր կա

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական