Կիրակի, Նոյեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչպե՞ս դիմակայել հզոր պայթյունին

14/10/2022
- 14 Հոկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երեւանի օդում ոչ թե վաղվա, այլ արդեն այսօրվա ծանր ու սպասողական անորոշությունն է կախված: Մարդիկ թթվածնի փոխարեն ասես երկաթ են շնչում, որ ամեն պահի ինչ-որ մի արկի տեսքով կարող է իրենց գլխին ընկնել: Անկախության սերունդը, որ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի մասին պատումներով էր մեծացել, երկու տարի շարունակ մահվան աչքերին ուղիղ նայելով՝ վառոդի հոտ է շնչում ու սպասում՝ երկինքն իր գլխին ե՞րբ է փլվելու: Վստահորեն կարելի է հայտարարել, որ Հայաստանում չկա գեթ մեկ ընտանիք, որ այս կամ այն կերպ չառնչվի մահաբեր պատերազմի կամ հետպատերազմական իրավիճակի հետ, բայց դրան զուգահեռ հայաստանցիներս դեռ շարունակում ենք կարծել, թե մեզ անտեսանելի ինչ-որ մի ուժ է օգնության հասնելու:

Մարդկանց մի հատված, որ դեռ տարված է 2018-ի «հեղափոխական» էյֆորիայով ու հավատում է «ամենազոր» Նիկոլ Փաշինյանին, շարունակում է կարծել, թե Ադրբեջանին նախկիններն են փող տալիս, որ հարձակվի Հայաստանի վրա: ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի համակիրներն էլ վստահ են, որ հենց իրենց սրտի առաջնորդը կարող է Հայաստանը հանել ծանրագույն  այս իրավիճակից ու բանակցել թե՛ Ադրբեջանի, թե՛ աշխարհի հետ: Վերջիններս սակայն մի պարզ բան չեն գիտակցում, որ նախկին բոլոր նախագահներն ինչ-որ ժամանակ բանակցել ու հարաբերակցվել են աշխարհի հետ, ու ինչ-որ բան անելու համար բավարար թե՛ ժամանակ, թե՛ ռեսուրսներ ունեցել են:

Մեկ այլ զանգված հույսը Ռուսաստանի ու բացառապես Վլադիմիր Պուտինի, մեկ այլ հատված՝ Եվրոպայի հետ է կապում: Ու մինչեւ մենք շարունակում ենք ինչ-որ հրաշքի ակնկալիքով ապրել ու հուսալ, թե բարեգութ մարդկությունը կկանխի հերթական ողբերգությունը, աշխարհի լիդերների աչքի առջեւ ադրբեջանցիները շարունակում են մարդ մորթել, ծվատել ու տանջամահ անել:

Այն, որ օրվա իշխանությունը «7 մորից ծիծ ուտող գառան» քաղաքականություն է վարում, աներկբա է, ու նրանց արդար մղումներին վաղուց  թե՛ մենք, թե՛ մեր հարեւանները չեն հավատում: Վստահաբար կարող ենք ասել, որ այսօր ավելի միայնակ, անհուսալի եւ անհույս պետություն եւ հասարակություն ենք, քան 2020-ի սեպտեմբեր 27-ին էինք:

Ի՞նչ անել. այսօր այս հարցն իրեն ՀՀ գրեթե ամեն մի քաղաքացի է տալիս, որ վաղուց հասկացել է՝ իր ընտրած իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ որեւէ բան անել կա՛մ չի կարող, կա՛մ ունակ չէ, կա՛մ պարզապես չի ուզում: Ազգադավության ու աշխարհաքաղաքական անորոշության ժամանակներում համայն հայության միակ նպատակը պետք է անիմաստ կործանարար տարանջատումներից՝ սեւեր-սպիտակներ, զերծ մնալը, Հայաստանն օտարների պատերազմական թատերաբեմ չդարձնելը լինի: Ինչպես նաեւ՝ ի մի բերել մտավորական ու գիտական ներուժն ու փորձել հասկանալ՝ ինչպե՞ս դիմակայել հզոր պայթյունին:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սունունու ընտանիքը սատարում է Ադրբեջանին Ղարաբաղում հանքարդյունաբերություն զարգացնելով

Հաջորդ գրառումը

Պատուհասկամ՝ սուրիահայերու վարձակալած տուները՝ ռուսերուն

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
Հաջորդ գրառումը

Պատուհասկամ՝ սուրիահայերու վարձակալած տուները՝ ռուսերուն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական