Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչու է ճիշտ ժամանակը, որ Հնդկաստանը Թուրքիային «հայկական» նվեր մատուցի՝ Քաշմիրում իր դիրքերն ամրապնդելու համար

17/06/2022
- 17 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 34 երկիր, սակայն Հնդկաստանը դեռ կշռադատում է Հայաստանի եւ Թուրքիայի հետ իր հարաբերությունները հավասարակշռելու տարբերակները: Եվ սա անկախ այն փաստից, որ Էրդողանը մշտապես թիրախավորում է Հնդկաստանը Քաշմիրի հարցով:

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է: Առաջին փուլը սկսվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ երիտթուրքերը Ստամբուլում (այն ժամանակ՝ Կոնստանդնուպոլսում) բանտարկեցին եւ սպանեցին հարյուրավոր հայ մտավորականների եւ համայնքների ղեկավարների: Այդ սպանությունները տարածվում էին ոչ միայն հայ քրիստոնյաների, այլեւ ասորիների, հույների, եզդիների եւ այլ՝ ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների վրա: Մոտ 7-15 հարյուր հազար հայեր սպանվեցին կառավարող վերնախավի վարած քաղաքականության հետեւանքով: Մարդկանց մի մասը սպանվում էր լայնամասշտաբ ջարդերի ժամանակ, իսկ մյուս մասը քշվում էր ներկայիս Սիրիայի անմարդաբնակ անապատները, որտեղ եւ մահանում էր քաղցից ու ծարավից: Ջարդերը շարունակվեցին նույնիսկ հանրապետական ղեկավարների կողմից կառավարվող ժամանակակից Թուրքիայի ստեղծումից հետո: Կոտորածների եւ ավերածությունների մասին վկայությունները փաստագրվել են աշխարհով մեկ սփռված եւ Հայաստանի բնակչության թիվը գերազանցող հայկական սփյուռքի կողմից՝ հիմնականում ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի արխիվներում: Սփյուռքահայերի ամենախոշոր համայնքները գտնվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում:

Հայկական կոտորածերն արդի աշխարհի պատմության մեջ արձանագրված ամենադաժան ջարդերն են: Այդ լայնամասշտաբ կոտորածները ոգեշնչեցին լեհ իրավաբան Ռաֆայել Լեմկինին հորինել «ցեղասպանություն» հասկացությունը եւ աշխատել դրա վերջնական քրեականացման ուղղությամբ: Լեմկինի կողմից ներկայացված ցեղասպանություն (գենոցիդ) եզրույթը վերաբերում է ոչ միայն մարդկանց ֆիզիկական ոչնչացմանը, այլեւ զոհերի մշակութային, հոգեւոր եւ կրոնական ինքնության վերացմանը:

Նույնիսկ Ցեղասպանությունից ավելի քան 100 տարի անց Թուրքիայում ցեղասպանությանը որեւիցե անդրադարձ համարվում է «ազգային ինքնությունը սեւացնելու փորձ» եւ պատժվում է թուրքական օրենքներով: Թուրքիան հրաժարվում է ընդունել «ցեղասպանություն» եզրույթն այն հիմնավորմամբ, որ նշված իրադարձությունները տեղի են ունեցել 1915-1917 թվականներին, իսկ «ցեղասպանություն» բառը որպես իրավաբանական եզրույթ չի կարող գործածվել հետադարձ ուժով: Թուրք բնակչության շրջանում տարածված է այն ընկալումը, որ հայ բնակչության զանգվածային տարհանումներ իսկապես տեղի են ունեցել, քանի որ հայերն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում համագործակցում էին Ռուսաստանի հետ, երբ ռուսները ներխուժել էին Անատոլիա: Սա նույնիսկ կարող է հանգեցրած լինել մոտ 3,00,000 հայերի մահվան Սիրիայի զարհուրելի եւ ամայի անապատներում: Սակայն տարհանումը իրականացվել է որպես պատիժ, եւ դրա հետեւանքով տեղի ունեցած մահերը զուգադիպություններ են եւ, իհարկե, երեւակայության եւ ոչ մի թռիչքով դրանք չեն կարող դիտարկվել որպես «ցեղասպանություն»:

Չնայած Թուրքիան մշտապես ժխտել է ցեղասպանության գաղափարը, տարբեր երկրների կողմից դրա ընդունման արձագանքը հատկապես սուր է եղել վերջին տարիներին, երբ երկրի ղեկին կանգնած է եղել Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս, որպես նախագահ, 2016 թվականի պետական հեղաշրջման փորձի ձախողումից հետո, որն, ի դեպ, ամենաարյունալին էր երկրի պատմության մեջ, իշխանությունը կենտրոնացրել է իր նախագահության շուրջ եւ կոշտ դիրքորոշում ունի այս հարցի վերաբերյալ: Ներկայիս Թուրքիան «նեոօսմանյան» քաղաքականություն է վարում՝ ժխտելով քեմալական գաղափարախոսության բնորոշ հատկանիշը հանդիսացող աշխարհիկ պետության գաղափարը եւ արեւմտամետ կողմնորոշումը, ինչը նաեւ նշանակում է, որ բանակը պետք է պաշտպանել աշխարհիկությունից եւ Ռուսական պետության արեւմտամետ կողմնորոշումից:

Ժամանակակից Հայաստանը (Արեւելյան Հայաստան), որը, հայ ազգայնականների պնդմամբ, խոշոր պետության ընդամենը մի փոքրիկ հատվածն է, ստեղծվեց ցարական վարչակարգի անկումից հետո, 1918 թվականին, սակայն կարճ կյանք ունեցավ: Ցեղասպանությունը, ըստ պատմաբանների, տեղի է ունեցել բացառապես Օսմանյան կայսրության անատոլիական մասում՝ Արեւմտյան Հայաստանում, որտեղ էլ բնակվում էր հայերի մեծամասնությունը: Ցեղասպանությունը նաեւ ներկայիս հայկական պետության ազգային ինքնության զարգացման համար գլխավոր շարժիչ ուժն է:

Ցեղասպանությունը ճանաչել է աշխարհի 34 երկիր, հիմնականում եվրոպական եւ լատինաամերիկյան, ներառյալ Ռուսաստանը, որը հյուրընկալել է հայ սփյուռքի ամենախոշոր համայնքը: ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանությունը ճանաչեց 2021 թվականին: Հնդկաստանը դեռեւս չի ճանաչել ցեղասպանությունը, քանի որ դեռ կշռադատում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հավասարակշռելու իր տարբերակները: Հայոց ցեղասպանության ճանաչումով աշխարհը կըմբռնի խնդրի լրջությունը, իսկ ժամանակակից թուրքական հասարակության եւ պետության կողմից դրա ընդունումը նաեւ կարող է հանգեցնել եղեռնից տուժած հայ ընտանիքների եւ նրանց ժառանգների կողմից փոխհատուցման պահանջների:

Հնդկաստանին խիստ անհրաժեշտ է Ցեղասպանության ճանաչումը: Էրդողանի ղեկավարած Թուրքիան քննադատել է Հնդկաստանին Քաշմիրի հարցի առնչությամբ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած իր ելույթներում նախագահ Էրդողանը քաշմիրցիների կարգավիճակը նմանեցրել է ույղուրների եւ ռոհինջաների կարգավիճակին, որի դեմ Հնդկաստանը բուռն կերպով բողոքել է ոչ միայն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հարթակից, այլեւ դրանից դուրս: Հետաքրքրական է այն փաստը, որ Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն եւ դա արել է Հայաստանի հակառակորդներին՝ Ադրբեջանին եւ Թուրքիային գոհացնելու համար: 2019 թվականին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հանդիպեց Հայաստանի իր գործընկեր Նիկոլ Փաշինյանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հանդիպման շրջանակներում, այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը բարձրացրեց Քաշմիրի հարցը եւ խոսեց Հնդկաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին:

Տասնամյակներ շարունակ Հնդկաստանն իր քաղաքականությունը վարելիս առաջնորդվել է ամենացածր ընդհանուր հայտարարի սկզբունքով՝ հիմնվելով ռիսկից խուսափելու գաղափարի վրա: Քաղաքական եւ արտաքին քաղաքական վերնախավերը մշտապես փնտրել են ավելի ապահով տարբերակ՝ վկայակոչելով «ազգային շահի» իրատեսական գաղափարը: Արդյունքը զգալի չափով եղել է անկանխատեսելի եւ «լռելյայն պրագմատիզմ»: Հայոց ցեղասպանության ճանաչումը նրբորեն կազդարարի Հնդկաստանի մուտքը աշխարհ որպես վճիռ կայացնող ուժ՝ չառաջացնելով որեւէ փոքրիշատե նշանակալի ազգի դժգոհությունը:

Ծանոթ.- Հեղինակը Նոր Դելիի Ջավահառլալ Ներուի անվան համալսարանի Միջազգային հետազոտությունների դպրոցի Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի հետազոտությունների ամբիոնի դոցենտ է: Արտահայտված տեսակետներն անձնական են:

ԱՄԻԹԱԲՀ  ՍԻՆԳՀ

Նոր Դելի, Հնդկաստան

Անգլերենից թարգմանեց ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸhttps://www.firstpost.com

Լուսանկարում՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատգամավորների միայն հագուկապն ու արտաքինն է փոխվել

Հաջորդ գրառումը

Բեռլինի դատախազությունը «Ազգ»ին հաստատեց՝ Գոռ Հ-ն ԳԴՀ եւ ՀՀ քաղաքացի է

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Նախկինների դեմ իբր պայքարող իշխանությունը ձեզանից քերել է համարյա նույն գումարը, ընդ որում՝ արագ և կանխիկ. տնտեսագետ

12/05/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Բոլորս տեսնում ենք, թե ինչ ստորությունների է պատրաստ այս իշխանությունը այդ աթոռին մնալու համար. Չախոյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անձնական համակրանքից ու թիմային շահերից այն կողմ. Վահե Հովհաննիսյան

12/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նրա քարոզած «Իրական Հայաստանը» բանակազուրկ Հայաստանի մասին է, որտեղ հերոսը անձնազոհություն դրսևորած զինվորականը չի, այլ հարկ վճարող ու հարցեր չտվող ստրուկը

11/05/2025
Հաջորդ գրառումը

Բեռլինի դատախազությունը «Ազգ»ին հաստատեց՝ Գոռ Հ-ն ԳԴՀ եւ ՀՀ քաղաքացի է

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական