Երեքշաբթի, Հունիսի 17, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ինչո՞վ եք զբաղված

Մարիետա Խաչատրյան
13/06/2025
- 13 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
72
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հիշեցնեմ, թե ինչ էր կատարվում Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի նախօրեին, պատերազմից հինգ րոպե պակաս: Ոստիկանները փողոցներում դիմակ չկրող մարդկանց էին որսում, որ իրացնեն դիմակ չկրելու համար Ավինյանի հորինած տուգանքների օրական պլանը: Իշխող կուսակցությունում մանր խժդժություններ էին Արսեն Ջուլֆալակյան-Արայիկ Հարությունյան (այդ ժամանակ` նախարար) հակադրության շուրջ: «Լուսավոր Հայաստանը » բողոքում էր կրթական չափորոշիչների դեմ, ՀՅԴ երիտասարդական թեւը Մատենադարանից երթ էր անում դեպի ԿԳՄՍ`« Արայիկ, հեռացի՛ր» կարգախոսով: Ու առհասարակ` ողջ քաղաքական դաշտը ահարկու եռանդով նոր կրթական չափորոշինչներն էր քննարկում` նման այն փակ արկղի ֆաունայի բնակիչներին, որին ուր որ է քշելու է հեղեղը, իսկ ներսիններն այդ մասին չգիտեն եւ կռվում են անկապ պատճառներով: Ինչո՞վ էին զբաղված մեր հետախուզությունը, մեր ԱԱԾ-ը տեսնես, ինչ կարեւոր գործերով, որ պատերազմն անակնկալի բերեց բոլորին, կամ մեր սահմանային ծառայությունն արդյոք միայն կույրերի միավորո՞ւմ էր, որ հսկայածավալ կուտակումներն Արցախի շուրջ չէր տեսել այն ժամանակ:

Նույն վիճակը հիմա է: Իրանի ռազմական շրջանակներից հայտարարություններ կան, որ Իրանի զինված ուժերը թիվ 1 պատրաստության են բերվել` դիմակայելու ամեն տեսակի ռազմական գործողությունների, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին ասել է, որ ցանկացած սցենարի պատրաստ են:

ԱՄՆ- հանում է իր քաղաքացիներին Իրանից ու մերձ որոշ երկրներից` Իրանի շուրջ նոր զարգացումների, Իրան-Իսրայել բախման նորացող սպասման պատճառով, Նախիջեւանում թուրքադրբեջանական միացյալ զորավարժություններ են, Իգդիրում մեր ատոմակայանը փակելու պահանջով այսպես կոչված բնապահպանական հավաքներ են անցկացնում թուրքերը` մերոնք «Իմպիչմենտ» ու «Կուսակրոն» ինտերմեդիաներն են բեմադրում: Տնաշեննե՛ր, էլ ինչ պիտի լինի, որ հասկանաք` պատերազմի վտանգը ռեալ է:

Մերոնք, առաջին դեմքով-բանով, զբաղված են Կաթողիկոսի, հոգեւոր դասի կուսակրոնությունը ստուգելով, Վեհափառի դեմ արշավով հանրության հերթական բեւեռացումն ապահովելով: Ստիպված ես մտածել, որ սա պատահական չի արվել: Ի՞նչ կա դրա տակ` ենթադրությունների դուռը բաց է:

Կուսակրոնության խախտումը ժողովրդային մակարդակով մեծ մեղք չի համարվում մեզանում` ճիշտ, թե սխալ: Կուսակրոնության ուխտը Հայ եկեղեցին շատ պրագմատիկ պատճառներով Աշտիշատի ժողովում ընդունել է, ու եկեղեցին նույն կարգով` ընդհանուր եկեղեցական ժողովով կարող է փոխել այն ուզած պահին, շատ եկեղեցիներ են աստիճանաբար դրանից հրաժարվել: Բոլոր դեպքերում եկեղեցու ներքին խնդիրն է` իր ներսում բարքերը կամ խնդիրները քննել, որոշումներ ընդունել, ու արդեն ասել ենք` ակնկալում ենք, որ մեր բոլորիս սիրելի Հայ առաքելական եկեղեցին ինքն իր խնդիրներն ի վերջո կկարգավորի: Ու վարչապետի ամենօրյա գրառումները հազիվ թե այնքան կողմնակիցներ համախմբեն, որ դրսից բան պարտադրվի հոգեւոր դասին, մեր եկեղեցին էլ հաստատ ավելի ամրացած դուրս կգա այս տուրեւառումներից:

Ուրիշ բան, թե որքան անկեղծ են մեր քաղաքական ուժերը Վեհափառին սատարելու կամ, հակառակը, նրա դեմ խոսելու իրենց մղումներում, կամ` իրականում ի՞նչ է թաքնված այդ սատարման տակ: Ավելի լավ է ասեք` որո՞նք են այս ամենի իրական շարժառիթները, արդյոք նոր, կործանարար պատերազմից առաջ այն աստիճան ջլատել հասարակությանը, որ նա չկարոանա համախմբված դիմակայել նոր ռազմական սպառնալիքը, ու որ կատարվի Հայաստանն այլ պետության կցելու ոմանց երազանքը: Միայն այն, որ Վեհափառին օդնավակայանում դիմավորելու գործողության կոչը հնչեցրել է նախկին ԱԱԾ պետ (նախկին ԱԱԾ-ական չի լինում ընդհանրապես բնության մեջ) Արթուր Վանեցյանը, շատ բան է ասում կատարվողի ենթատեքստերի մասին: Նույն կասկածները կարելի է ունենալ Վեհափառի վերաբերյալ երկրի վարչապետի ամենօրյա հետեւողական գրառումների առումով:

Կարծում եմ` Վեհափառն այն իմաստնությունն ունի, որ ձեռնպահ կմնա քաղաքական պայքարի սուբյեկտ դառնալուց, մաս չի դառնա լավ մտածված, դերաբաշխված (անգամ` լրատվամիջոցներին հատկացված դերաբաշխումով), քաղտեխնոլոգիաների բոլոր կանոններով կառուցված շոուից` հետ քաշելով իր հեղինակավոր հոգեւորականներին, եւ եկեղեցին հեռու կպահի քաղաքականությունից, նախ` հանուն երկրում խժդժություններ թույլ չտալու, հետո` Հայ առաքելական եկեղեցուն ոչ հարիր գործընթացում դերակատարություն չունենալու համար, եւ երրորդ` մտածող մարդկանց ուշադրությունն ազատելով, որ տեսնեն անվտանգային սպառնալիքները:

Նույն բանն ասում ենք վարչապետին. դադարեցրեք այս անիմաստ առճակատումը եւ զբաղվեք Հայաստանի անվտանգային խնդիրներով, եթե չեք ուզում, իրոք, որ Արցախի պատմութունը կրկնվի Հայաստանի, մասնավորապես` Սյունիքի հետ:

Թե՞ ընդդիմություն-իշխանություն հակադրության բեմականացման հերթական ռաունդն եք երկկողմ-եռակողմ կազմակերպում երկրում, քանի որ դրա խորհրդարանական ձեւաչափն արդեն սպառել է իրեն եւ այլեւս ազդեցություն չունի մարդկանց վրա (ներողություն եմ խնդրում բոլոր այն հայրենասեր մարդկանցից, որոնք այս ամենի բուն էությունը չըմբռնելով` նետվում են առաջ ըստ իրենց համոզմունքների, ես պարտավորություն չունեմ որեւէ մեկի, առավելեւս` քաղաքական ուժի պաշտպանը լինելու, իմ միակ պարտքը երկրի հանդեպ է):

Չէ մի չէ` իմպիչմենտ

Ի՞նչ բան է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը, մերոնց ասելով` իմպիչմենտը: Դա ո՛չ քաղաքական հեղաշրջումն է, ո՛չ դավադրությունն է, ո՛չ էլ դրանց մոտ իրողությունները: Իմպիչմենտը սովորաբար հետեւում է փողոցում հավաքված կրիտիկական զանգվածի պահանջին, որպես այդ պահանջի իրագործման օրենսդրաիրավական հնարավորություն: Կա՞ այդպիսի զանգված փողոցում, կա՞ նրա պահանջն այս պահին: Իհարկե ոչ: Ինչո՞ւ չկա` այլ խնդիր է, այլ խոսակցության թեմա: Բայց փաստն այդ է` որքան էլ իշխանության վարկանիշը ցածր լինի, իսկ իշխանության գալու ընդդիմության տարբեր շրջանակների ախորժակը` մեծ: Այդ դեպքում ի՞նչ բան է այն իմպիչմենտը, որի մասին անընդհատ խոսում են հիմա, ո՞ւմ պահանջն է, ո՞րն է նրա բովանդակությունը: Եթե վերեւի մեր բնորոշումները հարիր չեն այժմ խաղարկվող իմպիչմենտին, ապա բովանդակային բացատրության որոնումն ինքնին տրամաբանական է: Դե իսկ նախորդ իմ հրապարակման ենթավերնագիրը` «Հավերժ իմպիչմենտ», գուցե ավելի լավն էր, քանի որ ընդդիմության չհաջողած իմպիչմենտների պատմությունը բավական հարուստ է:

Ով`ինչպես է բնորոշում ներկա իմպիչմենտի փորձը: Հովիկաղազարյանական իմպիչմենտի վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի արած վերջին բնորոշումը` «Անիմաստ ինչի ՞ եք օդ տատանում», կարող է բնորոշումների առաջին տասնյակում լինել: «Հայաստան» դաշինքից հեռացված Գեղամ Նազարյանի բնորոշումը (նա իր ստորագրությունը չի տալիս իմպիչմենտի համար` 36 անհրաժեշտ ստորագրությունը լրացնելու) եւս կարող է տեղ ունենալ այդ շարքում.«Այն, ինչ նախաձեռնվել է, այնքան անլուրջ գործընթաց է. ես հասկանում եմ, որ նպատակը ոչ թե իմպիչմենտն է, այլ «Հայաստան» դաշինքին թիրախավորելը»:

Չիմացողին բացատրենք` «Պատիվ ունեմ» խմբակցությունն իր իմպիչմենտն է սկսում` թեկնածուն էլ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է: Բա՛: Այսինքն` «Հայաստան» դաշինքի` երկար տարիներ քաղաքական թրծարանով անցած Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանը, Սեյրան Օհանյանը եւ այլք պետք է նպաստեն, որ անկապ մեկը իրենց վարչապետի թեկնածուն լինի, ինչո՞վ սա արհամարանք կամ արժեզրկման ակտ չէ նրանց, նրանց առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ: Ու մինյանց ուղղված մեղադրանքների տոպրակը բացվել է` անլուրջ գործընթաց, գեղցիական շուստրիություն (սա` Սեյրան Օհանյանի ներկայացրած՝ «Հայաստան» դաշինքի 28 ստորագրությունը ոչ ձեւաթղթի վրա լինելու առիթով): Իսկ թե ինչու «Պատիվ ունեմ»-ը, իսկ ավելի ստույգ` ՀՀԿ-ն չէր կարող ընդունելի վարչապետացու առաջադրել` ենթադրությունների պակաս չկա, իմպիչմենտի իմիտացիայից սկսած, մինչեւ ժամավաճառություն, մարդկանց զբաղեցում դեպի հերթական ընտրություններ, իրոք այլընտրանքի առաջացման կանխում ընդդիմադիր դաշտում, սրանք էլ կարելի է տեղավորել մեր նշած ենթադրությունների արիալում: Չնայած ընդհանուր եզր գտնելու հնարավորությունը «Պատիվ ունեմ»-ից Տիգրան Աբրահամյանը սպառված չի համարում:

Բայց դե խոստովանենք` իմպիչմենտ հասկացությունն արդեն արժեզրկվել է այս բոլորով, իսկ ընդդիմությունն էլ պառակտվել:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներն` այս հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կեսիդ բռնելու է, կեսիդ էլ հանձնելու է Բաքվի բանտ, նույն կամերում ռազբիրատ կանեք՝ ով էր ճիշտ, ով սխալ. Էդուարդ Շարմազանով

Հաջորդ գրառումը

Խոստորեն դատապարտում ենք վարչապետի կոչերը. Շվեյցարիայի Հայոց թեմ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
Հրապարակախոսություն

Չեմ բացառում, որ կարող է վերանայվել կամ ժամանակավորապես կասեցվել հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային գործարքը. փորձագետ

15/06/2025
Հրապարակախոսություն

Իսրայելի ողջ ողբերգությունն այն է, որ ստրատեգիական առումով ավելի խորքային թշնամական միջավայրում է հայտնվում. քաղաքագետ

15/06/2025
Հաջորդ գրառումը

Խոստորեն դատապարտում ենք վարչապետի կոչերը. Շվեյցարիայի Հայոց թեմ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե այս ամենը շարունակվի, հրեաներն աստիճանաբար կոչնչացնեն Իրանի տնտեսության ողնաշարը կազմող նավթային համակարգը

17/06/2025

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը գրում է. Միջին հեռավորության իրանական բալիստիկ - 50 հրթիռ առաջին օրը, - 40 հրթիռ երկրորդ...

ԿարդալDetails

Իսրայելական զինուժը սպանել է Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարին

17/06/2025

Հայկ Սարգսյանը ևս դեմ քվեարկեց գումարի դիմաց բանակից ազատվելու իր հեղինակային նախագծին

17/06/2025

Ուղիղ. ԱԺ վերջին քառօրյան՝ ամառային արձակուրդից առաջ

17/06/2025

Մենք մեր հարկերով վճարում ենք «Կրթվելը նորաձև է» քողարկված քաղաքական աղանդավորական հոգեորսության համար. քաղաքագետ

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական