Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
11/10/2024
- 11 Հոկտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ
12
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ականջախեցի

Լսելուց բացի ականջն ունի նաև բազմաթիվ այլ գործառույթներ: Խոսքս լսողության օրգանի միայն տեսանելի հատվածի, այսինքն՝ ականջախեցու մասին է, որը հաճախ «ծառայում» է նաեւ այլ նպատակների:  

Հայոց պատմության այն փառավոր շրջանում, երբ գրաբառը դեռ չէր խորթացել, եւ  մենք կարողանում էինք տարբերակել «Հայոց» եւ «Հայաստան» բառերի խորքային իմաստները, ականջով հասկացնելու հնարքը չաշխատելու դեպքում ծառաներին ծեծի միջոցով էինք ընկալել տալիս: Մեր նախնիների հին ասույթը դրա մասին է. «Ծառա որ ընդ ունկն ոչ լսե՝ ընդ մկանունս լսել տան նմա» («Ծառան որ ականջով չի լսում՝ մեջքով լսել կտան նրան». այսինքն՝ ծեծելով կստիպեն ծառային կատարել ղազագրով ստանձնած իր պարտավորությունները):

Հայոց պատմության որոշակի ժամանակահատվածում էլ մեր ազգային շահերն ու «կարմիր գծերը» չմոռանալու  համար  ականջներից օղ էինք կախում  (ականջին օղ էինք անում): Այդ սովորույթի բուն իմաստը մոռանալու  պատճառով,  այսօր միայն  որոշ չկողմնորոշված տղաներ, իբրեւ զարդ, ականջից գինդ են կախում (առայժմ միայն մեկ ականջից):

Փոքր տարիքում, միգուցե  հոգուս հետ խաղալու համար, մեծահասակներն ականջների նշանակության մասին խոսելիս,  ինձ համոզում էին, որ եթե ականջներ չլինեին, գլխարկը կիջներ աչքերի վրա ու մենք ոչինչ չէինք տեսնի: Այսօր սահմանամերձ գյուղերում անվտանգության զգացումը հաղթահարելու համար մեծ ծախսերի հետ կապված ծառ տնկելու ավանդույթի  փոխարեն կարելի է լայն գլխարկ դնել:  

Ժամանակին  «ականջ կտրել» արտահայտությունն այլաբանորեն միայն «ամուսնանալ»  իմաստով  էր օգտագործվում: Այսօր ոմանց  շուրթերից հնչող նույն արտահայտությունը բառացի է ընկալվում: Հիշենք ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձաժողովի նիստում ՔՊ-ական  պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝  «լեզու եւ ականջ կտրելու» քրեական հանցակազմ չպարունակող սպառնալիքը:

Ականջներն ունեն նաեւ մի զարմանալի հատկանիշ. որքան էլ, որ փորձես ինքնությունդ թաքցնես, անցածդ ճանապարհը  կոծկես,  միեւնույն է՝ նախկիններից ինչ-որ մեկի ականջները երեւալու են քո ետեւից:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եղել ենք, կանք եւ կլինենք

Հաջորդ գրառումը

Արթուր Ասատրյան. «Ապրելով եւ աշխատելով Հայաստանից հեռու՝ Հայաստանը միշտ իմ սրտում է»

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Արթուր Ասատրյան. «Ապրելով եւ աշխատելով Հայաստանից հեռու՝ Հայաստանը միշտ իմ սրտում է»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական