Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

23/09/2023
- 23 Սեպտեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Զարմանալի բան

Զարմանքը մարդու առօրյայի մաս կազմող զգացողություն է, որի պատճառ կարող է դառնալ մարդու համար անսովոր ու անհասկանալի երեւույթից ստացած տպավորությունը՝ ինչ-որ մեկի անսպասելի արարքը, տրամաբանության սահմանների մեջ չտեղավորվող հայտարարությունը, առաջին տպավորությամբ՝ բնության օրենքներին հակասող երեւույթը, եւ այլն:

Զարմանքը հոմանիշներ չունի, բայց «ապշել» եւ «ցնցվել» բայերը դրա գերադրական աստիճաններն են, որոնք ունեն հետեւանքներ: Այդ պատճառով էլ ցնցող հայտարարություն անելուց, կամ ապշեցուցիչ բացահայտման մասին տեղեկություն փոխանցելուց առաջ, խորհուրդ է տրվում պինդ բռնվել աթոռին:

Զարմանալու հետեւանքները տարբեր են լինում: Երբեմն զարմանքից մարդու բերանն է բաց մնում, երբեմն մարդ աչքերն է չռում, կամ ինքնաբերաբար՝ խաչակնքում: Մեկ-մեկ էլ մարդ զարմանքից քար է կտրում, կամ մազերը բիզ-բիզ կանգնում: Լինում են դեպքեր, երբ զարմանքը քեզ հունից դուրս է բերում: Իսկ հունից դուրս գալու հետեւանքներն արդեն անկանխատեսելի են:

Մարդկանց բարի մղումներով զարմացնելու համար, դեռեւս անհիշելի ժամանակներից ստեղծվել է հատուկ մասնագիտություն, որը կոչվում է աճպարարություն: Աճպարարական մանիպուլյացիաներին տիրապետում են նաեւ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող որոշ անհատներ, որոնք մարդկանց ցնցելու աստիճան զարմանք են պատճառում իրենց թե՛ վարքագծով, թե՛ արտահայտություններով:

Բայց լինում են նաեւ ժամանակներ, երբ խելամտության սահմանները հատող հայտարարությունները, անտրամաբանական նշանակումները, իշխանության վարքագիծն ու այդ վարքագծի նկատմամբ ներխորհրդարանական ու արտախորհրդրանական ընդդիմության անհամաչափ արձագանքներն այլեւս պատճառ չեն դառնում, որ մեր բերանը բաց մնա, մազերը բիզ-բիզ կանգնի, կամ մարդկանց հունից հանող անկանխատեսելի հետեւանքներով հղի արտառոց դեպք տեղի ունենա:

Կզարմանա՞ք, եթե ասեմ, որ հիմա մենք նման ժամանակներում ենք ապրում: Բնականաբար՝ ո՛չ,  չե՛ք զարմանա:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիտագործնական սեմինար Երեւանում

Հաջորդ գրառումը

«Ստեփանակերտում աղջիկս 3 եւ 5 տարեկան անչափահասների հետ մենակ է մնացել, փեսայիցս լուր չունենք»

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

«Ստեփանակերտում աղջիկս 3 եւ 5 տարեկան անչափահասների հետ մենակ է մնացել, փեսայիցս լուր չունենք»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական