Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական  բառարան 

25/03/2022
- 25 Մարտի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բարձ

Բարձը փետուրներով կամ բրդով լցված՝ իբրեւ փափուկ հենարան գլխի տակ դնելու անկողնային պարագա չէ միայն:

Բարձը երբեմն բանկի դեր էլ է խաղում: Այն իմաստով, որ հաճախ գերադասում ենք մեր փողերը պահել բարձի տակ՝ չվստահելով մշտապես պատժամիջոցների ենթակա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները խախտող  երկրների բանկերին:

Ամուսնության ժամանակ մեզ ուղղված ամենաջերմ օրհնանքը, որ շռայլորեն հնչում է մեծերի շուրթերից, «մի բարձի ծերանալու» մասին մաղթանքն է: Չէ՞ որ պսակադրության ողջ ծեսի ընթացքում փեսան հանդես է գալիս որպես թագավոր, հարսը՝ թագուհի:  Իսկ բարձը հայերենում նաեւ արքայական գահ իմաստն է արտահայտում, որից էլ հայերենում ունենք «գահակից» նշանակությամբ ԲԱՐՁԱԿԻՑ բառը:

Ծանր հիվանդությունից առողջացած մեր բարեկամին, կամ  ծննդկանին, իբրեւ բարեմաղթանք ասում ենք՝  ԲԱՐՁԴ  ԲԱՐԻ: 

Հայերենում ամենադաժան անեծքների շարքը նաեւ համալրում է «բարձի տակ ուտել» արտահայտությունը, որը նշանակում է՝  ունեցածը չվայելել, անկողնում,  հիվանդ վիճակում ուտել:

Մտերմաբար  զրուցելուն  էլ ասում ենք՝  «բարձ բարձի խոսել»: Ամուսնությանը համարժեք  ենք  համարում «բարձը մին անել» արտահայտությունը, իսկ ամուսնալուծության դեպքում  հակառակը՝ «բարձը ջոկել» դարձվածքը: 

Մարդկանց համոզելու համար հայերի զինանոցում մի շատ ազդու զենք էլ կա, եւ դա «փափուկ բարձն» է, որ դնում ենք մեր պատկերացմամբ՝ «միամիտ մարդկանց» գլխի տակ:

Բայց փափուկ բարձը, որն օժտված է բարձախեղդ անելու հատկությամբ,  մեր արսենալի  ամենազորեղ  սառը զենքներից է, որն ի զորու է մարդ արարածին զրկել սեփական կյանքից: Ահա բարձախեղդ անելու (արվելու) մասին մի քանի պատմական փաստ՝

221 թվականին բարձախեղդ է լինում չինական Շու թագավորության ժամանակաշրջանի զորավար Չժան Ֆեյը՝ իր իսկ զինվորների կողմից:

Մատթեոս Ուռհայեցու վկայությամբ, 1078 թ. կայսեր կողմից խոստովանահայր նշանակված աբեղան, բարձախեղդ է անում Անդրիուն բերդում գտնվող Հայոց Եպիխտ (Պեխտ) իշխանին:

1979 թ. սեպտեմբերին Խորհրդային միության աջակցությամբ ռազմական հեղաշրջման հետեւանքով Աֆղանստանում իշխանությունը բռնազավթած Նուրմուհամմեդ Թարաքքին բարձախեղդ է լինում արեւմտամետ Հաֆիզուլլահ Ամինի կողմից: 

Հայտնի է նաեւ Իրանի փեհլեւիների հարստության հիմնադիր Ռեզաշահի կառավարության անդամ Աբդոլհոսեին Թեմուրթաշի բարձախեղդ լինելու փաստը:

Այսպիսով, երբ պատմության էջերը մեզ ԲԱՐՁԱԽԵՂԴ անելու մասին վստահարժան փաստեր են ներկայացնում, ակամայից ուզում ես կասկածանքով ընդունել ռուսերեն տՏՊցՔՍՈ (բարձ) բառի՝ փքված լինելու «վՈՊցՑՏպ» կամ ականջի տակ դնելու «տՏՊՍսՈՊօՉՈպՎօռ կԿԺ ձղԿ» իմաստներով բացատրությունների մասին գոյություն ունեցող ամենատարածված վարկածներն, ու փորձում այն կապել տՏԺձՄԼՁՆ (խեղդել) բառի հետ:

Վերջապես, հայերեն «բարձ»-ի օգնությամբ  էլ հնարավոր է ճշգրտել պարսկերեն (balesh)      բառի «ծագումնաբանությունը»: Ախր, որոշ իրանցի ստուգաբանների թվացել է, որ  այդ անկողնային պարագան թռչնափետրով (bal) պատրաստված լինելու պատճառով է balesh անվանումն ստացել: Մինչդեռ, հայերեն «բարձ» եւ  «բարձրանալ» բառերի ազգակցական կապը նկատել է տալիս, որ  balesh-ի հետեւում  պարսկերեն  balidan՝ «բարձրանալ» բայի «ականջներն են երեւում»:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կերպարանափոխության մեծ վարպետը

Հաջորդ գրառումը

Ցուցահանդես  Գյումրիում

Համանման Հոդվածներ

16 մայիսի, 2025

PSYCHO

16/05/2025
16 մայիսի, 2025

«Հայոց ցեղասպանությունից Արցախյան պատերազմ՝ պատմական շարունակականությունը ցնցող է»

16/05/2025
16 մայիսի, 2025

Նոր ռազմավարությո՞ւն, նոր հեռանկարնե՞ր, նոր մարտնչող մտորումնե՞ր, թե՞ պատերազմների վերջ

16/05/2025
16 մայիսի, 2025

«Եթե Գոլանին շարունակի այս ճանապարհով, Սիրիայում փոքրամասնությունների ապագան մռայլ է լինելու»

16/05/2025
Հաջորդ գրառումը

Ցուցահանդես  Գյումրիում

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման վրա. Ռուբիո

21/05/2025

ԱՄՆ-ի հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման վրա. Սենատում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո...

ԿարդալDetails

Գազային սովն է սպառնում, Իսրայելն անդրդվելի է, ՄԱԿ-ը չի կարողանում օգնություն հասցնել անկլավ

21/05/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, ԵՄ դեսպանների հետ

21/05/2025

Այս ամենն արվում է քաղաքական ակտիվ դեմքերին քաղաքական կամ ներքաղաքական պրոցեսներից դուրս թողելու համար. Աբրահամյան

21/05/2025

Ուկրաինական 4 անօդաչուներ հարձակվել են Մոսկվայի վրա

21/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական