Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

22/07/2022
- 22 Հուլիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլի թիվ

Միտքն ավելի պատկերավոր արտահայտելու եւ խոսքի իմաստը սաստկացնելու համար երբեմն օգտագործում ենք այնպիսի արտահայտություններ, որոնք թեեւ չափազանցված են, բայց ունկնդրին ստիպում են ավելի խորանալ արտասանված խոսքի իմաստի մեջ: Հայկական դարձվածքաբանության մեջ ռուսաց ցար Նիկոլայ առաջինի՝ 1837 թվականին Հայաստան այցելության առիթով ժողովրդական լայն տարածում գտած «ՆԻԿՈԼԻ ԹԻՎ» արտահայտությունը «թավշյա հեղափոխությունից» հետո կարծես նոր իմաստ է ձեռք բերում: Եվ բնականաբար տարիներ անց «ՆԻԿՈԼԻ ԹԻՎ» արտահայտությունն անխուսափելիորեն օգտագործվելու է երկու տարբեր իմաստներով: Սակայն քանի դեռ մեր ժամանակներում չունենք ՆՈՅ անվամբ առաջնորդ, անսասան է մնում հիպերբոլիկ իմաստով ներբեռնված «ՆԻԿՈԼԻ ԹԻՎ» դարձվածքին զուգահեռաբար օգտագործվող «ՆՈՅԻ ԹԻՎ» արտահայտությունը, թեեւ վաղեմության առումով վերջինս զգալիորեն զիջում է առաջինին:

Իսկ իրանցի թարգմանիչն ինչպե՞ս պետք է թարգմանի ՆԻԿՈԼԻ ԹԻՎ արտահայտությունը: Չէ՞ որ ռուսաց ցարը, իր դարակազմիկ այցելությունը դեպի Պարսկաստան չիրականացնելով, իրանցիներին զրկել է այդ թեւավոր արտահայտությունից: Եվ իրանցիները, բնականաբար ձեռքները ծալած չեն նստել, ու բացը լրացրել են ahd-e bugh՝ «ՇԵՓՈՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ»  արտահայտության միջոցով:  (Չշփոթել 88-ի շարժումն ազդարարած ՇԵՓՈՐԻ հետ): Իսկ որտե՞ղ է պետք  փնտրել այդ արտահայտության ակունքը:

Հին ժամանակներում, երբ Պարսկաստանում դեռեւս չկային զանգվածային հաղորդակցական միջոցներ, ինչպիսիք են՝ հեռախոսը, ռադիոընդունիչը կամ հեռագիրը, տարբեր թաղամասերում հանրությանը հետաքրքրող տեղեկատվթյունը, օրինակ՝ ջրաղացների ու բաղնիքների աշխատանքի սկիզբն ազդարարելու համար օգտագործում էին շեփորը: Այսպիսով, վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձության մոտավոր, մի քիչ էլ չափազանցված ժամանակահատվածը բնութագրելու համար, այսօր Իրանում օգտագործվում է  ahd-e bugh՝ «ՇԵՓՈՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆ» արտահայտությունը, որը միանգամայն համարժեք է «ՆԻԿՈԼԻ ԹԻՎ» արտահայտությանը: (Ո՞վ գիտի, միգուցե ռուսաց ցար Նիկոլայ առաջինի այցը Հայաստան նույնպես ազդարարվել է Շեփորի միջոցով):

Իսկ ավելի վաղ տեղի ունեցած դեպքերի ժամանակահատվածը հեգնաբար ցույց տալու համար Իրանում օգտագործվում է ahd-e Deghianus արտահայտությունը, որը կարող է փոխարինել ՆՈՅԻ ԹԻՎ արտահայտությանը: Նշենք, որ Իրանում Հռոմի Դեկիոս Տրայանոս կայսրին (Գայոս Մեսիոս Քվինտոս Դեկիոս) պարսկերենով  ԴԵՂԻԱՆՈՒՍ են անվանում, ում ապրած տարիները (պաշտոնավարել է մթ. 249-251 թ.թ), իրանցիների պատկերացմամբ, պատկանում են անհիշելի ժամանակներին:

Բայց Իրանի Թավրիզ քաղաքում մոտեցումն այլ է: Վաղ անցյալում տեղի ունեցած դեպքերի մոտավոր ժամանակաշրջանը բնութագրելիս թուրքերենով օգտագործվում է   min uchyuz ghadim  «հազար երեք հարյուր հեռավոր անցյալ» կամ  min uchyuz chokhdan «հազար երեք հարյուր վաղուց» արտահայտությունները:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արեւային ջրատաքացուցիչներ Արցախում

Հաջորդ գրառումը

«ՔՊ-ն վաղուց է հրաժարվել իր նախընտրական ծրագրից, որտեղ նշված էր՝ Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում»

Համանման Հոդվածներ

6 հունիսի, 2025

«Գազայում վիճակն ավելի վատ է, քան դժոխքը Երկրի վրա»

06/06/2025
6 հունիսի, 2025

Կանգ առե՛ք

06/06/2025
Բեռնի համաժողովում Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ելույթի պահին իր հայացքն ուղղում է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ Ռիտա Ֆամոսին: Լուսանկարը՝ ref.ch կայքի, հեղինակ՝ Ivars Kupcis WCC
6 հունիսի, 2025

Բեռնի համաժողովի նպատակը՝ հայացք ԼՂ  հակամարտությանը, այն չպետք է վերանա հանրային գիտակցությունից

06/06/2025
6 հունիսի, 2025

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով

06/06/2025
Հաջորդ գրառումը

«ՔՊ-ն վաղուց է հրաժարվել իր նախընտրական ծրագրից, որտեղ նշված էր՝ Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. Իշխող լակոտոկրատիայի ռեսուրսը ատելությունն է։ Հանրության մեջ փոխադարձ ատելություն ու քին տարածելով, նրանք եկան իշխանության։...

ԿարդալDetails

Հայ Եկեղեցու ներկայիս կացությունը հարկ է քննարկել նաև առաջիկա սահմանադրական փոփոխությունների համատեքստում․ Գևորգ Դանիելյան

09/06/2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Արաբական Միացյալ Էմիրություններ

09/06/2025

Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ. Տիգրան Աբրահամյան

09/06/2025

Տեսանյութ. Հենց ոստիկանության հրապարակած տեսանյութից ակնհայտ է, որ խառնաշփոթ են ստեղծել հենց Նիկոլի շարասյան համար

08/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական