Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
03/10/2025
- 3 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
4
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայեցակարգային  մոտեցում

Մեր իրողությունները նոր հայեցակարգի պահանջներին հարմարեցնելու համար պետք է անուններից սկսել, ավելի շուտ՝ «վտանգավոր» անուններից։

Վրեժ անունը, օրինակ, վտանգավոր անունների շարքից է։ Դրանից մի տեսակ ռեւանշիզմի հոտ է գալիս։ Պետք է դրա փոխարեն ավելի խաղաղասիրական անուն ընտրել։ Վարուժ անունը միանգամայն կարող է Վրեժին փոխարինող տարբերակ համարվել, որովհետեւ դրանից խաղաղասիրության հոտ է գալիս։ Հաստատ գիտեք, որ արու թռչունին վարուժան են ասում, եւ գիտեք, որ ագռավից ու բայղուշից բացի բոլոր թռչունները խաղաղասիրության խորհրդանիշներ են։

Մարտիկն ու Ռազմիկն էլ չեն տեղավորվում իրական Հայաստանի հայեցակարգի մեջ։ Այդ երկու անուններին փոխարինող բազմաթիվ անուններ կարող եմ առաջարկել։ Օրինակ՝ Մարտիկի փոխարեն՝ Մարզիկ, իսկ Ռազմիկի փոխարեն՝ Վռազիկ։ Դրանց փաղաքշական տարբերակներն էլ՝ Մռզո եւ Վռզո։   

Հերոս անունն էլ իր մեջ բռնության տարրեր է պարունակում։ Շառից, փորձանքից հեռու մնալու համար եկեք դրա փոխարեն Հարոս անունը շրջանառության մեջ դնենք, որը նշանակում է «մշակված, բայց մեկ տարի չցանած հող»։ Դրա փաղաքշական դիմելաձեւի համար կարող եմ Հարո տարբերակն առաջարկել։

Շատ կցանկանայի իմանալ՝ ո՞րն է եղել Շանթ անվան ընտրության շարժառիթը, եւ կա՞ արդյոք մեկ այլ ժողովուրդ, որ իր զավակին բնության տարերքի՝ մթնոլորտային էլեկտրալիցքաթափման անունով կոչի։ Չէ՞ որ այդ անունն էլ կարող է ոմանց շանթահարել ու հետաձգել խաղաղության համաձայնագրի ստորագրման պահը։ Շանթին փոխարինող ամենահարմար տարբերակը, իմ կարծիքով, կարող է շանթահարելու վտանգը չեզոքացնող Շանթարգել անունը լինել։ Բայց դրա համար փաղաքշական տարբերակ չունեմ առաջարկելու։

Սեւ ցուցակի մեջ հայտնվելու ճակատագրին կարող են արժանանալ նաեւ Մարտիրոս անունը կրող հայորդիները, որոնք որոշ մարդկանց պատկերացմամբ՝ «հայրենասիրության վտանգավոր գաղափարից» ելնելով կարող են ծայրահեղ քայլերի դիմել։ Եկեք դրա փոխարեն շրջանառենք «պարտ» արմատից կազմված Պարտիրոս տարբերակը՝ նրան վերապահելով Պրտո փաղաքշականը։

Տարոն եւ Խորեն անուններն էլ իրական Հայաստանի հետ կապ չունեցող տեղանուններից են կազմված։ Երկուսն էլ Արեւմտյան Հայաստանից են. առաջինը գտնվում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի կազմում, երկրորդը՝ Բիթլիսի Մշո գավառում։

Այդ շարքից է նաեւ Մեսրոպ անունը, քանի որ նրա անվանակոչության աղբյուրը ծնունդով տարոնացի Մաշտոցն է՝ դարձյալ Արեւմտյան Հայաստանից, ժամանակակից լեզվով ասած՝ Թուրքիայից։ Այդ տեսակետից ըմբռնումով է պետք մոտենալ առաջին դասարանի այբբենարանում Մեսրոպ Մաշտոցի պատկերի եւ նրա մասին պատմող նյութի՝ մեքենայական ընթերցվող օպտիկական պիտակի՝ QR-կոդի տակ թաքցնելու մասին ընդունված որոշման նկատմամբ։

Բայց, ի սեր Աստծո, եկեք Արարատին չդիպչենք, քանի որ դիպչել դրան կնշանակի շոշափել մեր արտաքին քաղաքականության ելման կետերն ու հարացույցերը։

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՏԱՇԵՍ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ   

Հաջորդ գրառումը

«Կարպիսն ինձ օժտել է աշխարհին սիրով նայելու հայացքով»

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

«Կարպիսն ինձ օժտել է աշխարհին սիրով նայելու հայացքով»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025

Ֆիլմը հիմնված է մոլդովական հեքիաթի վրա։ ՎԳԻԿ-ի արխիվների թվայնացման ընթացքում հայտնաբերվել է համաշխարհային կինոյի դասական Սերգեյ Փարաջանովի «Անդրիեշ» թեզիսային ֆիլմը,...

ԿարդալDetails

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

02/10/2025

Սոթքից սահմանն անցած ադրբեջանական ոչխարները վերադարձվել են Ադրբեջանին

02/10/2025

Մերժում ենք գործող կառավարիչների միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը. «Պատիվ ունեմ»

02/10/2025

Վրաց-թուրքական սահմանային մաքսակետում հայտնաբերվել են մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և այլ կեղծ փաստաթղթեր. Դանիելյան

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական