Կիրակի, Հունվարի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
27/06/2025
- 27 հունիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
16
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիժնի Տապռի կապը մեր իրականության հետ

Երբ մարդիկ սրամտում են, զարմացած հայացքով նրանց մի՛ նայեք. անպայման արձագանքեք: Կա՛մ ծիծաղեք, կա՛մ էլ՝ ծիծաղելով ասեք՝ «Էս ի՞նչ հիմարություն ես դուրս տալիս», կամ էլ՝ «Գնա, ես քո հավեսը չունեմ»: Չէ՞ որ սրամտելն ու դրա հետեւանքով ծիծաղելն առանձնապես բնորոշ է միայն մարդուն՝ արարչագործության պսակին:

Երբ ինչ-որ մեկը կատակելու եւ ձեր տրամադրությունը բարձրացնելու նպատակով ասում է՝ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի», մի՛ փորձեք աշխարհագրական քարտեզների վրա այդ գեղի տեղանքը գտնել:

Դուք ճիշտ եք՝ փնտրելու հետեւանքը գտնելն է: Բայց սա այդ դեպքը չէ: Փորձեք այդ սրամտությունից զվարճանալ, դրական լիցքեր կուտակել եւ փառք տալ Աստծուն, որ արարչագործության թագն ու պսակն եք եւ, ի տարբերություն բնության մյուս արարածների, կարողանում եք սրամիտ խոսքի իմաստը հասկանալ:

Բայց եթե համառորեն ուզում եք ինչ-որ բան գտնել, ապա փորձեք գտնել այդ արտահայտության հայկական համարժեքը:

Եվ եթե դուք ռուսական տեղանուններով հագեցած այդ արտահայտության փոխարեն գտել եք՝ «Սա ձեզ համար բոյախանի կարասը չի» դարձվածքը, իմացեք, որ ճիշտ ուղու վրա եք:

ԲՈՅԱԽԱՆԵՆ թուրքերեն բառ է՝ «ներկատուն» իմաստով: Իսկ ԲՈՅԱԽԱՆԻ ԿԱՐԱՍԸ այն անոթն է, որի մեջ ով որքան ներկելու շոր ունի, բերում, խցկում է:

Բայց այդ ռուսական գեղի անունն ի՞նչ կապ ունի թուրքական ծագումով բոյախանի հետ: Կապն անմիջական է.

Համաձայն ռուսական մի հեքիաթի՝ Կալուգայի Նիժնի Տապռի գեղում գինու մի հսկա կարաս կար, որից գեղցիներն իրենց ուզածի չափ գինի էին վերցնում: Գինին խմելուց հետո էլ ՀԱՄԸ ՄՆՈՒՄ ԷՐ ԲԵՐԱՆՆԵՐԸ:

Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայկական «Եվ այսպես ձայնարկեց քամին» ֆիլմը կցուցադրվի Կառլովի Վարիի կինոփառատոնում

Հաջորդ գրառումը

Յստակեցման յայտարարութիւն

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

Յստակեցման յայտարարութիւն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական