Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

Գրիգոր Առաքելյան
23/05/2025
- 23 մայիսի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ
4
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բացահայտում

Պատկերացրու, որ մեկ այլ քաղաքակրթությունից կամ մոլորակից ես եկել մեզ մոտ ու մի տարօրինակ առարկա ես նկատել: Չգիտեմ՝ ձեր մոլորակում նման դեպքերում ինչպե՞ս կվարվեին, բայց մեզ մոտ, օրինակ, հետաքրքրասեր հայը կվերցներ հեռախոսը, կնկարեր այդ առարկան, հետո էլ Google որոնողական համակարգի օգնությամբ կփորձեր պարզել, թե  ի՞նչ է սա:

Երեւակայիր, որ հենց այդպես էլ վարվում ես դու, ու հրաշագործ սարքիդ ու քո մոլորակի պահանջներին վայել որոնողական համակարգի օգնությամբ պարզում, որ այդ տարօրինակ «գտածոն» գլխարկ է, իսկ դրա հայտնաբերման վայրը՝ հնագույն մշակույթի օրրան Հայաստանը:
Հետո՝ գլխարկի մասին ավելի մանրամասն պատկերացում կազմելու համար կրկին դիմում ես որոնողական համակարգի օգնությանը եւ պարզում, որ այն նախատեսված է մարդու գլուխը ցրտից կամ շոգից պաշտպանելու համար:

Եթե մի փոքր էլ խորանաս, կպարզես, որ Հայաստանի տարբեր ազգագրական շրջաններում հայերը գործածել են գլխարկի տարբեր տեսակներ: Օրինակ՝ Վասպուրականում, Տուրուբերանում, Փոքր Հայքում եւ Կիլիկիայում հայ տղամարդիկ կրել են ՔՈԼՈԶ կոչվող թաղիքե գլխարկներ, իսկ Աղձնիքում՝ բամբակե կտորից պատրաստված ԳԴԱԿՆԵՐ: Սյունիքում, Արցախում եւ Գեղարքունիքում տարածված են եղել գառան մորթուց պատրաստված գլխարկները, իսկ զինվորականները կրել են մետաղյա սաղավարտներ՝ սառը զենքի հարվածներից  պաշտպանվելու համար:

Հայաստանից դեպի հյուսիս, արջերի հետ բարեկամական դաշինք կնքած  ռուսների մոտ, գլխարկը  ասոցացվում է տատիկին կարկանդակ հասցնող բարի աղջնակին հոշոտած ու հրապուրիչ հանդերձանքով  իր հերթական  զոհին  ներկայացող  գայլի տեսքով:

Հայաստանին սահմանակից Վրաստանում գլխարկների մեջ ամենաբրենդայինը համարվում է Դարչոյի գլխարկը, որը փոքրիկ օդանավերի վայրէջքի համար նախատեսված աերոդրոմ է հիշեցնում:

Թուրքիայում, յաթաղանից բացի, այցեքարտի համարում ունի թաղիքից պատրաստված կարմիր ֆեսը՝ վերեւում կախ ընկած ծոպիկով:

Հարեւան Իրանն էլ, ազգային փոքրամասնությունների ու էթնիկ խմբերի բազմազանության շնորհիվ, տարածաշրջանի   գլխարկների  ամենագունեղ ներկապնակն է համարվում:

Եթե հետաքրքրասիրությունը քեզ շատ խեղդի, նաեւ կպարզես, որ հինգհազարամյա քաղաքակրթության դրոշմակիր երկրի կողքին գոյություն ունի Կոկա-Կոլային հասակակից կամ վաղամեռիկ Հռոմի Պապի տարիքից մի քիչ ավել  պատմություն ունեցող մի երկիր, որտեղ տղամարդիկ ոչ թե ցրտից կամ շոգից պատսպարվելու, այլ լոպպազանալու համար են գլխին մի տարօրինակ առարկա դնում, որը կոչվում է հովարավոր, կամ պարզապես՝ «կիլդիմի» գլխարկ:
Հարգելի այլմոլորակային, միայն մի՛ փորձիր որոնողական համակարգով պարզել, թե ի՞նչ է Կոկա-Կոլան կամ ո՞վ է Հռոմի Պապը: Շատ կխճճվես:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

2025 թ. առաջին եռամսյակում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով. Վահե Դավթյան

Հաջորդ գրառումը

ՔԿ շենքից ավելի քան 590 հազար դոլար հափշտակելու գործով արդեն ձերբակալված կա

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

ՔԿ շենքից ավելի քան 590 հազար դոլար հափշտակելու գործով արդեն ձերբակալված կա

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարերար Սամվել Կարապետյանի շուրջ Նիկոլ Փաշինյանի ուղիղ և անթաքույց պատվերով ծավալվող քաղաքական իրադարձությունները...

ԿարդալDetails

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025

ՄԻՊ ներկայացուցիչները ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել են Սամվել Կարապետյանին

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական