Շաբաթ, Հոկտեմբերի 25, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իմաստաբանական բառարան

27/05/2022
- 27 Մայիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գաղտնալսում

Չեմ ուզում խոսել այս օրերին լայնորեն տարածում գտած մերժելի ԳԱՂՏՆԱԼՍՈՒՄ  երեւույթի մասին, ու չեմ ցանկանում գնահատական տալ մարդկանց վարկաբեկելու համար օգտագործվող այս հոռի արարքին: Ո՞վ չգիտի, որ ԳԱՂՏՆԱԼՍԵԼ նշանակում է «մարդկանց կամքին հակառակ ունկնդրել հեռախոսային եւ այլ խոսակցությունները»: Իմ նպատակն է ընդամենը խորանալ «ԳՈՂԵԳՈՂ՝ գողավարի լսել» իմաստն արտահայտող ԳԱՂՏՆԱԼՍԵԼ բառի իմաստաբանության  մեջ:

Վկայակոչելով մեր ստուգաբանական ու արմատական բառարանները, կարող եմ հաստատել ԳԱՂՏՆԻ, ԳՈՂ, ԳԱՂՏՈՒԿ «թաքուն, գաղտագողի» բառերի ծագման ընդհանրությունը: Ուրեմն, կարելի է նաեւ «ԳԱՂՏՆԱԼՍԵԼ» բայի փոխարեն օգտագործել «ԼՍԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ» ձեւը, այնպես, ինչպես իրանցիներն են այդ երեւույթն անվանում    esteragh-e sam  ,  օգտագործելով   «գողանալ» նշանակությամբ արաբերենից փոխառյալ  istiraq  բառը:

Բայց, իրանցիների մոտ ընդունված է գաղտնալսման յուրահատուկ ձեւ, որը կոչվում է falgush: Այն Իրանում տարածված է նովրուզին՝ ամանորին նախորդող վերջին չորեքշաբթի օրերին, երբ երիտասարդներն աննկատ կանգնում են փողոցներում ու գաղտնաբար լսում պատահական անցորդների խոսակցությունները եւ, մեկնաբանելով  լսածը, փորձում ԳՈՒՇակություններ անել: Բայց իրանցիների գաղտնալսումը միանգամայն այլ ոլորտից  է:

Մի հետաքրքրական փաստ եւս: Ուշագրավն այն է, որ պարսեկերն     dozdidan  «գողանալ» բայը նույնպես ունի երկրորդ՝ «թաքցնել, գաղել» իմաստը: Հիշենք, թեկուզ,  իրանցի երիտասարդ թատերագիր Մեհդի Սալեհյարի՝ «Սուլոցի ձայնը լսելիս, գլուխդ գողացիր» պիեսը, որտեղ «ԳԼՈՒԽԴ  ԳՈՂԱՑԻՐ» բառակապակցությունը   թարգմանվում  է  «ԳԼՈՒԽԴ ԹԱՔՑՐՈՒ»:

Նաեւ հիշենք տարիներ առաջ ամերիկյան զորամիավորումների՝  Իրաքից դուրս բերելու առիթով Բաղդադ  այցելած ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի եւ Իրաքի վարչապետ Նուրի Մալեքիի համատեղ մամուլի ասուլիսը, եւ իրաքցի երիտասարդ լրագրողի՝ Բուշի ուղղությամբ նետած կոշիկի տխուր պատմությունը, որի կապակցությամբ  Թեհրանում լույս տեսնող «IRANIAN DIPLOMACY» պարբերականն իր հրապարակման համար ընտրել էր «ԲՈՒ՛Շ,  ԳԼՈՒԽԴ  ԳՈՂԱՑԻՐ (թաքցրու)» երկիմաստ վերնագիրը:

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երբ անտեսվում է ցորենհացը

Հաջորդ գրառումը

Մրցանակներ՝ լավագույններին

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

Մրցանակներ՝ լավագույններին

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ-ն հայտարարություն է տարածել։ Այն ներկայացնում ենք ստորև. Երեկ համացանցում տարածվել են որոշ եկեղեցականներին վերաբերող ընտանեկան, անձնական...

ԿարդալDetails

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025

ՄԻՊ-ը պետական մարմիններից պահանջում է պատշաճ քննության ենթարկել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը

25/10/2025

Գաղտնալսումների «ժողովրդավարություն»․ երբ պետությունը վերածվում է կոմպրոմատի գործարանի. Սուրեն Սուրենյանց

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական