2023թ. նոյեմբերի 10-ին Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երեւանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Իմ հայրենիքը Հայաստանն է» հայրենասիրական միջոցառումը: Հավաքվել էին աշակերտներ, ծնողներ, աշխատակիցներ, մասնաճյուղի տնօրենությունը:
Միջոցառման պատվավոր հյուրն էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության լիցենզավորման գործակալության մոնիտորինգի եւ վերլուծության բաժնի պետ Ա. Բարսեղյանը:
Միջոցառմանը ուսանողները երգեցին երգեր, կարդացին բանաստեղծություններ հայ հերոսների արիության, բարոյականության, հավատարմության, պարտքի զգացման եւ հայրենիքի հանդեպ սիրո մասին, հիշեցին հայոց պատմության հերոսական էջերը:
Վերջում ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Թ. Վարդանյանը, որ շնորհակալություն հայտնեց ուսանողներին փայլուն ելույթների համար՝ նշելով, որ միայն սովորելով հայրենիքի գաղափարը, ապրելով նրա հանդեպ սիրո զգացում, ուսանողը ձգտում է նմանվել իր երկրի հերոսներին:
Ա. Բարսեղյանը, շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպման համար՝ նշելով, որ ուրախ է լինել մի ուսումնական հաստատությունում, որտեղ խորապես ուսումնասիրված է հայոց լեզուն, մշակույթը, մշակվում է հայրենա-սիրական ոգին:
Նման միջոցառումները նպատակ ունեն ուսանողներին ծանոթացնել մեր ժողովրդի պատմության հերոսական էջերին, պահպանել հիշողությունը եւ սովորել պատմական ճշմարտությունը:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ