Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի ՀՈՒՇ. ՍՅՈՒԶԻ ՍԱՀԱԿՅԱՆ

Արծվի Բախչինյան
06/09/2024
- 6 Սեպտեմբերի, 2024, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
469
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սյուզի Սահակյանին՝ արտասովոր գեղեցկությամբ, հմայքով եւ անսահման դրականությամբ օժտված այդ տիկնոջը շատերն էին ճանաչում Հայաստանում եւ Սփյուռքում: Նա հատկապես սիրված էր արվեստագետների, արվեստասերների եւ Երեւանում ապրող արտասահմանցիների շրջանում: Սյուզին առատաձեռն հոգի էր, որն իր ժպիտը, սերը եւ դրական էներգիան առատորեն բաշխում էր բոլորին: Լինելով բազմամշակութային անձնավորություն՝ կրթված մասնավորապես իրանական, շվեյցարական, ֆրանսիական, ամերիկյան եւ իսպանական մշակույթներով, ավելի քան 20 տարի նա իր տունը համարում էր Հայաստանը: Երեւանն իր սրտի քաղաքն էր, չնայած զավակներն ապրում էին արտասահմանում: «Ապրում եմ Երեւանում, բայց կարոտում եմ Երեւանը»,- հաճախ ասում էր նա: Այն հարցին, թե՝ մշտակա՞ն է բնակվում Հայաստանում, նա պատասխանում էր «LOրեալ Պարի» օծանելիքի գովազդի խոսքերով. «Այո՛, որովհետեւ ես արժանի եմ դրան»: Հայաստանում ամենուր մշտապես գեղեցկություն էր տեսնում ՝ փողոցային շներից ու ծաղկած թփերից մինչեւ անցորդների տեսքը: Բարձրաձայն գնահատում էր փողոց մաքրողների աշխատանքը, իսկ ծխախոտի մնացուկը գցողին վերցնել էր տալիս այն՝ խրատելով, որ Երեւանը բոլորիս տունն է… Ժամանակակից արվեստի ոլորտում իր աշխատանքային փորձով եւ աշխարհի լավագույն թանգարանները, պատկերասրահները, համերգասրահներն ու թատրոնները կատարած իր այցելություններով՝ նա Հայաստանի մայրաքաղաքի գրեթե բոլոր մշակութային իրադարձությունների մշտական այցելուն եւ գնահատողն էր:

Ինձ բախտ վիճակվեց 21 տարի լինել Սյուզի Սահակյանի երեւանյան մտերիմ ընկերներից: Նա իմ երբեւէ հանդիպած ամենավառ անհատներից էր, որն ինձ ավելի քան հաճախ ուղեկցում էր մշակութային անհամար միջոցառումներ եւ Հայաստանի տարածքում տարբեր էքսկուրսիաներ գնալիս: «Սյո՛ւզի, գալիս ե՞ս գնանք…»,- հացրնում էի, եւ նա անմիջապես համաձայնում էր՝ հաճախ չլսելով, թե ուր ենք գնում: «Ես քեզ հետ պատրաստ եմ գնալ թեկուզ ջեհեննեմը»,- կատակում էր նա իր պարսկահայ անուշ առոգանությամբ: Նրա արտաքինը միշտ տպավորիչ էր. անգամ 70-ից հետո նա նրբագեղ ու գեղեցիկ տեսք ուներ, հագնված անբասիր ճաշակով, ժպիտը՝ միշտ դեմքին: Երբեմն անծանոթ մարդիկ մոտենում էին նրան եւ դրվատում էին տեսքը: «Քո գլամուրնի տատիկը»,- նրա մասին կատակով ասում էր ընկերուհիներիցս մեկը: Իմ ընկերները դառնում էին նրա ընկերները, իսկ իր ընկերներին նա ինձ միշտ ներկայացնում էր որպես «իմ մշակույթի նախարարը»: Իսկ 2011-ին Վենետիկի հայագիտական ամառային խտացյալ դասընթացում իմ ընթացորդը լինելուց հետո նա սկսեց ինձ անվանել նաեւ «իմ հայերենի ուսուցիչը»: Տիրապետելով ֆրանսերենին (որը նրա համար մայրենի լեզու էր), անգլերենին, պարսկերենին, իսպաներենին, որոշ չափով՝ նաեւ ռուսերենին, նա իր ողջ կյանքում կատարելագործում էր հայերենը՝ հպարտորեն հայտարարելով իր առաջադիմության մասին:

Վերջին տարիներին Սյուզին քայլելու հետ խնդիրներ ուներ, բայց շարունակում էր հաճախել պիլատեսի դասընթացների եւ մշակութային միջոցառումների՝ իր զարդանախշված ձեռնափայտով, հաճախ՝ իմ թեւին հենված («Ես երբեք չեմ հրաժարվում որեւէ սիրալիր ձեռքից»,- ասում էր նա ֆրանսերեն): Սյունիքում իր ձեռնափայտով նա մեր ճամփորդական խմբի հետ նույնիսկ բարձրացավ Դավիթ Բեկի ամրոցը: Շարունակում էր ամեն օր դաշնամուրով զբաղվել, կարդալ տարբեր լեզուներով գրքեր եւ միշտ մնալ լի կյանքով, հումորով, ուրախությամբ եւ լավատեսությամբ՝ շրջապատված ընկերներով եւ ընտանիքի անդամներով: Չնայած առողջության վատթարացմանը՝ նա երբեք չբողոքեց եւ միշտ ամուր պահեց իր ոգին: «Ես հիանալի կյանք եմ ապրել ու այս աշխարհից հեռանալու մասին մտածում եմ որպես մի հետաքրքիր ճանապարհորդության»,- ասաց նա մի անգամ:

Մեր գեղեցկուհի, հոգատար եւ մեծահոգի Սյուզի Սահակյանն իր այդ ճանապարհորդությունը կատարեց օգոստոսի 29-ին, Ժնեւում, 74 տարեկան հասակում…

Երեւանը կորցրեց իր ամենավառ գույներից մեկին…

«Նա իմ կյանքի ոգեշնչումներից մեկն էր, թե ինչպես է պետք ապրել եւ սիրել»,- նրա մասին գրեց մի ընկերուհի, եւ մեզանից շատերը համամիտ են այդ մտքին:

Հիշատակի այս խոսքի յուրաքանչյուր բառը գրվեց արցունքներով, մեծ սիրով եւ ջերմությամբ այն արտակարգ մարդու հանդեպ, որի անունն էր Սյուզի Սահակյան… Նրա «մշակույթի նախարարը» եւ իրեն բոլոր սիրողներն այսուհետ վառ կպահեն իր հիշատակը՝ մշտապես հիշելով մարդասիրության եւ կենսասիրության նրա դասերը…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Երգող Արցախի» ձայնը

Հաջորդ գրառումը

Լեւոն Լաճիկյանի «Պոլիսը՝ Հին եւ Նոր»

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

«Ընկած առյուծին հրմշտել ամեն մեկը կարող է»

13/06/2025
Հաջորդ գրառումը

Լեւոն Լաճիկյանի «Պոլիսը՝ Հին եւ Նոր»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը փորձում է նվաստացնել Սամվել Կարապետյանին, սա զուտ քաղաքական հետապնդում է. Ժաննա Ալեքսանյան

18/06/2025

Նիկոլ Փաշինյանը փորձում է նվաստացնել ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանին՝ նրան մեղադրանք առաջադրելով իբրև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Փաշինյանի ոչ...

ԿարդալDetails

Պատմական արդարությունը պահանջում է ապահովել ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ Հայաստանի տարածք. Ալիև

18/06/2025

Պատմությանը արժանի ապագան չի սկսվում Անկարայում. Վարդան Օսկանյան

18/06/2025

Սամվել Կարապետյանի դուստրը հայտարարությամբ է հանդես եկել

18/06/2025

Դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել Հայաստանի սկզբունքային և անվախ որդիներին, Սամվել Կարապետյան

18/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական