Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

Գեղամ Մկրտչյան
27/03/2026
- 27 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
73
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՄՆ-ն եւ Իսրայելը Իրանի դեմ երեք ճակատով գործողություն են նախապատրաստում՝ քուրդ եւ սիրիացի գրոհայինների, աֆղան թալիբների եւ ադրբեջանական բանակի ներգրավմամբ: «ԵԱդեյլի» կայքի ռուսերեն բաժնի  մատուցմամբ,  թուրքական GZT հեռուստաալիքի եթերում այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջիհաթ Յայջին:

Փորձագետի խոսքով, Իրանի զորային ներուժը, ներառյալ պահեստազորայինները,  հաշվվում է 1.2-ից 1.5 միլիոն մարդ: Իրանը հսկայական երկիր է: Եվ ամերիկյան դեսանտային նավերի վրա 5000 ծովային հետեւակ ունենալովով Իրան ներխուժելու մասին խոսելը խելահեղություն է, կարծում է նա:

«Դա անհնար է անել նույնիսկ 1.5 միլիոն զինվորով: Եթե ամերիկացիները որոշեն ներխուժել, նրանք ստիպված կլինեն գործողությունն իրականացնել ոչ միայն  սեփական ուժերով: Ամերիկյան նավերը ներկայումս գտնվում են Հորմուզի նեղուցից դուրս: Նրանք իրենց ռազմական հզորությունն ավելացնելու փուլում են: Եվ ցամաքային գործողություն սկսելու համար նրանք պետք է անցնեն Հորմուզի նեղուցով: Բայց դա ներկայումս անհնար է, քանի որ չափազանց վտանգավոր է: Այդ պատճառով էլ այժմ քննարկվում է Խարկ կղզում ցամաքային գործողություն իրականացնելու հարցը: Այն գտնվում է Իրանի ափից 24 մղոն եւ Քուվեյթի ու Սաուդյան Արաբիայի ափերից 100-150 մղոն հեռավորության վրա»,- ասում է ծովակալը:

 Նա հիշեցրել է, որ կղզում գտնվում են իրանական նավթավերամշակման գործարանները, ուր գազն ու նավթը մատակարարվում են խողովակաշարերով: Կան մեծ նավերի համար նախատեսված նավամատույցներ: Ջրի խորությունը հարմար է մեծ լցանավերի համար, որոնք բեռնվում են այստեղ եւ Պարսից ծոցից մեկնում Հորմուզի նեղուցով:

«Ամերիկացիներին այս կղզում հարկ կլինի իրականացնել ռազմածովային կամ ցամաքային գործողություն: Կամ օդային: Ինչո՞ւ պետք է Միացյալ Նահանգները դա անի: Որովհետեւ Իրանի նավթի 90%-ն արտահանվում է այստեղից: Եթե նրանք ցանկանան տնտեսական հարված հասցնել եւ ճգնաժամ ստեղծել Իրանում,  դադարեցնել նրա եկամուտների մուտքը, դա կանեն: Խարկը Իրանի տնտեսական սիրտն է» – ասում է Ջիհաթ Յայջին:

Ընդսմին նա նշում է, որ Խարկ կղզին անընդհատ ենթարկվում է ռմբակոծությունների ու հարձակումների: Անգամ Թրամփն ընդունել է դա, բայց նշելով, որ ԱՄՆ-ն փորձում է չոչնչացնել կղզու նավթի եւ գազի ենթակառուցվածքները: «Նրանք դա անում են, իհարկե, ոչ թե Իրանի շահերից ելնելով: Պատճառն այն է, որ եթե իրանական նավթը դադարի հոսելուց դեպի իր նշանակման վայրեր, աշխարհը կբախվի շատ լուրջ ճգնաժամի: Եվ արձագանքը զգալիորեն կսրվի: Չինաստանը եւ այլ երկրներ այստեղից նավթ ու գազ են գնում: Եվ նրանք կտրուկ կարձագանքեն այս իրավիճակին: Ահա թե ինչու ԱՄՆ-ը չի ռմբակոծում նավթագազային օբյեկտները: Ավելին, նա ակնկալում է շարունակել այդ օբյեկտների շահագործումը: Եթե ռմբակոծի դրանք, հետո վերականգնման համար կպահանջվի առնվազն հինգ տարի: Սա կստեղծի համաշխարհային նավթագազային լուրջ ճգնաժամ: Իրանը նավթի եւ գազի երեք խոշորագույն արտահանողներից մեկն է»,- շարունակում է փորձագետը:

Նրա խոսքով, այժմ Բահրեյնում տեղակայված է ԱՄՆ 5-րդ նավատորմը: Քաթարում է 10 հազար ամերիկացի զինծառայող: ԱՄՆ ցամաքային ուժերը ներկա են նաեւ Բահրեյնում ու Քուվեյթում: Կղզում կարող է խոշոր մարտ սկսվել, որի ընթացքում, կարծում է թուրք ծովակալը, ամերիկյան եւ իսրայելական ուժերը կարող են ջախջախվել:

«Այնուամենայնիվ, Իրանը հստակեցրել է, որ եթե դա տեղի ունենա, կհարվածի Իսրայելի միջուկային օբյեկտին, որտեղ արտադրվում են պլուտոնիումային ռումբեր: Այնտեղից ճառագայթումը կտարածվի ամբողջ տարածաշրջանում, եւ ամբողջ աշխարհը կիմանա, որ Իսրայելն ունի միջուկային զենք: Ավելին, հարվածի կենթարկվեն բոլոր էներգետիկ եւ աղազատիչ օբյեկտները: Պարսից ծոցի երկրներում կանհետանան էլեկտրաէներգիան եւ ջուրը: Իսկ ջուրն ավելի կարեւոր է, քան նավթը: Դրանց վերականգնման համար կպահանջվի հինգ տարի եւ 15 մլրդ դոլար: Արդյո՞ք այնտեղի մարդիկ կկարողանան այդքան երկար ապրել առանց ջրի եւ օդորակիչների: Շքեղության մեջ ապրելուն սովորած մարդիկ կապստամբեն իրենց շեյխերի, էմիրների ու սուլթանների դեմ: Ապստամբությունները կսկսվեն «Դուք մեզ թիրախ եք դարձրել» բացականչություններով »,- շարունակում է Ջիհաթ Յայջին:

Այդպիսով, ըստ նրա, Իրանի հարձակումները կարող են շատ ավելի լայնածավալ փոփոխություններ առաջացնել շատ ավելի մեծ տարածաշրջանում:

Ծուղակ` Ադրբեջանի համար

Սակայն, ասում է փորձագետը, հնարավոր է ցամաքային գործողության իրականացում Իրանի մեկ այլ շրջանում: Ամերիկացիները, հավելել է նա, պատրաստում են բազմաճակատ հարձակում՝ օգտագործելով լրացուցիչ ուժեր: Այդ ուժերում կարող են ներառվել նաեւ Ադրբեջանն ու աֆղանցի թալիբները:

«Մենք զգուշացրել ենք ադրբեջանցիներին: Ասել ենք, որ նրանց տարածքում ընկած հրթիռը սադրանք է: Ամերիկյան սցենարով՝ այդ միջադեպից հետո ադրբեջանական բանակը պետք է ներխուժեր Իրան՝ ինքնապաշտպանության իրավունքի անվան ներքո: Դա լուրջ վնաս կհասցներ ինչպես իրեն՝ Ադրբեջանին, այնպես էլ ամբողջ տարածաշրջանին: Նաեւ լուրջ խնդիրներ կստեղծեր Թուրքիայի համար»,- ասում է ծովակալը: Բացի այդ, ըստ նրա, ԱՄՆ-ը եւ Իսրայելը Իրանի դեմ ցամաքային գործողության համար պատրաստում են Սիրիայի  Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալներին եւ Իրաքի քրդերին:

«Ծրագրվում է Իրան ներխուժում երեք կողմից. արեւմուտքից՝ գրոհայինները, հուսիսից՝ Ադրբեջանը, արեւելքից՝ աֆղանական «Թալիբանը»: Միաժամանակ ամերիկյան դեսանտ կիջեցվի Խարկ կղզում»,- շարունակել է Ջիհաթ Յայջին:

Նա հավելել է, որ այստեղ Թուրքիային ամենից շատ մտահոգում է քրդերի կողմից իր արեւելյան սահմանների հնարավոր գրավումն ու «անկախ Քուրդիստանի» հռչակումը:

«Հաշվի առնելով, որ Արեւմտյան Ադրբեջանը (իրանական նահանգը) բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով, կսկսվի միջէթնիկական պատերազմ: Փախստականները կհեղեղեն Թուրքիան: Այդ պատճառով Ադրբեջանը չպետք է անի այն, ինչին նրան դրդում են ԱՄՆ-ը եւ Իսրայելը: Ադրբեջանը մեր եղբայրն է: Եվ մենք ասում ենք. խնդրում ենք, մի՛ ընկեք ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից ձեզ համար լարված ծուղակի մեջ: Բռնկվող միջէթնիկ պատերազմի շրջանակներում անկախ Քուրդիստան ստեղծելու մղումով համակված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալները կգրավեն Իրանի հյուսիս-արեւմուտքը եւ կներխուժեն Ադրբեջանի հարավը: «Ու Բաքվի համար լուրջ խնդիրներ կծագեն»,- եզրափակել է ծովակալը:

Գ. Մ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պատերազմով վախեցնելը նախընտրական հին, վտանգավոր հնարք է

Հաջորդ գրառումը

Թրամփի TRIPP-ը ոչ միայն երազանք եւ հույս, այլեւ՝ վախ եւ թանկ գին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական