Չորեքշաբթի, Հոկտեմբերի 22, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թեհրանի Հայոց թեմի Պատգամավորական ժողովի նիստ տեւական դադարից հետո

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Տեւական դադարից հետո, որի հիմնական պատճառը կորոնավիրուսն էր, հունիսի 20-ին գումարվել է Թեհրանի Հայոց թեմի 16-րդ շրջանի Պատգամավորական ժողովի հերթական նիստը՝ թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի նախագահությամբ։ Ըստ տարածված հաղորդագրության, 27 պատգամավորի մասնակցությամբ եւ Թեմական ու Կրոնական խորհուրդների եւ Հաշվեքննիչ մարմնի ներկայությամբ ժողովը քննարկել է 5 օրակարգային հարց։ Փորձենք ներկայացնել որոշ կարեւոր հարցեր։

Նախ նշենք, որ ժողովին ներկա է գտնվել Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը։

Ժողովի նախատեսված օրակարգով Տ. Գրիգոր քահանա Ներսիսյանը ներկայացրել է Կրոնական խորհրդի մեկամյա աշխատանքները, համայնքային գործիչների եւ պետական պաշտոնյաների հետ  Սեպուհ Սրբազանի հանդիպումները, ինչպես նաեւ ծրագրերը։ Հարկ է նշել, որ Սեպուհ Սրբազանի հանձնարարությամբ ստեղծվել է ասորի, քաղդեական, կաթոլիկ եկեղեցու եւ արեւելյան ասորի եկեղեցու ներկայացուցիչների հետ հանձնախումբ՝ բուհերի ընդունելության քննական առարկա համարվող «Ադիան»-ի հարցերով։ Վերջինս վերաբերում է կրոնագիտություն առարկային, որի հանձնումը դիմորդի կողմից բուհ ընդունվելու կարեւոր պահանջ եւ նախապայման է համարվում Իրանում։ Այդ առարկայից գիտելիքների ստուգումը հանդիսանում է պարտադիր պահանջ, որը հասկանալի պատճառներով առավել բարդացնում է քրիստոնյա փոքրամասնություն դիտարկվող, այդ թվում՝ հայերի մուտքն իրանական բուհեր։ Ինչ խոսք, այդ հարցում պետության կողմից որոշ զիջումների գնալը կարող է օգտակար լինել բարձրագույն կրթությամբ հետաքրքրված երիտասարդների համար ընդհանրապես։  

Փաստորեն, վերոնշյալ կրոնական փոքրամասնությունները, որոնց մեջ առաջին տեղը զբաղեցնում են հայերը, կարելի է ասել, որ պետության կողմից մրցութային առարկա համարվող «Ադիան»-ի հարցերի ուղղությամբ իրականացվել են դրական քայլեր։

Հատկանշական է, որ ժողովի մասնակիցները ծավալել են թեժ քննարկումներ ու բարձրացրել հարցեր, երբ ներկայացվել է «Ա. Ավետիսյան» ազգային բուժարանի, Սուլթանի, Բեյհաղիի եւ մի շարք այլ կալվածքների վիճակի մասին։ Թերեւս այս հարցում համայնքում առկա են տարբեր տրամադրություններ, որի մասին է վկայում նույնիսկ ժողովի անդամների տարակարծությունները, որոնք ինչ-որ կերպ ուղղված են թեմի առաջնորդի որդեգրած հայեցակարգի դեմ։

Ավելին, ինչ վերաբերում է Պատգամավորական ժողովի Տնտեսական ու Կրթական հանձնաժողովներին, ապա վերջիններս եւս ներկայացրել են իրենց գործունեությունը, որի ընթացքում եւս քննարկվել են համայնքի մի շարք կալվածների, դրանց շահագործման եւ ներկա կարգավիճակի, դպրոցների վերադասավորման, աշակերտության եւ դպրոցների կարգավիճակի վերաբերյալ բավականին զգայուն հարցերը։ Այդ հարցում պատգամավորներն ավելի զգուշավոր մոտեցում են ցուցաբերել, որը պայմանավորված է համայնքի ընդհանուր տրամադրվածությամբ։ Ահա թե ինչու նրանք ընդգծել են, հատկապես, դպրոցների վերադասաւորման հարցով անհրաժեշտ է ցուցաբերել ամենայն բծախնդրություն։

Հետաքրքրական է, որ ժողովն անդրադարձել է Կրթական հանձնաժողովի հղած նամակին, վերջերս Թեմական եւ Կրթական խորհուրդների ընդունած դիրքորոշումը հայաբնակ քաղաքամասերում կիրառված այն քարոզչության նկատմամբ, որը մղում է աշակերտներին այլ քաղաքամաս դպրոցներ տեղափոխվելուն։ Փաստորեն, այդ կերպ նշված մարմինները փորձում են հայ աշակերտներին կենտրոնացնել մեկ այլ տեղում։

Որոշակի նշանակություն ունի այն, որ ժողովը անդրադարձել է նաեւ թոշակի անցած պաշտոնյաներին կրկին աշխատանքի չընդունելու հարցին։ Փաստորեն, այդ քայլով փորձ է արվում համայնքային որոշ կառույցներում ներգրավել երիտասարդներին եւ մեծացնել նրանց թիվը։

Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի աշխատանքային զեկույցից էլ պարզ է դարձել, որ Իրանի կրոնական փոքրամասնությունների համար նախկինում նախատեսված պետական բյուջեի վերկանգնման հարցով պատգամավորները կատարել են աշխատանքներ, հատկացրել նպաստ Կարիքավորների օժանդակող մարմնին, ինչպես նաեւ աջակցել դպրոցների, միությունների եւ եկեղեցիների բարեկարգմանը։ Կարեւոր է, որ նմանօրինակ աշխատանքեր է իրականացվում նաեւ Ատրպատականի հայոց թեմում, այսինքն՝ այն տեղական բնույթ չի կրում եւ փորձում է իր մեջ ներառել իրանահայության բոլոր հատվածներին։

Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում համայնքային այս խոշոր կառույցի բյուջեի վերաբերյալ հրապարակած տեղեկատվությունը։ Ըստ այդմ, Թեմական խորհուրդն իրանական 1400 կամ 2021 թվականը սկսել է 4 միլիարդ 300 միլիոն թուման դեֆիցիտով, սակայն տարեվերջին ինչ որ նպաստի շնորհիվ, որի մասին չի հստակեցվում, հնարավոր է դարձել 2021 թվականի մուտքի ու ելքի բացը լրացնել։ Ի դեպ, համայնքային կառույցների ամենամեծ ծախսը կազմում է ազգային համակարգի բազմաոլորտ պաշտոնյաների աշխատավարձերը, որոնք իրանական նոր տարում, ըստ պետական օրենսդրության՝ բավականին բարձրացել են, որն էլ մեծ խնդիր է դարձել։ 

Այսպիսով, Իրանի հայ համայնքը, որի մեծ մասը կենտրոնացած է մայրաքաղաք Թեհրանում, իր ունեցած բազմաթիվ խնդիրներից որոշներին տալիս է լուծումներ, իսկ որոշներն էլ կարծես թողնվում են հետագային։ Հիրավի, համայնքային կառույցների խնդիրները հիմնականում ունեն երկու հիմնապատճառ. նախ երկրում առկա ընդհանուր ֆինանսական վիճակը, ինչպես նաեւ դեռեւս 21-րդ դարի սկզբին նորովի սկիզբ առած արտագաղթը։ Հենց այս վերջին խնդրի հետ է կապված համայնքային որոշ կառույցների եւ կալվածների խնդիրները, որոնք կոչված են ծառայելու համայնքին, որի զգալի մասն այսօր ապրում է այլ երկրներում։    

Ինչ վերաբերում է համայնքի մյուս՝ Սպահանի հայության հատվածին, ապա այստեղ վիճակն ավելի մեղմ է՝ ի տարբերություն թեհրանյան թեժ քննարկումների։ Հունիսի 14-ին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քեչեճյանը, Թեմական եւ Կրթական խորհուրդների ատենապետներ Վրեժ Տեր-Մարտիրոսյանի ու Վարուժ Մովսիսյանի, Նոր Ջուղայի հայոց ազգային դպրոցների տեսչության ու այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է տեղի ուսումնադաստիարակչական 3-րդ շրջանի հիմնարկ։ 

Տ. Սիփան եպս. Քեչեճյանը շնորհավորելով եւ հաջողություն մաղթելով հիմնարկի նորանշանակ տնօրեն Սեյեդ Ահմադ Էմամիեին՝ իր առաքելության կատարման մեջ, հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում շարունակվելու են նույն հարաբերություններն ու փոխգործակցությունը։ Նշելի է, որ Սրբազան Հայրն անդրադառնալով հայոց դպրոցների ոչ-շահադիտական կարգավիճակին եւ ուսուցիչներ վարձելու համար պահանջվող բյուջեին, հույս է հայտնել, որ հիմնարկը այս առումով օգտակար է հանդիսանալու Թեմական խորհրդին։ Իր հերթին Էմամիեն վստահեցրել է, որ շարունակվելու են գործնական լավ հարաբերությունները երկու կողմերի միջեւ։

Փաստորեն, կարելի է ասել, որ ստատուս քվոն կպահպանվի, թեեւ հարկ է նշել, որ եթե իշխող վերնախավը որոշել է որոշակի ֆինանսական միջոցներ տրամադրել կրոնական փոքրամասնություն համարվող հայ համայնքին, ապա որքան էլ կարեւոր լինեն որեւէ նոր պաշտոնյայի անհատական դիրքրորոշումները, այդուհանդերձ որոշումներ ընդունելիս ըստ էության հաշվի է առնվում եւ՛ անցյալի փորձը, եւ՛ հայ համայնքի հետ ձեւավորված սերտ շփումները։ Սակայն այլ հարց է, որ երկրի ընդհանուր ֆինանսական բարդություններ լինելու պատճառով գուցե հետագայում լինեն որոշ խնդիրներ, մանավանդ ֆինանսների հատկացման ուշացման կամ նվազեցման հարցում։

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ո՞ր օդանավակայաններն են փակ Ռուսաստանում

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

Ո՞ր օդանավակայաններն են փակ Ռուսաստանում

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վաղարշապատում մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը

22/10/2025

Վաղարշապատ խոշորացված համայնքում այսօր՝ հոկտեմբերի 22-ին պաշտոնապես մեկնարկել է ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 24։00-ն։...

ԿարդալDetails

Արդյոք Հայաստանի ժողովուրդը վերջապես կարթնանա՞, երբ Փաշինյանը հրամայի ձերբակալել Կաթողիկոսին. Հարութ Սասունյան

22/10/2025

Տեղի են ունենում իրադարձություններ, որոնք նոր աղետ են բերելու մեր տանջված երկրի վրա. Արա Զոհրաբյան

22/10/2025

Ալիևի «խաղաղարար» ժեստը կամ ճնշման նոր ձև. Սուրեն Սուրենյանց

22/10/2025

Ինչ կուզեք, գրեք՜, կստորագրեմ, բայց աղաչում եմ, Թուրքիայի լրտես մի՜ գրեք. Հրաչյա Աճառյան

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական