Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Զապելը` Աքսորյալ» խորագրով նոր պիես Բոստոնում

20/02/2026
- 20 Փետրվարի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանը ընդարձակ հոդված է նվիրել Բոբ Սենդբերգի «Զապելը Աքսորավայրում» (կամ համահունչ լինելու համար «Հոգիս Աքսորյալ» վեպին «Զապելը` Աքսորյալ») խորագրով նոր բեմադրությանը, որ փետրվարի 19-ից մինչեւ մարտի 8-ը տասնմեկ անգամ ներկայացվելու է Բոստոնում, տեղի «Դրամատուրգների թատրոնի» (BPT) դերասանների ջանքերով:

Գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանը ծնվել է 1878-ին Սկյուտարում (Կոնստանդնուպոլիս): Նրա կենսագրությունը համընկել է մեր, հայրենի պատմության ամենացավոտ ժամանակահատվածի հետ, սկսած Հայոց ցեղասպանությունից մինչեւ Հայաստան ներգաղթը եւ այդտեղից սիբիրյան աքսորավայր քշվելը: Բեղուն գրիչ է ունեցել: Ավարտել է Սկյուտարի Սբ. Խաչ վարժարանը, այնուհետեւ Փարիզում հետեւել է Սորբոնի եւ Քոլեջ դը Ֆրանսի գրականության եւ փիլիսոփայության դասընթացներին: Աշխատակցել է մի շարք հայկական եւ ֆրանսիական պարբերականների: Հրատարակել է վեպեր, վիպակներ, որոնց թվում կարելի է հիշատակել «Հոգիս Աքսորեալ», «Սիլիհտարի պարտէզները» եւ «Աւերակներուն մէջ» հատորները: Այս վերջինում նա նկարարգել է Կիլիկիայի հայության 1908 թ.ի ողբերգությունը:

Վերջին տասնամյակնրում Զապել Եսայանի ժառանգությունը նորովի է վերաիմաստավորվում` շնորհիվ «Հայ կանանց միջազգային ասոցիացիայի» (AIWA) հետեւողական գործունեության, որի շրջանակներում անգլերենի են թարգմանվել Եսայանի կարեւորագույն գործերը` հնարավորություն ընձեռելով օտարներին ծանոթանալու հայազգի խիզախ տիկնոջ ստեղծագործությունների հետ:

Նոր պիեսի պրոդյուսերներն են Ջուդիտ Սարյանը եւ նրա ամուսինը` Վիկտոր Ծառուկյանը: Գրիգորյանի հետ հարցազրույցում Ջուդիտը նշել է. «Եսայանը առանցքային նշանակություն ունի մեր եւ համաշխարհային գրականության պատմության մեջ, քանի որ հավանաբար աշխարհում առաջին անձնավորությունն է, որ վավերագրել է մի ամբողջ ժողովրդի ողբերգությունը, կոտորածների վկայությունները: Նա իր խոսքն ուղղել է երիտթուրքերին, վստահաբար կանխատեսելով, թե ինչ է կատարվելու Թուրքիայում»:

Սարյանն ու ամուսինը դրամատուրգ Սնեդբերգին եւ նրա դստեր` BPT-ի գեղարվեստական տնօրեն Մեգան Սենդբերգ-Զաքյանին են վստահել ներկայացման բեմականացումը, այդպիսով զուգահեռ անցկացնելով Զապելի եւ նրա հոր` Մկրտիչի հետ, որն ամենամեծ քաջալերողն է եղել իր դստեր ազատամտության եւ մարդու իրավունքների պաշտպանը դառնալու ձգտումներին: Ռ.Ն. Բոբ Սենդբերգի կինը` Վիրջինիա Զաքյանը հայ է, այնպես որ հեշտ է եղել նրան հասկանալ Զապելին: «Ես որոշ պատկերացում ունեի նրա ոճի մասին, բայց քանի որ Եսայանի փորձառություններն ու գրությունները իրարից տարբեր են, մերթ հանդարտ ու անշտապ, մերթ զննող ու խորացող, հաճախ էլ հոգեբանական վերլուծություններով հագեցած, ես պետք է գտնեի դրանք համադրելու ճիշտ ձեւը եւ կանգ առա պիեսը հիմնել հիշողությունների վրա: Զապելը մահվան է դատապարտված խորհրդային բանտախցում եւ խորհրդածում է իր անցած կյանքի մասին: Այստեղ ինձ օգնության են հասնում նրա գրածները` «Աւերակներուն մէջը», «Սիլիհտարի պարտեզները» եւ մյուսները: Պիեսը ընտանիքի, մարտահրավերների եւ ամենատարբեր իրավիճակներում մարդկանց պահվածքի մասին է», նշում է Սենդբերգը, ավելացնելով, որ թեեւ առաջին անգամն է համագործակցում BPT-ի հետ, բայց հավատացած է, որ դերասանների խումբը իրոք մեծ աշխատանք է կատարել, եւ հանդիսատեսը մեր ներկա աշխարհի իրադարձությունների հետ համեմատելու առիթներ է ունենալու: Սենդբերգը վաստակավոր բեմադրիչ է: Գրականություն, դրամատուրգիա եւ ռեժիսուրա է դասավանդել «Արվեստի քոռնիշ քոլեջում» (Սեաթլ) եւ Պրինստոնում: Նախասիրած դրամատուրգներն են Թենեսի Ուիլյամսը, Կարիլ Չերչիլը, Թոնի Քուշները եւ Ուոլի Սոյինկան (գրականության նոբելյան մրցանակակիր Նիգերիայից):

Պիեսում ընդգրկված են դերասաններ Ջուն Բաբոյանը, Դեննի Բրիքը, Սառա Կորեյը (Զապելի դերում), Անելկա Հաջջարը եւ Ռոբերտ Նաջարյանը:

Սենդբերգի կինը` Վիրջինիան, Պրինստոն համալսարանում կենսաբանության վաստակավոր դասախոսներից է եղել եւ իր անձնական լաբորատորիան է ունեցել այնտեղ:

Զապել Եսայանին հանրայնացնելու մասին Ջուդիտ Սարյանը մտածել է, երբ տարիներ առաջ «Հայագիտական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցությունում» (NAASR) վավերագրական մի ֆիլմ է դիտել եւ «AIWA-ի» նախկին նախագահ Բարբարա Մերկերյանի հետ քննարկման ընթացքում երկուսով որոշել են, որ նրա ստեղծագործությունները պետք է անգլերեն թարգմանվեն, որպեսզի հաջորդ սերնդին եւ օտարներին հասանելի լինեն: «Նրա գործերին ծանոթ էին հիմնականում Միջին Արեւելքում, մասնավորապես Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում, նաեւ Կիպրոսում, սակայն Ամերիկայում եւ նույնիսկ Հայաստանում մարդիկ լավ չէին ճանաչում նրան», նշել է Սարյանը: Հետագա տարիների ընթացքում ինքը` Բարբարան, նաեւ Դանիլա Ճեպեճյան-Թրփանջյանն ու Ջոյ Ռենջիլյան-Բուրգը խմբագրել են Գ.Մ. Կոշկարյանի անգլերեն թարգմանությունները:

«Թարգմանության գործընթացը պետք է շարունակվի: Նրա ակտիվ գործունեությունը հրաշալի օրինակ է ոգեւորելու մեր երիտասարդներին, նաեւ պետք է այլ հեղինակների գործերը եւս թարգմանել: Կարեւոր ժամանակներ ենք ապրում եւ անհրաժշետ է գիտակցել, թե մեր մեջ դեռեւս կան հերոսներ, որոնք Զապելի նման պատրաստ են խիզախությունը ունենալ դիմագրավելու անասելի վտանգներ եւ մարտահրավերներ` հաճախ ի գին իրենց կյանքի», հավելել է նա ավելացնելով, որ բացի հայ հանդիսատեսից ակնկալում են, որ օտարները եւս դիտեն այս նոր պիեսը եւ արձագանքեն` տեղեկանալով, որ «մենք եղել ենք, կանք ու կլինենք»:

Պատրաստեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Հ.Գ.-Հորդորում ենք հայրենի թատերական ընկերություններին կապ հաստատել Բոստոնի դրամատուրգների թատրոնի (The Boston Playwrights՛ Theater) հետ եւ ձեռք բերել պիեսի բնագիրը, որպեսզի համապատասխան նախապատրաստական աշխատանքներից հետո (թարգմանություն եւ այլն), այն ներկայացվի նաեւ հայրենիքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Լիդի Բելմոնտ. Արվեստագետ՝ հոգով, պատմաբան՝ առաքելությամբ

Համանման Հոդվածներ

27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
27 Մարտի, 2026

Հերթական Մերժված «նախաձեռնությունը»

27/03/2026
27 Մարտի, 2026

Հրայր Պալեան. «Պատանդ պահելը խաղաղասիրության նշան չէ՛»

27/03/2026
27 Մարտի, 2026

Թուրք փորձագետ. «ԱՄՆ-ն Իրանի դեմ երեք ճակատով գործողության է պատրաստվում». Ադրբեջանն էլ կմասնակցի՞

27/03/2026
Հաջորդ գրառումը

Լիդի Բելմոնտ. Արվեստագետ՝ հոգով, պատմաբան՝ առաքելությամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական