Երկուշաբթի, Հունիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Զանգեզուրի միջանցքը՝ ճակատագրական գործոն

24/06/2022
- 24 Հունիսի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադարդդարի հայտարաությունը վերջ չդրեց ղարաբաղյան երկրորդ պատերազմին, որը նաեւ 44-օրյա պատերազմ անունով է հայտնի։ Պատերազմը շարունակվում է Ադրբեջանի համար։ Նախագահ Իլհամ Ալիեւի հռետորաբանությունն այնքան սադրիչ բնույթ ունի, որ պատերազմը կարող է վերսկսել ամեն րոպե։ Այդ պատճառով էլ Հայաստանը փշերի վրա է նստած՝ սպասելով Ադրբեջանի հաջորդ քայլին։ Ռազմատենչ արտահայտությունները գնալով ուժգնանում են, եւ կարիք է զգացվում դրանք դիտարկել ու վերլուծել տարածաշրջանային եւ գլոբալ նորանոր զարգացումների կոնտեքստում։

Անշուշտ անհրաժեշտ է նկատի ունենալ Ուկրաինայում շարունակվող պատերազմը։ Ակնկալվում է, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ընթացող լարվածությունը կարող էր հետաձգել բազմաթիվ հակամարտությունների կարգավորումը աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Պարզվում է, որ նման ենթադրությունն այլեւս անտեղի է, քանի որ գերտերությունները կարծես լուռ համաձայնության են եկել առանձնացնելու այլ տարածաշրջանների հակամարտությունները` հակառակ Ուկրաինայում ընթացող գլխավոր պատերազմի։ Այս հանգամանքը կարող է ի նպաստ Հայաստանի գործել, եթե ղեկավարությունը ելքեր գտնի ընդհանուր պատկերում եւ կապիտալի վերածի դրանք։

Հայաստանն ու Թուրքիան սկսել են բանակցել վերականգնելու համար դիվանագիտական հարաբերությունները երկու երկրների միջեւ առանց նախապայմանների։ Մինչ Հայաստանը բարեխղճորեն եւ սկզբունքային կերպով է շարունակում այդ գործընթացը, թուրքական կողմն իր քայլերը համաձայնեցնում է Ադրբեջանի հետ։ Վերջինս հինգ կետից բաղկացած իր խաղաղության պայմանագիրն է ներկայացնում՝ պահանջելով ճանաչել փոխադարձաբար երկու երկրների տարածքային ամբողջականությունը, հրաժարվել Ղարաբաղի կարգավիճակի հարցից եւ բացել Զանգեզուրի միջանցքը, ինչը նշանակում է վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը։

Հայաստանը ներկայիս դիմագրավում է տաք եւ սառը քամիներ՝ կախված շահագրգիռ կողմերի հակասական արտահայտություններից։ Ռուսաստանն, օրինակ, շատ անգամ է փոխել իր դիրքորոշումը, պայմանավորված Ադրբեջանի հետ իր շահերով եւ տարաձայնություններով։

Նախորդ շաբաթ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվից Հայաստան ժամանեց՝ մասնակցելու այնտեղ անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների տարեկան հավաքին։ Հանդիպման շրջանակներում Լավրովը մամլո ասուլիս տվեց` հստակեցնելու համար Ռուսաստանի դիրքորոշումը միջանցքի հարցի վերաբերյալ։ Նա նշեց, որ ճանապարհներն ու հաղորդակցական ուղիները ապաշրջափակվելու են եւ երկու երկրների միջեւ երթեւեկությունը տեղի է ունենալու առանց խաթարելու այն երկրի ինքնիշխանությունը, որոնց միջով անցնելու են այդ ուղիները։ «Այս հարցում երկիմաստություն չի կարող լինել», շեշտեց նա հավելելով, սակայն, «երթեւեկությունը ընթանալու է պարզեցված ձեւով» խնդրահարույց նախադասությունը։ Մնում է հստակեցնել, թե այդ «պարզեցված ձեւը», որին ակնարկում էր, ի՞նչ է նշանակում։ Այնուամենայնիվ Հայաստանին վստահեցրել են, որ Նախիջեւանի անկլավը Ադրբեջանի մայր երկրին միացնող երկաթուղու եւ պողոտայի կառուցումը չի խաթարելու Հայաստանի ինքնիշխանությունը։ Նման վստահեցումը հետեւանք է Լավրովի Անկարա եւ Բաքու կատարած այցելությունների, որոնցում, հավանաբար, կողմերը որոշակի համաձայնության եկել են։

Ավելի լայն առումով, Լավրովի արտահայտությունը մաս էր կազմում ինքնահաստատման այն փաստի, որ Մոսկվան դարձյալ իշխող դիրք է գրավում աշխարհում։ Ուկրաինայում սանձազերծած պատերազմի հետեւանքում կարծիք կար, որ Մոսկվան չի կարողանալու հետեւել իր տարածաշրջանային խնդիրներին եւ վարել համապատասխան քաղաքականություն։ Փարատելու համար նման ենթադրությունները՝ Լավրովը երկու վճռական քայլ կատարեց։ Առաջինը այն էր, որ համոզեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հետ կանգնել դարձյալ Սիրիա ներխուժելու եւ Արեւմուտքին բարեկամ քուրդերին կոտորելու իր ծավալապաշտական ծրագրից, իսկ երկրորդը՝ համոզեց Ադրբեջանի նախագահ Ալիեւին դադարեցնել միջանցքի հարցով ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխանության դեմ։

Հայաստանի քաղաքական գերատեսչությունները հազիվ էին սկսել հանգիստ շունչ քաշել, երբ Ադրբեջանից պատասխան ստացվեց։ Այս անգամ այդ երկրի ազգային անվտանգության խորհդի քարտուղար Ռամիլ Ուբասովն էր, որ հայտարարեց, թե կառավարությունը որոշել է Իրանի տարածքով, Հայաստանի հարավային սահմանից հինգ կմ հեռավորության վրա, Նախիջեւանը Ադրբեջանի մայր երկրին միացնող երկաթուղի եւ 6 գծուղիներից բաղկացած լայնահուն մի պողոտա կառուցել։ «Բավական է, որ Հայաստանը մեզ խաղի բերի», ավելացրեց նա։

Եվ իրոք, Իրանը ավելի վաղ նման ծրագիր առաջարկել էր Բաքվին, զգուշացնելով, որ Թեհրանը Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված որեւէ ոտնձգություն համարելու է կարմիր գիծն անցնել։ Առաջարկը չափազանց ինտրիգային էր այն իմաստով, որ միջանցքը վերագրվում էր հարավին, եւ այդ պատճառով էլ Զանգեզուրը անվտանգ էր համարվում։ Բայց ծրագիրը փոփոխվեց, երբ Ալիեւը դարձյալ առաջ քաշեց իր նախնական վարկածը, ուժեղացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը։

Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ արեց դադարեցնել իր գործունեությունը, քանի որ 28 տարի անընդմեջ չէր կարողացել կարգավորել Ղարաբաղի հարցը, մինչդեռ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի միջոցով լուծել էր այն։ Ալիեւը, ի հավելումն, Հայաստանի տարածքից Զանգեզուրի միջանցք է պահանջում որպես պատերազմական ավար, եւ կարծես դեռ չբավարարվելով սպառնում է գրավել ամբողջ Սյունիքի մարզը, ասելով, որ դա պատմական Ադրբեջանի մի մասն է կազմում։

Խոսք առնելով Բաքվում կայացած «Գլոբալ աշխարհակարգին նետված մարտահրավեր» անվամբ ֆորումում՝ Ալիեւը հայտարարեց. «Եթե Հայաստանը շարունակի հարցականի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանը այլընտրանք չի ունենալու եւ հարցականի տակ է դնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը… Հայաստանի ղեկավարները պարտավոր են վերջ տալ պատմությունը վերաշարադրելու իրենց փորձերին։ Պատմությունը գրվել է արդեն եւ բանավոր համաձայնություն գոյություն ունի, որ ոչ ոք այլեւս չի խոսելու (Ղարաբաղի) կարգավիճակի մասին։ Դժբախտաբար այդ մասին խոսակցություններ լսվում են եւ դրանք կարող են լուրջ հետեւանքների առաջնորդել»։

Իր ելույթի շարունակությունը առավել ռազմատենչ էր։ Նա հայտարարեց. «Զանգեզուրի միջանցքի բացման վերաբերյալ արագ որոշումը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գլխավոր գործոններից մեկն է։ Եթե մեզ չի թույլատրվելու մտնել այնտեղ եւ այնտեղից դուրս գալ, դժվար է լինելու խոսել խաղաղության մասին եւ Հայաստանի հետ բնականոն գոյատեւելու, բնականոն բարեկամական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ Ադրբեջանի գործադրած ջանքերն իզուր վատնված են լինելու։ Սա կարեւոր խնդիր է, եւ Ադրբեջանը իրավունք ունի պահանջելու այն։ Հայաստանի կառավարությունը համապատասխան փաստաթուղթ ստորագրել է։ Եվ երկրորդ, որպես պատերազմում հաղթանակած եւ զավթումի հետեւանքում տուժած երկրի Ադրբեջանը պարզապես բարոյական իրավունք ունի պահանջելու այն»։

Էության խորքում Ադրբեջանն էլ գիտակցում է, որ պատերազմում ինքը չի հաղթել։ Թուրքիան էր, որ իր եւ իսրայելական ԱԹՍ-երով եւ պակիստանյան օդաչուներով հաղթանակեց պատերազմում ի գին 12 հազար ադրբեջանցի զինվորների կյանքի եւ ռազմական ծանր հրետանու 75 տոկոսի ոչնչացման։ Ալիեւը ինքն էլ է խոստովանել, որ եթե չլիներ Ռուսաստանի միջնորդությունը, Ադրբեջանը չէր կարողանալու շարունակել պատերազմը։

Մինսկի խմբի նկատմամբ Ալիեւի խոսքերը նույնպես անհարգալից էին. «Մեզ իրազեկել են, որ Մինսկի խմբի համանախագահները այլեւս չեն գործելու։ Ժամանակն է, որ նրանք հրաժարվեն իրենց պաշտոններից», ասաց նա, հավելելով, որ այդ խմբի մասին որեւէ ակնարկություն հունից հանում է Ադրբեջանին։ «Իմ մահվան մասին զեկույցները մեծապես չափազանցված են», ասել էր ժամանակին հանրաճանաչ Մարկ Թվենը։ Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից Ալիեւը երեւի շուտով կսերտի Մինսկի խմբի մասին այդ դասը։

Ինչ վերաբերում է արցախահայերին, Ալիեւը առաջարկում է, որ նրանց կարելի է թողնել Ադրբեջանի կառավարության քմահաճույքին։ Նա փորձում է աշխարհին հավաստիացնել, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է եւ հայերի իրավունքները պաշտպանված կլինեն։

Մի երկրում, որտեղ հայերի նկատմամբ ատելությունը ուսուցանվում է երեխաներին մանկապարտեզից սկսած, եւ որտեղ ատելության թանգարան է կառուցված, ոչ մի խելամիտ հայ չի կարող իրեն ապահով զգալ։ Նախքան ղարաբաղյան անկախության պատերազմը 500 հազար հայեր էին ապրում Բաքվում եւ Սումգայիթում (ըստ Սամվել Բաբայանի՝ 700 հազար)։ Նրանց կոտորեցին եւ այդ վայրերից վտարեցին առաջին պատերազմի սկզբնական փուլում, ինչը վառ ապացույց է Ադրբեջանի կառվարության «բարեհոգության» եւ «հանդուրժողականության»։

Չնայած թվում է, թե Լավրովը համոզել է Ալիեւին Զանգեզուրի միջանցքի կարգավիճակի առնչությամբ, Բաքվի եւ Մոսկվայի միջեւ թունոտ կշտամբանքները շարունակվում են: Ադրբեջանը արգելափակել է «Ռիա նովոստի» եւ «Սպուտնիկ» ռուսական կայքերը, որովհետեւ նրանք հեռարձակել են Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հարցազրույցը, իսկ Ռուսաստանը փոխադարձաբար արգելափակել է Ադրբեջանի «Թրենդ» պաշտոնական լրատվական կայքը:

Մինչ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի տարածքային աբողջականությանը, երկրի դաշնակիցներն ու բարեկամները բացարձակ լռություն են պահպանում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարար Արարատ Միրզոյանը այդ հարցը բարձրացրին ՀԱՊԿ արտգործնախարարարների Երեւանում վերջերս կայացած հանդիպման ժամանակ, պահանջելով մեկ տարի առաջ այդ կառույցին ներկայացված բողոքի պատասխանը: Ադրբեջանն այդ ժամանակ 45 կմ Հայաստանի տարածք էր ներխուժել, իսկ ՀԱՊԿ ղեկավարությունը ոչ մի ձեւով չէր արձագանքել: Զարմանալի չէր, որովհետեւ բոլոր անդամ երկրներն այդ պաշտպանական կառույցի (որի անդամն է Հայաստանը, իսկ Ադրբեջանը` ոչ) շնորհավորել էին Ադրբեջանին պատերազմում հաղթանակ տանելու կապակցությամբ: Որոշ երկրներ էլ, ինչպես օրինակ` Բելառուսը, նույնիսկ մահաբեր զենք էին մատակարարել Ադրբեջանին` ծիծաղի առարկա դարձնելով այդ կառույցը:

Բայց ամեն ինչ չէ, որ կորած է. ի մի բերելով վերջին զարգացումների լրահոսքը, կարելի է տող առ տող գրել մի լավատեսական սցենար: Միջանցքի վերաբերյալ Լավրովի հավաստիացնող արտահայտությունը կարելի է համարել մի դրական քայլ: Երկրորդը` ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործունեության մասին լուրերի անճշտությունը: Այդ խումբը վերջին եւ լավագույն հույսն է արցախահայերի համար, որովհետեւ ներկայացնում է միակ հարթակը, որ դեռ պնդում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը չի լուծվել եւ անհրաժեշտ է այն կարգավորել խաղաղորեն: Սա անուղղակի կշտամբանք է ուղղված Ադրբեջանին, որ պնդում է, թե հարցը ռազմական ուժով արդեն կարգավորված է:

Հասկանալի է, թե ինչու Ադրբեջանի ղեկավարներին «հունից հանում է» Մինսկի խմբի մասին որեւէ ակնարկություն: Չէ՞ որ այդ ձեւաչափը կարող է ի չիք դարձնել այն ամենը, ինչ նրանք պնդում են: Զուգահեռ մի ձեւաչափ էլ ստեղծեցին Ադրբեջանը, Թուրքիան եւ Ռուսաստանը` 3+3 անվանումով, որի մի կողմում պետք է հանդես գային Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, իսկ մյուս կողմում` Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը: Այդ ձեւաչափը սկզբում հնարավորություն ուներ պաշտպանելու Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումները եւ իր խորքում առաջարկվել էր որպես հակակշիռ Կովկասում Արեւմուտքի ներթափանցմանը, որը ԵԱՀԿ ձեւաչափով էր ներկայանում: Բարեբախտաբար 3+3 ձեւաչափը տապալվեց հենց սկզբից:

Հաջորդ դրական զարգացումը Մ. Նահանգների պետքարտուղարի տեղակալ Կարեն Դոն Ֆրիդի այցն էր տարածաշրջան: Նա անցյալ շաբաթ հանդիպումներ ունեցավ նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հետ: RFE/RL երեւանյան լրատվական կայանին տված իր հարցազրույցում հարգարժան տիկինը նշեց, որ Մ. Նահանգները ցանկանում է շարունակել համագործակցությունը Ռուսաստանի հետ` հեշտացնելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

Սա, իհարկե, վատ լուր է Ալիեւի եւ բոլոր նրանց համար, ովքեր ենթադրում էին, որ ուկրաինական պատերազմի պատճառով ԱՄՆ-ն չի կարող համագործակցել Ռուսաստանի հետ որեւէ հարցի շուրջ: Այն հարցին, թե արդյոք Վաշինգտոնը պատրա՞ստ է այդ նպատակի համար նոր կապեր հաստատել Մոսկվայի հետ, Դոն Ֆրիդը պատասխանեց. «Այո, Մոսկվան Մինսկի խմբի համանախագահ է: Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կշարունակեն գործել այդ ձեւաչափով»: Իսկ Ալիեւի ռազմատենչ հռետորաբանությանը անդրադառնալով ասաց. «Մարդիկ ուշադիր պետք է լինեն, թե ինչ են ասում»:

Չափազանց փխրուն ժամանակներ ենք ապրում եւ քաղաքական զարգացումները կարող են նպաստավոր ելքեր առաջադրել Հայաստանին, եթե անշուշտ ղեկավարությունը կարողանա ճիշտ գնահատել իրադրությունը: Թշնամին Հայաստանին ուղղված սպառնալիքներից մեկն է միայն, մյուսը` կառավարության անձեռնհասությունն է ու ներքին ընդդիմությունը: Վերջինս փողոց է դուրս եկել` պահանջելով Փաշինյանի հրաժարականը, իսկ կառավարությունը վհուկների որսով է զբաղված, մինչ երկրի սահմանների մոտ կատաղի թշնամիներն են աչալուրջ հսկում: Եթե կառավարությունն ու ընդդիմությունը կարողանան միավորել իրենց գործողությունները, ուրեմն կարելի է ասել, որ ամեն ինչ կորած չէ: Եթե Զանգեզուրի միջանցքի հարցը ի նպաստ Հայաստանի կարգավորվի, պատերազմը կկանխվի եւ Հայաստանի գոյատեւումը երաշխավորված կլինի: Իսկ եթե այն ի նպաստ Ադրբեջանի կարգավորվի, ապա Հայաստանի գոյատեւման պայքարը երկար կարող է չտեւել:

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

(The Armenian Mirror-Spectator)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռամկավար Ազատական կուսակցության 100-ամյա ճանապարհը

Հաջորդ գրառումը

«Միամտություն է ակնկալել, թե Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցին իրավական հետեւանք կհաջորդի»

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տեսանյութ. Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ վթարի հետ. փաստաբան

08/06/2025
Հրապարակախոսություն

Տեսանյութ. Փաշինյանի ձեռագիրը. նա երբեք չի պատասխանում քննադատությանը, այլ առաջ է քաշում անձնական կոմպրոմատներ

08/06/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դիպուկ է նկատել, թե Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս

08/06/2025
Հրապարակախոսություն

Փաշինյանի շարասյունն այդ ճանապարհով անցել է, բայց հերքում են կապը պատահարի ու շարասյան մասնակցության. պատգամավոր

08/06/2025
Հաջորդ գրառումը

«Միամտություն է ակնկալել, թե Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցին իրավական հետեւանք կհաջորդի»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հոգեկան հիվանդ…Ինչի՞ց ա, որ Վեհափառը զավակ ունի, պիտի հեռանա, դու 5000 զավակի գլուխ կերար ու չհեռացար. սքրինշոթեր

09/06/2025

Փաշինյանի՝ Վեհափառին ուղղված գրառումները սղոցում են հանրության նյարդերը։ Օգտատերերը նրա գրառումների տակ զանազան մեկնաբանություններ են թողնում։ Դրանք ներկայացնում ենք էկրանային...

ԿարդալDetails

Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը, Եկեղեցին պետք է ունենա նորընտիր Կաթողիկոս. Փաշինյան

09/06/2025

Ժողովրդին ոչ թե եկեղեցին պետք է վերադարձնել, այլ ժողովրդից գողացված տունը, հողը, արժանապատվությունն ու պատիվը

09/06/2025

Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Ոսկան Սարգսյան

09/06/2025

7 տարվա ընթացքում ոչինչ չեն կարողացել ստեղծել, միայն մահ եւ ավերածություններ են սփռել. Ստեփան Դանիելյան

09/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական