Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երկչոտ… միլիոնատերեր

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի հանրապետության իշխանությունները, հանձին բարձրագույն մարմնի, որն է երկրի կառավարությունը, ամենատարբեր առիթներով ու միջոցներով են հայտարարում իրենց գերագույն ձեռքբերումների մասին: Տպավորություն է ստեղծվում, որ այդ ամենի նպատակը շարքային քաղաքացիների կյանքի ու առօրյայի բարեփոխումն է, մեր մարդկանց հոգսերի նվազեցումն ու թերեւս վերացումը, խնդիրները սովորական հարցերի պես լուծելը, նաեւ` դրանք նախականխելն ու բացառելը: Երբեմն թե դեպքից դեպք փորձ է արվում ընդգծել, որ իշխանությունն այնքան արդյունավետ է գործում, որ նպատակների իրականացման հարցում անգամ ամենազոր ֆինանսական միջոցների խնդիր էլ չունեն, հարկերն ու տուրքերը հավաքագրվում են գերակատարումով, նույնիսկ գործարար միջավայրն է այն պատրաստակամությամբ ու սիրով տրամադրում:

Ավաղ, այսօրինակ փորձերը հայաստանյան առօրյայի հիմնական հատվածի ու դրա մասնակիցների հետ նվազագույն առնչություն ունեն, լավատեսությունն ու իրատեսությունը միմյանց հետ չեն առնչվում, դարձել են հանրահայտ սեւի ու սպիտակի պես մի բան: Ասենք, ինչի է նման, երբ պետական միջին օղակի պաշտոնյաներից մինչեւ նախարարներ ու փոխվարչապետեր ու անդին նշում են երկրում՝ այլոց համեմատ ցածր գնաճի մասին, իսկ հարյուր հազարավոր կենսաթոշակառուները պարտադրված են իրենց կենսական անհրաժեշտ դեղերի համար լրացուցիչ գումարներ վճարել: Այն հավաստիացումը, թե կենսաթոշակները սեպտեմբերից միջինը ութ հազար դրամով բարձրացել են, որից 3000 դրամն ուղղակի եւ 5000 դրամն անկանխիկ առեւտրից հետվճարի տեսքով, ընդամենը լավագույն ցանկությունների ոլորտից են, քանզի կենսաթոշակառուների բացարձակ մեծամասնությունը կվկայի, որ իրենց շրջապատում չգիտեն անգամ մեկին, ով օգտվել է այդ գործընթացից: Մեր մարդիկ սա հարց ու խնդիր չեն էլ դիտարկում, այլ ընդամենը` իրենց սիրաշահելու թե յուրօրինակ մոլորեցնելու փորձ, քանզի գործընթացում ընդգրկված 18 բանկերից ընդամենը 4-ում հայտնվելու համար հարկավոր է սոցծառայության տարածքային մարմին այցելել, որոշակի գրագրության եւ աշխատակիցների հետ առնչվել ու նման վիճակներում հայտնվել: Անշուշտ հետեւողներ էլ կան, ինչ-որ թվերի աճ կա, միայն պարզ չէ, թե երբ հետվճար ստացողների քանակը կկազմի, ասենք, կենսաթոշակառուների 20 տոկոսը, մի 100 հազար մարդ: Թե ուր կհասնեն այդ ընթացքում մեզանում գները, պարզ  չէ ոչ մեկին, ոչ ՀՀ ԿԲ-ին, ոչ էկոնոմիկայի ու սոցիալական ոլորտների նախարարներին: Իսկ որ դրանք կաճեն, անգամ աննախադեպ, երկմտելու հարկ չկա:

Մարդիկ իրոք աննախադեպ քայլերի են դիմում, ասենք` քանդում-ավերում են տասնամյակներով իրենց փայփայած… խաղողի այգիները: Եթե ինչ-որ մեկն այն բանավոր խոսքի տեսքով ասեր, թերեւս չհավատայինք, քանզի գործընթացը, ամենայն դաժանությամբ, պատկերվում է հեռուստաէկրանին: Արմավիրցի մարզային պաշտոնյան էլ գլխահակ նշում է, որ այգին անհատի սեփականությունն է, որեւէ մեկի միջամտություն հնարավոր չէ ակնկալել: Կարծես արդեն մոռացել են, որ տարիներ առաջ խաղողագործությունից հրաժարվել էին ոսկեվազցիները, գրեթե վերացրել այս պտղի մշակումը, այն փոխարինել էին  ելակով, բավարարելու արաբ շեյխերի պահանջը: Տարօրինակն այստեղ հատկապես այն է, որ չնկատելու տալով մի ամբողջ ոլորտում տիրող այսօրինակ գործընթացները, ՀՀ կառավարությունը շարունակում էր խաղողագործության անվարան աջակցությունը, ոչ հարուստ բյուջետային միջոցներից ոլորտի համաֆինանսավորումը: Նկատենք նաեւ , որ Ղրիմի տարածքը Ռուսաստանի դաշնությանը միավորելուց հետո, ուր խաղողի զգալի այգիներ ու բերք կա, մասամբ նվազեց երկիր գինու ներմուծման խնդիրը: Եվ հարցը` ինչո՞ւ համանման գործընթացները լրջագույնս չեն քննարկվում, հնչում է ինքնաբերաբար:

Պատճառը թերեւս պարզ է. ՀՀ առաջնահերթությունները ստորադասվում են բիզնեսի շահերին: Այն ամենը, ինչ կարելի է մշակել-արտադրել հայոց հողերում, բերվում է դրսից, պաշտոնյա պատասխանատուների այն արդարացումներով, թե այլոց մոտ ամեն ինչ առավել մատչելի է, չխոսելով դրանց որակի խնդրից: Հիմա նաեւ ակտիվ քննարկման նյութ է դարձել հողերի շուրջ 50 տոկոսի չմշակումը: Նշենք, որ 1 բնակչի հաշվով ՀՀ-ում վարելահողը 1400 քառակուսի մետր է, կայացած գյուղոլորտ ունեցող երկրներից շատերում 600-700 քմ, եվրոպական որոշ երկրներում` վերջինիս անգամ կեսը: Դրանցում պարզապես զանազանում են իրենց բնակչության առաջնահեթությունները, հետո միայն մտածում այլոց հաճույքները բավարարելու մասին: Մեծ թե փոքր բոլոր պետություններում նախապատվությունը տալիս են հացազգիներին, դրանց զգալիից էական ծավալներն օգտագործվում են անասնակերի նպատակով: Արդյունքում` կովերը առավելագույն կաթնատվություն են ապահովում, խոզերը` մսատվություն: Տեսեք ինչ գին են միսն ու կաթը Ավստրիայում, որը վերցրել ենք երկրի սուպերմակետների գովազդային թերթիկներից:

Այցելեցի բնակությանս մոտակա սուպերմակետներից մեկը, ծանոթացա գներին. կաթի լիտրի գինը սկսվում է 480 դրամից, որը 1.2 եվրոյին է համարժեք, այն հասնում է մինչեւ 1000 դրամի, 2.5 եվրոյի: Խոզի մսի գինը էապես բարձր է նկարում պատկերվածից, այն մեծանում է պարբերաբար, քանզի վիճակագիրները նշում են երկրում մսի արտադրության նվազման մասին: Բնական է, այս պայմաններում չի հիշվում ու խոսվում խելացի անասնագոմերից ու սպանդանոցային մորթից, աճող գների վրա ինչ-որ ձեւով թե միջոցներով ազդելու քայլերից ու հնարավորություններից. շուկայական հարաբերություններն անձեռնմխելի են, դրանց կողքով անգամ անցնել չի կարելի, հայաստանցիները դա պարտավոր են հասկանալ ու լռելյայն համակերպվել, այլապես այլք մեզ չեն ների:

Ի՞նչ հետեւություն անել այսօրինակ գործընթացներից: ՀՀ տնտեսության կայացմամբ մտահոգ որոշ այրեր պահանջում են վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը, կան ՀՀ առաջնահերթությունները հիմնավորելու ջատագովներ, երրորդները բարձրացնում են ոլորտային պաշտոնյաների պատասխանատվության հարցը, կան նաեւ այլ առաջարկներ: Տարօրինակորեն թե ցավալիորեն չկա դրանք գոնե քննարկման ենթարկելու ցանկություն, որը խնդիրներից խուսափելու արտահայտություն է, գլխացավանք չստեղծելու միջոց: Մինչեւ ե՞րբ, պարոնայք միլիոնատերեր՝ աշխատավարձերի առումով:

Հույսի տրվենք: 

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գիրք Հայաստանի եւ Արցախի ջրաղացների մասին

Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Տի՛կ, ապեր, էլեկտրական ավտոբուսների 250 մլն դոլարն էլ Նիկոլ Փաշինյանը քեզ չի տալու, իզուր տեղն էլ ռեկլամ եղար. Մեսրոպ Մանուկյան

13/10/2025
Հրապարակախոսություն

Ֆրանսիան, իհարկե, երկու տարի անց եղավ Պրահայի հայտնի համաձայնությունների «դռներից» մեկը

12/10/2025
Հրապարակախոսություն

Երևանը մեր երկրի սիրտն է, իսկ Գյումրին՝ հոգին. Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ Երևանի տոնին

12/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նուպարաշէնի Առողջապահական եւ Կենսոլորտային Հարցէն Վեր Եւ Անդին, Կա՛յ Բարոյական Պարտաւորութիւն. Սեւակ Յակոբեան

12/10/2025
Հաջորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները՝ քննչական մարմինը սահմանել է ապօրինության նոր նշաձող՝ առաջադրել է տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք

13/10/2025

2025 թ. օգոստոսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը. հայտարարություն է տարածել Սամվել...

ԿարդալDetails

Այս անգամ ո՞ւմ եք մեղավոր «նշանակելու» կիսաքանդված խաղասարքի զոհ դարձած փոքրիկի մահվան համար

13/10/2025

Արդյո՞ք նրանք ուզում են, որ «Տոմահավկ»-երը թռչեն իրենց ուղղությամբ». Թրամփ

13/10/2025

Թույլ մի՛ տվեք, որ քպ-ի ստերը շարունակվեն տարածվել և դառնալ ընդունելի հանրության ականջների համար. Արսեն Ջուլֆալակյան

13/10/2025

Մի րոպե մի բան ասեմ-6. Փաշինյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական