Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Երեւանցի կոմպոզիտորի հաջողությունները 2023-ին

24/11/2023
- 24 Նոյեմբերի, 2023, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այս գարնանը Երեւանում Հայկական Երաժշտական Համաժողովի ջանքերով հրատարակվել են կոմպոզիտոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Հայաստանի Կոմպոզիտորների Միության անդամ Արփինե Կալինինայի՝ լարային քառյակի համար գրված «Ապրիլի 24» եւ «Սերենադ» ստեղծագործությունները: «Ապրիլի 24» ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայում (որի շրջանավարտն է Արփինե Կալինինան)՝ բրիտանական «Արթեզիան» լարային քառյակի կատարմամբ: Ստեղծագործության համար ոգեշնչման աղբյուր է դարձել «Վահագնի ծնունդը» գողթան երգը՝ որպես վերածննդի խորհրդանիշ: Իսկ «Սերենադը» Արփինե Կալինինան գրել է 2020 թ. Բարտոկի անվան Կոմպոզիտորների Համաշխարհային մրցույթի (Հունգարիա) համար: Ստեղծագործությունը մտել է հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ, դասվել աշխարհի 59 երկրից ներկայացված 348 լարային կվարտետներից ընտրված լավագույն ութնյակի շարքը:

Վերոնշյալ ստեղծագործությունները հրատարակությունից առաջ կատարվել են Չինաստանի Շանհայ քաղաքում կայացած ժամանակակից երաժշտության համերգին՝ չինական «Նովուս-Կլասիկա» կամերատայի մեկնաբանությամբ՝ «Գարնանային թռչուն» նախագծի շրջանակում: Կամերատայի հիմնադիրը, դիրիժորն ու համերգի նախաձեռնողը չինացի տաղանդավոր երիտասարդ դիրիժոր Ծին Յուկուանգն է, որը նաեւ Արամ Խաչատրյանի անվան դիրիժորների միջազգային մրցույթի դափնեկիր է: Նա համերգի ժամանակ խոսել է Արփինե Կալինինայի ստեղծագործությունների, ինչպես նաեւ ապրիլի 24-ի խորհրդի մասին: Համերգին, ինչպես եւ Արփինեի ստեղծագործություններին, անդրադարձել է չինական ամենամեծ երաժշտական պարբերականը՝ «Յինյուե ճուբաոն» (երաժշտական շաբաթաթերթ):

Արփինե Կալինինան աշխատում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, կոմպոզիցիա է դասավանդում Երեւանի Սայաթ-Նովայի, Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցներում եւ Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցում: Նրա սաները հաջողություններ են գրանցում կոմպոզիցիայի ասպարեզում, պատանի կոմպոզիտորների մրցույթների եւ փառատոների մասնակիցներ ու դափնեկիրներ են: Արփինե Կալինինան միջազգային մրցույթների դափնեկիր է` ներառյալ Ռուսաստանի Դաշնության Արվեստի ասպարեզում բարձրագույն նվաճումների համար շնորհվող «Տրիումֆ» մրցանակը:

Ա. Բ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խրախուսական մրցանակներ ապագա լուսանկարիչներին

Հաջորդ գրառումը

Ի ՀՈՒՇ. Գրիգոր Առաքել Մելիքյան (1924-2023)

Համանման Հոդվածներ

Մշակութային

Հայաստանը ճանաչվել է Եվրոպական մշակութային ժառանգության երկիր

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հանս Հոլբեյնը 1533 թվականին նկարել է «Դեսպանները», որտեղ պատկերել է հայկական գորգ ու գլոբուս, վրան նշված՝ Հայաստան

26/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
Հաջորդ գրառումը

Ի ՀՈՒՇ. Գրիգոր Առաքել Մելիքյան (1924-2023)

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական